10/01/2024
Շատ կարևր է փոքր տարիքից երեխայի մոտ կամային հատկանիշների զարգացումը:
☘Երբ ծնողին խնդրում ենք արգելել երեխային հեռախոսային խաղեր խաղալ, պատասխանը մեկն է լինում:
☘-ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿՏՐՎԻ ԴՐԱՆՑԻՑ
☘Երբ դասին ուսուցիչը երեխային խնդրում է 40 րոպե լուռ նստել, պատասխանը մեկն է լինում:
☘- ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՅԴՔԱՆ:
☘Կամ , եթե անգամ համաձայնվում էլ է ուսուցչի ասածի հետ, մի քանի րոպե անց նորից սկսում է խոսել:
☘Ծնողը խնդրում է, որ երեխան տնային առաջադրանքներն անի, իսկ երեխան չի կարողանում կենտրոնանալ, մի քիչ նստում է, որ անի, հոգնում է, քունն է տանում, սովածանում է.... այս բոլոր դրսևորումները կամքի հետ ուղիղ կապի մեջ են, ուրեմն կարելի փորձել փոքր տարիքից զարգացնել երեխայի կամքը:
☘Դա կարելի է անել կամքի զարգացման վարժությունների շնորհիվ:
✋ Երեխայի առջև փակ տուփ ենք դնում, ասւմ ենք , որ դրա մեջ անակնկալ կա, խնդրում ենք ձեռքերը դնել սեղանին և չփորձել բացել տուփը մինչ մենք չենք հրահանգի բացել: Սկսած 2 տարեկանից կարող եք կիրառել, նաև կսովորեցնեք երեխային սպասել:
✋Երեխային խնդրում ենք փորձել մեկ ոտքի վրա կանգնել, ժամանակ ենք պահում, օրինակ եթե կարողացել է կանգնել 1 րոպե, հաջորդ օրն առաջարկում ենք փորձել գերազանցել իր իսկ ռեկորդը:
✋Առաջարկում ենք մաքուր էջի վրա նկարել շրջաններ այնքան , մինչև կհոգնի, վերջում հաշվում ենք քանի հատ է նկարել և հաջորդ օրն առաջարկում ենք փորձել նկարել նախորդ օրվանից ավելի շատ:
Նյութը Ani Khudoyan-ի էջից