Sinton NGO

Sinton NGO Հոգեբանական խորհրդատվություն , հոգեբանամանկավարժական բովանդակությամբ սեմինարներ
(1)

13/04/2025
15/02/2025

Կվադրոբերների ենթամշակույթից
Մարդ,որ շատ էր ցանկանում ձի դառնալ` ԴիՋեյ Ձին։

Կվադրոբերները` կենդանիների կերպարանք ընդունող երեխաներն են։ Սա շատ է գրավում դեռահասներին, քանի որ նրանք փնտրում են նորը, ցանկանում են տարբերվել։ Կվադրոբիկայի միջոցով երեխաները կարողանում են ինքնարտահայտվել և զարգանալ։
Կվադրոբիկան և ֆուրրին չի կարելի շփոթել, ֆուրրին սպորտաձև է համարվում։

Արդեն նկատվում է այս ենթամշակույթի հետքերը մեզ մոտ ` դեռահասների շրջանում։

⁉️Անհանգստանալ թե՞ ոչ, ինչպե՞ս վարվել. կկարողանաք իմանալ, միայն անհատական հոգեբանական խորհրդատվության արդյունքում։

Ռեմինիսցենցիան ընկալված տեղեկատվության հետաձգված (2-3 օր անց կատարվող) վերարտադրությունն է,  որն ավելի լրիվ ու կատարյալ ...
14/01/2025

Ռեմինիսցենցիան ընկալված տեղեկատվության հետաձգված (2-3 օր անց կատարվող) վերարտադրությունն է, որն ավելի լրիվ ու կատարյալ է լինում, քան մտապահմանն անմիջականորեն հետևող վերարտադրությունը։

Ռեմինիսցենցիայի երևույթը վկայում է նաև, որ կարճ ժամանակահատվածում մեծ թվով կրկնություններ կատարելը սովորելու արդյունավետ եղանակ չէ։ Հետաձգված կրկնությունները, հատկապես եթե հիմնականում վերարտադրության ձև են ընդունում, շատ ավելի արդյունավետ են։

Օրինակ, ինչ-որ երգ է միացված, ուզեք-չուզեք ունկնդրում եք, ականջներդ լսում են, կանցնի ժամանակ, այդ երգը էլ չի հնչի, բայց կսկսեք դուք երգել` առանց որևէ կամային ջանքերի։ 🙂
#հիշողություն

‼️Ինչպե՞ս սովորել անգիր անել Ուսուցիչները երբեմն դասերի ընթացքում բախվում են հետևյալ խնդրին` երբ աշակերտը դասը սովորել է...
14/01/2025

‼️Ինչպե՞ս սովորել անգիր անել

Ուսուցիչները երբեմն դասերի ընթացքում բախվում են հետևյալ խնդրին` երբ աշակերտը դասը սովորել էր, բայց կարծես չէր սովորել, գիտեր, բայց մոռացավ 🤔 ինչու միայն աշակերտները, բոլորիս հետ էլ պատահած կլինի 😉

Հիշողության անպակաս բաղադրիչ է մոռացումը, մտապահումն ուղեկցվում է մոռացմամբ։
Բայց որքան շատ լինի կրկնությունները և տեքստի հետ ստեղծվող կապերն այնքան հեշտ ու կայուն կպահպանվի տեքստը մեր հիշողության մեջ։

Ամանորին ընդառաջ ամփոփենք տարին եւ կազմենք պլաններ միասին։ Իրականում ինքնահաշվետվություն քչերն են տալիս։ Ի՞նչ եք կարծում...
28/12/2024

Ամանորին ընդառաջ ամփոփենք տարին եւ կազմենք պլաններ միասին։ Իրականում ինքնահաշվետվություն քչերն են տալիս։ Ի՞նչ եք կարծում՝ ինչու՞:...................................
Պատճառը շատ պարզ է՝ վախն ինքդ քեզ հետ անկեղծ լինելուց:Այնուամենայնիվ դա պետք է կատարել ՝ ինքդ քեզ հասկանալու, գիտակցված ապրելու եւ ներդաշնակ ու հանգիստ լինելու համար։
Ահա եւ այդ հարցերը`
1) Այս տարվա ամենալավ պահը...
2) Այս տարի ամենաշատն ի՞նչն է ինձ ոգեշնչել։
3) Այս տարվա ամենակարեւոր նորությունը:
4) Տարվա օրհներգը:
5) Իմ կյանքի ամենակարեւոր մարդիկ։
6) Ի՞նչն ինձ դժվարությամբ տրվեց այս տարի։
7) Ի՞նչ գույն ուներ այս տարին ինձ համար։
8) Այս տարվա ո՞ր իրադարձությունը կուզեմ ընդմիշտ հիշել։
9) Այս տարի ո՞ր բառն եմ ամենաշատն օգտագործել։
10) Այս տարի իմ ամենազավեշտալի գնումը:
11) Կցանկանայի էքսպերիմենտ կատարել ..... հետ։
12) Այս տարին հրաշալի էր, որովհետեւ...
13) Ո՞ր խնդիրը ես հեշտությամբ հաղթահարեցի։
14) Ու՞մ հարսանիքին եմ գնացել։
15) Այս տարվա իմ միջին աշխատավարձը:
16) Արդյո՞ք եղել է խոսակցություն, որն իմ կյանքում ամեն ինչ փոխել է:
17) Ի՞նչ նոր գործ եմ ես սկսել այս տարի։
18) Եթե մի օր ունենայի կախարդական փայտիկ՝ ի՞նչ կանեի։
19) Ինչի՞ մասին եմ ես երազում։
20) Ո՞րն է իմ կյանքի ամենագլխավոր ձեռքբերումն այս տարի։
21) Այս տարին կարելի է մի նախադասությամբ բնութագրել`...:
22) Իմ ուղարկած վերջին նամակը:
23) Այս տարվան բնորոշ ասույթ:
24) Արդյո՞ք կատարեցի այս տարվա համար պլանավորվածը:
25) Քանի՞ նոր ընկեր (ծանոթ) ձեռքբերեցի այս տարի։
26) Ու՞մ եմ օգնել այս տարի։
27) Որտե՞ղ եմ եղել այս տարի։
28) Ո՞ր գործերն եմ թողել եկող տարվան։
29) Նոր տարուն ո՞րն է իմ ամենամեծ նպատակը:

