«ԻՆ ԷՅՎԱ» հոգեբանական աջակցման խումբ / IN EYWA

  • Home
  • Armenia
  • Erevan
  • «ԻՆ ԷՅՎԱ» հոգեբանական աջակցման խումբ / IN EYWA

«ԻՆ ԷՅՎԱ» հոգեբանական աջակցման խումբ / IN EYWA Անհատական խորհրդատվություն, Անձնային աճի խմբեր/ թրեյնինգներ
Թեմատիկ սեմինար - քննարկումներ

📌Հրավիրում ենք մասնակցելուինքնակարգավորման հմտությունների ձևավորման 3 օրյա թրեյնինգին փորձառու հոգեբաններ Հայկ Բաղդյանի ...
13/06/2025

📌Հրավիրում ենք մասնակցելու
ինքնակարգավորման հմտությունների ձևավորման 3 օրյա թրեյնինգին փորձառու հոգեբաններ Հայկ Բաղդյանի և Տաթև Գրիգորյանի հետ։

💣Երբ սթրեսը կուտակվում է, նա սկսում է խոսել առանց խոսքերի՝ սեղմված կոկորդով, լարված ուսերով, խանգարված քնով և բազմաթիվ այլ բացասական դրսևորումներով...
🔹Այս թրեյնինգը հրավեր է՝ կանգ առնելու, լսելու ինքդ քեզ ու աստիճանաբար վերադարձնելու կապը՝ մարմնի, հույզերի ու ներքին հավասարակռության հետ։
🔹Դու կսովորես ոչ թե «դիմանալ», այլ հասկանալ ու կարգավորել այն:

🔅Սովորելու եք՝
✔️ինչ է սթրեսը
✔️ինչպես կառավարել սթրեսը
✔️ճանաչել հույզերը
✔️մտքերի հետ աշխատանքը

🔅Կատարելու եք՝
🧘‍♀️ շնչառական տեխնիկաներ🎨 արտ թերապևտիկ վարժություններ
🌀 մարմնի և հույզերի գիտակցման պրակտիկաներ
💬 և հոգեբանական ինքնաարտահայտման ձևաչափեր։

🗓️Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 23-ին, ժամը 19:00- 21:00։

🔗 Թրեյնինգը բաց է բոլոր ցանկացողների համար:
Շտապեք գրանցվել, տեղերը խիստ սահմանափակ են

📍Վայրը՝ Հրաչյա Քոչար 7, բն 59։

💸Յուրաքանչյուր հանդիպման արժեքը՝ 7000 դրամ։

📑Գրանցվելու համար գրեք մեզ կամ +37498550657 watsapp-ին։

Մեր ներքին վիճակից է կախված, թե ինչպես ենք մենք ընկալում մեզ շրջապատող աշխարհը🧠🫀:
01/12/2024

Մեր ներքին վիճակից է կախված, թե ինչպես ենք մենք ընկալում մեզ շրջապատող աշխարհը🧠🫀:

11/01/2024

Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes Հոգեկան Առողջության Կենտրոնում հյուրընկալեցինք սիրելի երգչուհի Iveta Mukuchyan-ին եւ կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանին:
Ուրախ ենք, որ մեր երգարվեստի սիրելի ներկայցուցիչները այսչափ մտահոգված էին զինվորների բուժման խնդիրներով։
Շնորհակալ ենք մեր երգչուհուն, ով իր լսարանի հետ կիսվեց կենտրոնի մասին💚

Ֆլեշմոբ՝ copy ենք ենք անում և տեղադրում մեր էջում։https://gofund.me/e95bb5ea #եսԶինվորեմբուժում
04/01/2024

Ֆլեշմոբ՝ copy ենք ենք անում և տեղադրում մեր էջում։
https://gofund.me/e95bb5ea
#եսԶինվորեմբուժում

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հիմնվել է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան… Salbi Hovhannisyan needs your support for Հերոսների Վերականգնողական Քաղաք

Սիրելիներ,  Շնորհավոր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ!!!🍾🎄  Մենք մեր անցյալը փոխել չենք կարող, սակայն կարող ենք էնպես անել, ...
31/12/2023

Սիրելիներ,
Շնորհավոր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ!!!🍾🎄

Մենք մեր անցյալը փոխել չենք կարող, սակայն կարող ենք էնպես անել, որ մեր ներկան մեզ ուրախություն և հաճույք պատճառի...🙂
Թող ձեզանից յուրաքանչյուրը ասի ինքն իրեն` «ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է, այլ ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ»!!!
Մաղթում ենք ձեզ հեշտ որոշումներ կայացնելու կարողություն և նոր փորձ ձեռք բերելու համարձակություն, քանի որ դրանք քայլեր են բացահայտելու ինքներդ ձեզ և զարգացնելու հարաբերությունները շրջապատի հետ❤️

Օրեր առաջ Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes Հոգեկան Առողջության Կենտոնի թիմը Հայ-ֆրանսիական ...
02/12/2023

Օրեր առաջ Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes Հոգեկան Առողջության Կենտոնի թիմը Հայ-ֆրանսիական հոգեբանական, սոցիալական աջակցության կենտրոն-ի հետ համատեղ մեկնարկեցին VR թերապիայի դասընթացը, որի շրջանակում մասնակից հոգեբանները ծանոթացան գերժամանակակից սարքին, կիրառման եւ բուժման մեթոդներին։
Ուրախ ենք որ այս սարքը շուտով իր տեղը կգտնի Գյումրիում եւ անվճար հոգեբանական աջակցությունից կարող են օգտվել՝
- Ժամկետային եւ արդեն զորացրված զինծառայողները
- Պատերազմի մասնակից զինծառայողները
- Կամավորները եւ նրանց ընտանիքի անդամները
- Վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները
-Գերեւարված զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները
- Անհետ կորածների եւ զոհվածների ընտանիքի անդամները։
-Արցախից բռնի տեղահանված արցախցիները։

Address

Erevan

Telephone

+37477787879

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «ԻՆ ԷՅՎԱ» հոգեբանական աջակցման խումբ / IN EYWA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «ԻՆ ԷՅՎԱ» հոգեբանական աջակցման խումբ / IN EYWA:

Share

Category