Հասմիկ Հակոբյան /հոգեբան, հոգեթերապևտ/

  • Home
  • Հասմիկ Հակոբյան /հոգեբան, հոգեթերապևտ/

Հասմիկ Հակոբյան /հոգեբան, հոգեթերապևտ/ Անհատական հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա, խմբային հոգեթերապևտիկ աշխատանք

Sometimes the most valuable thing is not to speak, but to listen. True healing comes in silence, when you finally meet y...
30/07/2025

Sometimes the most valuable thing is not to speak, but to listen. True healing comes in silence, when you finally meet yourself — without the noise of thoughts, without the pain of the past, without the need to prove anything…

#հոգեբանություն

19/07/2025
Դիտեք YouTube-ում, հավանեք և թողեք մեկնաբանություն😉
19/07/2025

Դիտեք YouTube-ում, հավանեք և թողեք մեկնաբանություն😉

Հետաձգված կյանքի սինդրոմ. երբ երջանկությունը միշտ վաղվա համար է | Նայիր աչքերիս մեջ 124Հարմարվելու, հաճոյանալու, դուր գալու մշտական ձգտումը հաճախ հանգեցնում...

19/07/2025
Ներքին ազատությունը սկսվում է այն պահից, երբ դադարում ես հարմար լինել ուրիշներին՝ միայն թե ընդունված լինես։Իհարկե դա հեշ...
09/07/2025

Ներքին ազատությունը սկսվում է այն պահից, երբ դադարում ես հարմար լինել ուրիշներին՝ միայն թե ընդունված լինես։
Իհարկե դա հեշտ որոշում չէ։ Մեր հոգեկանի խորքային շերտերում արմատացած է ուրիշների հավանության կարիքը որպես սիրո, պատկանելության, ապահովության նշան(ապահովության և պաշտպանվածության զգացումը բազային կարիք է)։ Մանկությունից ի վեր մեզ սովորեցրել են լինել «լավը», «հնազանդ», «հարմարվող» սիրո արժանանալու համար։

Բայց այդ սերը, հաճախ, պայմանական է եղել, և մենք սովորել ենք փոխել մեզ(դավաճանել ենք ինքներս մեզ)՝ հանուն ուրիշների սպասելիքների։ Մենք մոռացել ենք, թե ով ենք առանց դրա, ով ենք մենք իրականում։

Որոշում կայացնել՝ այլևս չհարմարվել միայն ընդունված լինելու համար, նշանակում է սկսել ճանաչել ու ընդունել ինքներդ ձեզ։ Դա կարող է բերել ժամանակավոր մենակություն, պետք չէ դրանից վախենալ։ Հիշեք, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու և բերելու է ձեր կյանք խորապես ազնիվ և իրական կապեր։ Կապեր, որտեղ ձեզ ընդունում և սիրում են այնպիսին, ինչպիսին կաք, ոչ թե այնպիսին, ինչպիսին ջանում եք երևալ ընդունված լինելու համար։
Հիշեք «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը/մուլտը, նրա անցած ուղին, միայն այն ժամանկ նա գտավ իր իրական երամը, երբ որոշում կայացրեց լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա, այլ ոչ թե ինչպիսին ուզում են իրեն տեսնել ուրիշները։

Սա ինքնության վերականգնումն է և հոգեկան առողջության կարևոր հիմնաքարը։

✍️Գրեք մեկնաբանություններում, երբ եք վերջին անգամ ընտրել ձեզ՝ այլ ոչ թե ուրիշների հարմարավետությունը😉

Բնության մեջ ես հիշում եմ՝ ով եմ։ Այստեղ խոսելու կարիք չկա…քամին պատմում է իմ փոխարեն…Կնոջ ուժը իր լռության մեջ է։ Նա քա...
02/07/2025

Բնության մեջ ես հիշում եմ՝ ով եմ։ Այստեղ խոսելու կարիք չկա…քամին պատմում է իմ փոխարեն…
Կնոջ ուժը իր լռության մեջ է։ Նա քայլում է քամու դեմ, բայց ներքուստ արդեն հաղթել է…

#հոգեբանություն


Ոչ բոլոր կամուրջներն են դուրս բերում մեզ աշխարհ, որոշները տանում են դեպի ներս։Երբ քայլում ես քամու հետ, լռության հետ, ամ...
30/06/2025

Ոչ բոլոր կամուրջներն են դուրս բերում մեզ աշխարհ, որոշները տանում են դեպի ներս։
Երբ քայլում ես քամու հետ, լռության հետ, ամեն քայլը քեզ մոտեցնում է ինքդ քեզ։
Ինքնաճանաչումը բնության պես անսահման է՝ չես տեսնում վերջը, բայց զգում ես խորքը։

