30/12/2025
Հարգելի գործընկերներ և պացիենտներ
Անցնող տարին ևս մեկ անգամ հաստատեց, թե որքան կարևոր են մասնագիտական պատասխանատվությունը, շարունակական զարգացումն ու բժշկության մեջ նորարարական մոտեցումների ներդրումը՝ ի նպաստ պացիենտի առողջության և կյանքի որակի բարձրացման։
Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել մեր ողջ թիմին՝ անտրտունջ և նվիրված աշխատանքի, յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և ամենակարևորը՝ մարդկանց աչքի լույսը վերադարձնելու համար։
Սիրելի պացիենտներ, Ձեր գոհունակ ժպիտները մեր աշխատանքի լավագույն գնահատականն են։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ձեզ՝ մեզ վստահելու համար։
Թող գալիք տարին խաղաղ և արդյունավետ լինի՝ լի նոր ձեռքբերումներով, գիտական ու մասնագիտական առաջընթացով, իսկ յուրաքանչյուր ընտանիք լցվի լույսով և վստահությամբ վաղվա օրվա նկատմամբ։
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Մաղթում՝ ամուր առողջություն, մասնագիտական հաջողություններ և նոր հնարավորություններ...
Հարգանքներով՝
Վահե Նանյան