‼️Պատասխաններն անպայման գրի առեք եւ ոչ մեկի ցույց մի տվեք: Մի տարուց այն կվերանայեք`
✅ինչպես եք փոխվել
✅ինչի եք հասել
✅ինչ չի ստացվել ձեզ մոտ։

Սիրով` ։
Եղեք առողջ եւ ներդաշնակ։

#հոգեբանօնլայն
#հոգեբանականխորհրդատվություն
#Սինտոնկենտրոն

1992 թ-ից հոկտեմբերի 10-ը նշվում է, որպես Հոգեկան առողջության օր։ Ցանկանում եմ ներքին և արտաքին ներդաշնակություն։
10/10/2024

1992 թ-ից հոկտեմբերի 10-ը նշվում է, որպես Հոգեկան առողջության օր։ Ցանկանում եմ ներքին և արտաքին ներդաշնակություն։

01/09/2024

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ ՝ իմանալ զբանս հանճարոյ»…
օրվա խորհրդով շնորհավոր գիտելիքի օրը

Իմ աշխատանքային պրակտիկայում ես աշխատում եմ ծնողների, երեխաների եւ մեծահասակների հետ, առցանց ձեւաչափով։ Հաճախ ծնողներն ա...
29/07/2024

Իմ աշխատանքային պրակտիկայում ես աշխատում եմ ծնողների, երեխաների եւ մեծահասակների հետ, առցանց ձեւաչափով։ Հաճախ ծնողներն ասում են՝ «Ինձ հոգեբան պետք չի։ Երեխան է կամակոր, ինձ չի լսում, ագրեսիվ է, տագնապային, վատ է քնում, չի կարողանում առանց ինձ... եւ այլն»։ Աշխատելով նաեւ ծնողի հետ 2-3 հանդիպումով արդեն ամեն հարց լուծվում է։ Դաստիարակությունը դինամիկ գործընթաց է եւ ենթադրում է ծնող-երեխա սիրո ուղին, որը երբեմն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում արտահայտել այնպես, ինչպես զգում ես։ Հաճախ ծնողները շատ լավ գիտեն՝ ինչպե՞ս պետք է վարվել, բայց ուժերը չեն ներում կամ ժանանակ չունեն, որ հասկանան իրենց կամակոր, չլսող, չուտող, ագրեսիվ, ... երեխային։ Այնինչ պետք է օգնել մեծահասակին կատարել ինքնադիտում, ճանաչել իր պահանջմունքները, գտնել ցավող տեղը, գտնել ներքին ռեսուրսներ եւ օգնելով իրեն՝ նա կօգնի սեփական երեխային։
Համագործակցելով ինձ հետ, դուք կարող եք զգալ դաստիարակության ողջ երջանկությունը, կսովորեք հասկանալ ձեզ ու ձեր երեխային, լինել ինքնավստահ ծնող եւ հմտորեն տիրապետել դաստիարակության ռազմավարությանը:
Հարցերի եւ առցանց խորհրդատվության համար՝ թողնել հաղորդագրություն։

Հարգանքներով՝ Ռուզաննա Թաթոյան

Հոգեբանը ...
20/07/2024

Հոգեբանը ...

19/06/2024

Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը կամ պատերի խորշերը , և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում:
Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:
Մխիթար Գոշ

Երբ ինձ քննադատում են՝ ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց երբ գովում են՝ ես անզոր եմ:
06/05/2024

Երբ ինձ քննադատում են՝ ես կարող եմ ինձ պաշտպանել, բայց երբ գովում են՝ ես անզոր եմ:

Address

Erevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sinton NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Sinton NGO:

Share

Category