25/03/2021
5 տարվա #անպտղության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը զույգ աղջիկ է ունեցել
Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ համալիր հետազոտության արդյունքներից հետո հայտնաբերվել էր առաջնային անպտղություն: Խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում:
Բաղձալի հղիության արդյունքից հետո, երիտասարդ մայրը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, Մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ, իսկ օրեր առաջ ծնվել են նրանց հրաշքները՝ Գոհարը և Լուսեն:
Ծնողները շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ –ին, ՀՀ առողջապահության նախարարությանը պետական ծրագրից օգտվելու հնարավորությունից, բժիշկներ՝ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկոլոգ Աննա Խաչատրյանին, անդրոլոգ, էմբրիոլոգ Վահե Միլիտոնյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանին ՝ հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար:
Առողջ մանկություն ենք մաղթում փոքրիկներին, իսկ 5 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:
Հ․Գ․ Նկարները հրապարակված են ծնողների թույլատվությամբ:
Հետևեք մեզ Telegram-ում
https://t.me/mcshengavit
📧info@mcshengavit.am
#անվտանգություն #մայրություն #նորածին #մանկաբարձություն #պերինատալկենտրոն
#առողջնորածին
#անպտղություն #մայրություն #մանկաբարձություն #նորածին #գինեկոլոգիա
Dr. Anna Khachatryan/գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