Որքան գնում ես հեռու, այնքան մոտենում ես ինքդ քեզ։
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՀԱՄԱՃԱԿՎՈՒՄ ԵՆ ՔԱՅԼԵԼ ԴԵՊԻ ՆԵՐՍ:

Հոգեթերապիան ներքին ճանապարհորդություն է…

Մարդու ամենախոր անձնային պրոցեսները հաճախ տեղի են ունենում դանդաղ ընթացող ներքին ճանապարհորդությունների ընթացքում։
Ինքնաճանաչումը նման է լուռ քայլի՝ անցում մեկ տեսանելի աշխարհից դեպի անտեսանելի ներհայեցողություն։
Հոգեթերապիան ստեղծում է այդ տարածությունը՝ անվտանգ կամուրջ սեփական խորքերում ճանապարհորդելու համար։

#հոգեբանություն

Երբեմն պետք է ուղղակի կանգնել, շունչ քաշել ու նայել՝ ուր ես հասել, ու որտե՞ղ ես քեզ մոռացել…Ամեն ինչ սկսվում է ինքդ քեզ ...
29/06/2025

Երբեմն պետք է ուղղակի կանգնել, շունչ քաշել ու նայել՝ ուր ես հասել, ու որտե՞ղ ես քեզ մոռացել…
Ամեն ինչ սկսվում է ինքդ քեզ լսելուց 🤍

#հոգեբանություն

Գրանցվելու համար կարող եք գրել անձնական նամակովՏեղերը սահմանափակ են( մուտքն անվճար է):
26/06/2025

Գրանցվելու համար կարող եք գրել անձնական նամակով
Տեղերը սահմանափակ են( մուտքն անվճար է):

Международная научно-практическая конференция
07/02/2025

Международная научно-практическая конференция

Акопян Асмик Завеновна (Выгорание и экзистенциальный кризис / кризис смысла у помогающих профессионалов)Международная научно-практическая конференция Адвайзе...

28/01/2025

✍🏻Շտապեք միանալ:
📣 Դեռ հնարավորություն ունենք միանալու խմբին:

Հանդիպում ենք հունվարի 31-ին (ժամը՝ 16։00-19։00) և փետրվարի 1-ին
(ժամը՝ 12։00- 15։00):

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 077 105259 հեռախոսահամարով:

14/01/2025

📣 Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ ուրախ ենք տեղեկացնել, որ կրկին մեկնարկում ենք ինտենսիվ վերապատրաստման ծրագիրը:

Մետաֆորիկ ասոցիատիվ քարտերը (MAC) արտ-թերապիայի հատուկ տեսակ են, որը հիմնված է պրոյեկտիվ տեխնիկայի սկզբունքների վրա: Դրանք ունեն պրոյեկտիվ մեթոդների բոլոր առավելությունները՝ զգալիորեն ընդլայնելով մարդկանց հետ աշխատող մասնագետների մասնագիտական ​​զինանոցը։

Այն թույլ է տալիս անձին հանդիպել իր խորքային զգացմունքներին, հույզերին և ապրումներին, բացահայտել ներքին և արտաքին կոնֆլիկտները և դիտարկել ցանկացած «դժվար» դեպք բոլորովին այլ տեսանկյունից:

Այս իսկ պատճառով ասոցիատիվ քարտերի տեղը հոգեթերապիայի և խորհրդատվության մեջ սահմանված և անփոխարինելի է։ Նրանց օգնությամբ դուք կարող եք մոդելավորել ապագա հաղթանակներն ու հաջողությունները, ելք գտնել ճգնաժամից, կառուցել ձեր սեփական ուղին դեպի երջանիկ և որակյալ կյանք:

Մետաֆորիկ ասոցիատիվ քարտերը հոգեբանական գործիք են, որն օգտագործվում է խորհրդատվության, հոգեթերապիայի և քոուչինգի համար:

✅Խմբավար՝ Հասմիկ Հակոբյան:

📌Ընդհանուր տևողությունը՝ 6 ժամ
📌Հանդիպման օրեր և ժամեր՝
Հունվարի 31-ին, ժամը 16։00-19։00
Փետրվարի 1-ին, ժամը 12։00- 15։00
📌Արժեքը՝ 18․000 դրամ (ԵՊՀ ուսանողների համար կգործի զեղչ)
📌 Վայրը` ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, Աբովյան 52ա

Գրանցվելու համար անցեք հղումով`https://docs.google.com/forms/d/1DheXsT6vX5w9dWegoXFPeZF5OHCo650L1RIuHzxAQBI/edit
_______________________________________
📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 105259 հեռախոսահամարով:

Address


Opening Hours

09:00 - 17:00

Telephone

+37433087700

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հասմիկ Հակոբյան /հոգեբան, հոգեթերապևտ/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram