Dr. Ashkhen Mashuryan

Dr. Ashkhen Mashuryan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Ashkhen Mashuryan, Doctor, Erevan.

Ստոմատոլոգների միջազգային օրն է այսօր🦷💫 Եթե ժամանակը հետ տամ 10 տարի, ապա նորից ու նորից ինձ համար որպես մասնագիտություն...
09/02/2022

Ստոմատոլոգների միջազգային օրն է այսօր🦷💫

Եթե ժամանակը հետ տամ 10 տարի, ապա նորից ու նորից ինձ համար որպես մասնագիտություն կընտրեի ստոմատոլոգիան🤍

Շնորհավոր մեր տոնը մարդկանց գեղեցկություն, ինքնավստահություն և առողջ ժպիտ նվիրող իմ կոլեգաներ🥰

ԿԿ և կարիես 🤔 Կարո՞ղ է արդյոք ԿԿ֊ը պատճառ հանդիսանալ կարիեսի զարգացման համար։😱 👉Շատերը պնդում են, որ ԿԿ֊ի պես իդեալական ...
28/12/2021

ԿԿ և կարիես 🤔

Կարո՞ղ է արդյոք ԿԿ֊ը պատճառ հանդիսանալ կարիեսի զարգացման համար։😱

👉Շատերը պնդում են, որ ԿԿ֊ի պես իդեալական սնունդը ոչ մի կերպ չի ազդում ատամների վրա, ոմանք էլ երկարատև կերակրման արդյունքում ունենում են խնդիրներ ատամների առողջության հետ։
Նույնիսկ նույն ընտանիքում կամ երկվորյակների մոտ ԿԿ ժամանակ մեկի մոտ դիտվում են խնդիրներ, իսկ մյուսի մոտ` ամեն ինչ իդեալական է ։

Նախ
‼️ԿԿ-ը ԿԱՐԻԵՍԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, սակայն կրծքի կաթը պարունակում է շաքարներ, որոնք կարող են ազդել բերանի խոռոչի բակտերիալ պատկերի վրա։‼️

❗Եվ հաճախ գիշերային կերակրումները, երբ օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունն ավելի ցածր է, թքի քանակը քիչ` արթնանում է մաֆիան🧟‍♂️` բակտերիաները, խժռում այդ շաքարներին և վերջիններս փոխարինում թթուներով, որոնք էլ վնասում են առամի էմալը։

▶️Այդ պատճառով շատ փոքրիկներ, ովքեր ԿԿ են և ըստ պատշաճի նրանց մոտ չի իրականանում բերանի խոռոչի հիգիենան և միաժամանակ կարիեսի հանդեպ ատամների կայունությունը ցածր է, ապա այս երեխաների մոտ զարգանում է կարիես` հաճախ վերին ֆրոնտալ կտրիչների հատվածում։

Հետևաբար ԿԿ երեխայի մոտ կարիեսի հայտնաբերման ժամանակ պետք է նախ և առաջ պետք է հիգիենան կարգավորել, և փորձել հասկանալ կան արդյոք այլ խնդիրներ ատամի կարիեսի հանդեպ ռեզիստենտականության հետ (օրինակ խնդիրներ կապված Vit. D֊ի և Ca֊ի փոխանակության հետ)։

Հ.Գ. շատ հաճախ խոսելով այս թեմայի շուրջ, շատերի մոտ տպավորություն է առաջանում, որ ես որևէ կերպ դեմ եմ ԿԿ֊ի )
Ես ինքս գտնում եմ, որ չկա ԿԿ֊ից ավելի հզոր և իդելական սնունդ փոքրիկի համար։ Իմ բալիկին 6,5 ամիս կերակրել եմ բացառապես ԿԿ։ Դադարեցրել ենք ԿԿ֊ը 11 ամսականում։

Ցավում էր, հետո անցավ...Բայց ... Բոլոր մանկական ստոմատոլոգները կփաստեն, որ այս նախադասությունը լսում են 10 բուժառուներից...
23/11/2021

Ցավում էր, հետո անցավ...
Բայց ...

Բոլոր մանկական ստոմատոլոգները կփաստեն, որ այս նախադասությունը լսում են 10 բուժառուներից նվազագույնը 6ից։ 😶

Բնականաբար ցավն է հանդիսանում այն ՀԻՄՆԱԿԱՆ գրգռիչը, որ ստիպում է ծնողին երեխային ստոմատոլոգի մոտ այցի տանել։
Ըստ ծնողի հետևողականության աստիճանի էլ որոշվում է, թե երբ են այցի գնում` հենց ատամիկը ցավում է, թե երբ արդեն 2 գիշեր է չեն քնել բալիկի ատամի ցավի պատճառով։

Ե՞րբ է ցավում ատամիկը🤔
💥Քաղցրից, սառից - հիմնականում միջին կարիեսի դեպքում ենք ունենում նման պատկեր։ Ցավը բավականին սուր է լինում, բայց գրգռիչը հեռացնելով ցավն արագ անցնում է։
💥Երկարատև, նվվացող ցավեր֊
Հիմնականում բնորոշ է պուլպիտներին` ատամի նյարդիկի բորբոքմանը։ Սա միջին կարիեսին հերթափոխող փուլն է։
ՍԱԿԱՅՆ, շատ դեպքերում այս փուլը կարող է վրա գալ ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՑԱՎԱՅԻՆ ԱԽՏԱՆՇԱՆԻ։

💥Նույն ատամի ժամանակ առ ժամանակ նվվացող, երկարատև ցավ։
Սա խրոնիկացված բորբոքման սրացման փուլերն են։ Հաճախ այս փուլում հայտնաբերում ենք, որ բորբոքումը դուրս է եկել ատամի սահմաններից և այդ պատկերը կոչվում է ՊԵՐԻՈԴՈՆՏԻՏ։
Պերիոդոնտիտների կլինիկական պատկերը շատ տարբեր է, շա՜տ։
Շատ հաճախ այս փուլում երեխաների ատամիկի արմատի պրոեկցիայով լնդի վրա առաջանում է թարախային կույտ կամ առաջանում է այտուց։ Հնարավոր է վերջիններիս ուղեկցվեն նաև ընդհանուր վիճակի վատթարացմամբ, բարձր ջերմությամբ և թուլությամբ։

📢 Հարգելի, սիրելի ծնողներ։
Փոքրիկ խնդիրները շատ ավելի արագ են լուծվում, ավելի քիչ ժամանակատար են և ֆինանսական տեսանկյունից ավելի ձեռնտու։

ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՉԻԿԱՐԵԼԻՆԵՐ )🤪‼️Անչափ կարևորելով կանխարգելումը, որոշել եմ Ձեզ հետ կիսվել կարևոր, երբեմն ծիծ...
17/11/2021

ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ՉԻԿԱՐԵԼԻՆԵՐ )🤪

‼️Անչափ կարևորելով կանխարգելումը, որոշել եմ Ձեզ հետ կիսվել կարևոր, երբեմն ծիծաղելի կամ տարրական թվացող խորհուրդներով, որոնք չափազանց կարևոր են առողջ բերանի խոռոչ ունենալու հարցում։

🔺️Հղիության ժամանակ շատ օգտագործեք կալցիումով հարուստ սնունդ և հետևեք վիտամին D-ի մակարդակին։
🔺️Եթե Ձեր փոքրիկը ծծակով է ԿԿ կամ ԿԽ խմում, ԵՐԲԵՔ կաթի ջերմաստիճանը մի ստուգեք ծծակը Ձեր բերան տանելով
🔺️Նույնիսկ եթե փոքրիկի բերանի խոռոչում առամիկներ չկան, մաքրեք բերանի խոռոչը, լեզուն ստերիլ, թրջած թանզիվով կամ հատուկ կտորե հարմարանքով
🔺️Առամների ծկթման ժամանակ եղած քորն ու դիսկոմֆորտը նվազեցնելու համար կարող եք օգտագործել ԿԿ֊ի կամ ԿԽ֊ի սառցե խորանարդիկներ, եթե բալիկն արդեն 6+ է սառը խնձոր կամ այլ միրգ`նիբլերի մեջ։ Ինչպես նաև սառը ջրային քորիչներ
🔺️Առաջին իսկ ատամիկը ծկթելուց հետո մաքրում ենք ատամիկը սիլիկոնե խոզանակով։ Չենք մոռանում թաթ թանզիվով մաքրել լինդ֊թշային ծալքը, լեզուն։
🔺️Հավելյալը պետք է ներմուծել այն ժամանակ, երբ երեխան ունակ է ԿՈՒԼ ՏԱԼՈՒՆ։ Եթե լեզվով սնունդը հետ է բրդում, ուրեմն Դուք շտապել եք։ Ճիշտ կլման ակտը շատ կարևոր է ճիշտ կծվածքի ձևավորման համար։
🔺️ Հավելյալ սննդի անցնելուց հետո ԵՐԲԵՔ ՈՒ ԵՐԲԵՔ մի ստուգեք սննդի ջերմաստիճանը փոքրիկի գդալը Ձեր բերան տանելով։ ⚠️Այդպիսով դուք ակամայից փոքրիկին եք փոխանցում Ձեր բերանի խոռոչի միկրոֆլորան ։
🔺️ Երեխային զվարճանալու նպատակով մի փչեք նրա դեմքին` էլի որպեսզի խուսափենք միկրոֆլորայի փոխանցումից։
🔺️ Մի տարեք Ձեր բերանը երեխայի մարտիկները
🔺️Մի համբուրեք փոքրիկի թաթիկներից, շրթունքներից, լինի դա մայրիկ, հայրիկ, տատիկ թե շատ մտերիմ հարազատ։
🔺️Խնդրում ու հորդորում եմ
Քնելուց առաջ փոքրիկին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԻ ՏՎԵՔ ՔԱՂՑՐ ԹԵՅԵՐ, ՀՅՈՒԹԵՐ⚠️⚠️⚠️
🔺️Եթե Ձեր փոքրիկը սմարթֆոնով մուլտ է նայում, հետևոք որ դա չլինի պառկած կամ գլուխը կախ դիրքում։ Դրեք ուղիղ դիմացը, որպեսզի երեխան ուղիղ նստի և նայի։

Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց ես վերհանել եմ ամենա《ակտուալները》😁

Կարող եք ավելացնել ձեր իմացած ամենազարմանալի մեթոդը` բերանի խոռոչի խնամքի մասին 😎

Ֆտոր։Թո՞ւյն, թե՞ անփոխարինելի հանքային նյութ⚠️Համացանցում և շատ գովազդներում հաճախ են բախվում կարծիքներ` կապված ֆտորով հ...
08/11/2021

Ֆտոր։
Թո՞ւյն, թե՞ անփոխարինելի հանքային նյութ⚠️

Համացանցում և շատ գովազդներում հաճախ են բախվում կարծիքներ` կապված ֆտորով հագեցված ատամի մածուկների կիրառմանը։🤔

Պարզաբանենք։
🔺️Ֆտորը ատամի մածուկների մեջ ոչ թե ազատ վիճակում է, այլ ֆտորիդների տեսքով։
Իսկ քիմիայի տեսանկյունից դրանք միմյանցից բացարձակապես տարբեր նյութեր են, տարբեր հատկություններով։

❗Յուրաքանչյուր մածուկի համար նրանց քանակը պարտադիր, հստակ նշվում է ։

Եվ այո, չափազանց կարևոր է ֆտորի միացությունների դերը օրգանիզմի և ատամների համար👌 Նամանավանդ ատամների հանքայնացման փուլերում։

Հիմա անդրադառնամ ֆտոր պարունակող մածուկներին
‼️ թունավորվել ատամի մածուկի ֆտորի միացություններով անհնար է, քանի որ վերջիններս չեն ներծծվում բերանի խոռոչում։
Բայց ինչու է կարևոր նրանց ներկայությունը
🔴Ֆտորիդները չեն քայքայվում թթվային միջավայրում և էմալային շերտում առաջացնում են ֆտորապատիտներ, որոնք մեծացնում են կարիեսնկ նկատմամբ ատամի կայունությունը։
🔴Ճնշում են կարիեսածին միկորֆլորայի աճն ու զարգացումը։
🔴Կարգավորում են բերանի խոռոչի թթվահիմնային հաշվեկշիռը(pH)
🔴 Խոչընդոտում են ատամնափառի կուտակմանը։

⚠️Ֆտորի միացություններով հարուստ ատամի մածուկների կիրառման հակացուցում է հանդիսանում ֆլյուրոզը, ֆլյուրոզի էնդեմիկ օջախում բնակվելը և խորհուրդ չի տրվում նաև պերիօրալ դերմատիտ ունեցողներին։

Միշտ հիշեք, ամեն ինչ չափի մեջ է լավ👌
❗Շատ կարևոր է հետևել մածուկի քանակին։Մինչը 3 տարեկան փոքրիկներին առավելագույնը բրնձի հատիկի չափ(քանի որ նրանք չեն կարողանում թքել)։ 3ից բարձր երեխաների համար ոսպի հատիկի չափով։

Իսկ Դո՞ւք նայում եք ֆտորի առկայությանը մածուկ գնելիս։

Խոսենք ընդհանուր անզգայացմամբ երեխաների ատամիկների բուժման մասին💤Ծնողների ահ ու սարսափն է, երբ մի քանի անօգուտ ադապտացիո...
01/11/2021

Խոսենք ընդհանուր անզգայացմամբ երեխաների ատամիկների բուժման մասին💤

Ծնողների ահ ու սարսափն է, երբ մի քանի անօգուտ ադապտացիոն այցից հետո բժիշկը խոսում է բուժման այս տարբերակի մասին։😱

Երբ ենք առաջարկում բուժման այս տարբերակը
💤 երբ ունենք մեծաքանակ ատամներ բուժելու
💤 երբ փոքրիկը սաստիկ վախենում է ցանկացած տեսակի միջամտությունից կամ ունի նախկին բուժումից անհաղթահարելի վախ
💤 երբ ունենք անզգայացնողների նկատմամբ ալերգիա

🙋‍♀️Շատ դեպքերում այս տարբերակը լավագույն լուծումն է, երբ ծնողը կարևորում է երեխայի առողջ հոգեբանությունը, բերանի խոռոչի առողջությունը և իհարկե իր նյարդերը։

🙅‍♀️Ոչ մի դեպքում գերադասելի չէ երեխային բռնի ուժով բռնել, լացով ու գոռոցով ավարտին հասցնել միջամտությունը։🙅‍♀️
Քանի որ մեր գործիքները պտտվում են բավական մեծ արագությամբ և երեխայի անկանոն շարժումները կարող են շեղել բժշկի ուշադրությունը գործիքից, որը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ 😶
Ու դեռ չեմ խոսում երեխայի հոգեբանական վիճակի մասին։💣

Իսկ Դո՞ւք ինչպես եք գտնում, արդյոք ավելի լավ է երեխային բռնած բուժել կամ հեռացնել ատամները` խուսափելով նարկոզով բուժումից
🤔🤔

ԹԱՐԱԽԱՅԻՆ ԲՈՒՇՏ ԼՆԴԻ ՎՐԱ😱 Ցավոք սրտի, շատ ծնողներ դիմում են ստոմատոլոգի օգնության հենց այն ժամանակ, երբ բալիկի լնդի վրա ...
27/10/2021

ԹԱՐԱԽԱՅԻՆ ԲՈՒՇՏ ԼՆԴԻ ՎՐԱ😱

Ցավոք սրտի, շատ ծնողներ դիմում են ստոմատոլոգի օգնության հենց այն ժամանակ, երբ բալիկի լնդի վրա նկատում են թարախաբուշտ։😬 Թարախաբուշտը հենց բուն հիվանդությունը չէ, այլ ընդամենը նրա ախտանիշներից մեկը։

Լնդի վրա թարախաբշտի պատճառը 99% դեպքերում ինֆեկցված ատամն է։ 🦠

Սկզբից ատամիկի վրա հայտնվում է կարծես անվնաս, փոքրիկ, սև կետիկ, որը գնալով մեծանում-մեծանում է, վնասում և ներգրավվում է մեր ատամիկի նյարդիկին( պետք է նշել, որ երեխաների մոտ նյարդն իր կենսունակությունը կարող է կորցնել նաև առանց ցավային ախտանիշի)։ Այնուհետև ինֆեկցիան կաթնատամի արմատներից տեղափոխվում է հարարմատային շրջան` ոսկոր և սկսում է քայքայել ոսկրային հյուսվածքը։ Առաջանում է թարախ😨

Հարարմատային շրջանի բորբոքումը և թարախը բացի ընդհանուր բարդություններից հիմնականում խնդիրներ են առաջացնում մշտական առամի սաղմի համար` վատագույն դեպքում առաջացնում սաղմի մահ կամ դեֆեկտ ատամի վրա։ 🦷

Եվ եթե նույնիսկ ծկթած ատամը չունի որևէ դեֆեկտ, այն մնացած բոլոր ատամների համեմատ ավելի խոցելի է լինելու կարիեսի առաջացման հարցում, քանի որ թարախը ոսկրում միշտ ինչ֊որ չափով 《խլում է》 սաղմի հանքային նյութերը։

Երբևէ բախվե՞լ եք այս խնդրի հետ։🤕
Ինչպե՞ս եք վարվել ։🤔

25/10/2021

-Նորայր, բա էսօր ի՞ նչ երգ դնենք, լսենք
-《Թե կուզես սիրտս հանեմ տամ, տամ,տամ...տամ )》
🤪
Ու չանցած մեկ րոպե ...

Այն մասին թե ով եմ ես և ինչով եմ զբաղվում 💫 Աշխեն Մաշուրյան😊Ես Գորիսից եմ (չեմ կարող չշեշտել, քանզի առանձնահատուկ հպարտո...
23/10/2021

Այն մասին թե ով եմ ես և ինչով եմ զբաղվում 💫

Աշխեն Մաշուրյան😊
Ես Գորիսից եմ (չեմ կարող չշեշտել, քանզի առանձնահատուկ հպարտություն եմ ապրում էդ փաստից)🤗
Մասնագիտությամբ ստոմատոլոգ եմ. սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում։👩‍⚕️ Ասել, որ սիրում եմ մասնագիտությունս, նույնն է թե ոչինչ չասել )
Աշխատում եմ և՛ մեծերի, և փոքրիկ հրաշքների հետ։ Փոքրիկների աշխարհն ինձ իհարկե ավելի է գրավում, այդ պատճառով հիմնականում իրենց հետ եմ աշխատում🥰
Աշխատում եմ 2 հրաշալի կլինիկաներում ` Design Dental Studio և France Med ❤
Ստոմատոլոգիայից այն կողմ ես մեկ այլ աշխարհ ունեմ` ընտանիք, բալիկ😇
Այո, ես մի հրաշքիկի մայրիկ եմ☺ (շուտով երկուսի ))
Մի փոքրիկ աշխարհ էլ եմ ստեղծել, անունը LOBY Goris/ ԼՈԲԻ Գորիս 😏 Սա մի ուրիշ ու երկար պատմություն է😀

Կարծես քիչ բան չասեցի ))

11/05/2021

Նենց տպավորություն է, որ ամենահրաշքիկները իմ պացիենտներն են մենակ 😏🤪😍

Այլ մասնագիտություն չեմ պատկերացնում ինձ համար 🥰❤ Նկարում հրաշք Եվան էԻմ ճանաչած ամենաքաջ աղջնակը💫
05/05/2021

Այլ մասնագիտություն չեմ պատկերացնում ինձ համար 🥰❤
Նկարում հրաշք Եվան է
Իմ ճանաչած ամենաքաջ աղջնակը💫

-Ռենտգեն պետք է անենք-Հնարավո՞ր չի առանց դրա 🙄 Ոչ։Ռենտգենը ստոմատոլոգիայում չափազանց կարևոր, ինֆորմատիվ, ախտորոշիչ հետազ...
25/03/2021

-Ռենտգեն պետք է անենք
-Հնարավո՞ր չի առանց դրա

🙄

Ոչ։

Ռենտգենը ստոմատոլոգիայում չափազանց կարևոր, ինֆորմատիվ, ախտորոշիչ հետազոտություն է։

Ոչ մի լուրջ միջամտություն ՉԻ ԿԱՐԵԼԻ անել առանց ռենտգեն-հսկողության։

Ռենտգեն անում ենք մինչև միջամտությունը և դրա ավարտից հետո։

❓❔❓Ի՞նչ է դա մեզ տալիս

1️⃣Ճիշտ դրված ախտորոշում
2️⃣Աշխատանքային ծավալի հստակ պատկերացում
3️⃣Ճիշտ ընտրված բուժման ընթացք
4️⃣Կատարված աշխատանքի որակի գնահատում

⚠️Իսկ հիմա ինչ վերաբերում է վտանգներին

ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԴՈԶԱՎՈՐՈՒՄԸ ՄԻՆԻՄԱԼ Է, նամանավանդ մանկական պրակտիկայում և հատկապես ռադիովիզիոգրաֆների կիրառման դեպքում։

Հ.Գ. ՖրանսՄեդում և Դիզայն դենտալ ստուդիոյում առկա են ռադիովիզիոգրաֆներ (ռենտգեն պատկերի արտացոլումը համակարգչին հաշված վայրկյանների ընթացքում)🤗

Իսկ Դուք վախեր ունե՞ք կապված ռենտգենի հետ։

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Ashkhen Mashuryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Ashkhen Mashuryan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category