08/10/2021
Ի՞նչ է գաստրոսկոպիան
Գաստրոսոկոպիան հետազոտության մեթոդ է , որը թույլ է տալիս հետազոտել կերակրափողը, ստամոքսը և 12 մատնյա աղին: Այն թույլ է տալիս ինչպես հետազոտել, հայտնաբերել պաթոլոգիաներ, այնպես էլ կատարել որոշակի բուժական միջամտություններ։ Գաստրոսկոպիայի ընթացքում հնարավոր է արագ ուրեազային թեստի միջոցով ստուգել հելիկոբակտերի առկայությունը, որը կարևոր դեր ունի հետագա բուժման ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Դիագնոստիկ գաստրոսկոպիան տևում է 1 ից 3 րոպե։ Հետազոտությունը բացարձակ ցավոտ չէ։ Հետազոտությունը կարելի է կատարել ինչպես ներերակային անզգայացմամբ (հակացուցումների բացակայության դեպքում), այնպես էլ առանց անզգայացման։
Ո՞ւմ է ցուցված գաստրոսկոպիա
Որովայնի վերին հատվածում տեղակայված ցավերի, կրծոսկրի հետնամասում այրոցի, ցավի զգացողության, վքնածության զգացողության, սրտխառնոցի, շուտ հագեցման զգացողության դեպքերում պետք է կատարել գաստրոսկոպիկ հետազոտություն:
Գաստրոսկոպիայի շտապ ցուցումներն են համարվում թարմ արյունային զանգվածով փսխումները, սրճանման զագնվածով փսխումերը, սև ձյութանման կեղտի առկայությունը, անզուսպ փսխումները, օտար մարմինների առկայությունը։
Այն պացիենտները, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն ընտանիքի անդամները ունեցել են ստամոքսի, կերակրափողի ուռուցքային գոյացություններ, 40-ից 50 տարեկանում պետք է պարտադիր հետազոտվեն, անգամ գանգատ չունենալու դեպքում: Այն կանխարգելիչ նշանակություն ունի:
Ի՞նչպես նախապատրաստվել պլանային գաստրոսկոպիայի
Հետազոտության նախորդ օրը երեկոյան ժամը 18։00-ից հետո չսնվել և առավոտյան քաղցած ներկայանալ հետազոտության:
Հերթագրման համար զանգահարել 00374 94 717 719