Unison NGO / Ունիսոն

Unison NGO / Ունիսոն Unison is a leading NGO promoting the rights of people with disabilities in Armenia

🤩Այսօր մեր ներառական աճպարարության դասն առանձնահատուկ էր. մենք հյուրընկալեցինք նոր մասնակիցների: Նրանց ներկայությունը դա...
10/04/2026

🤩Այսօր մեր ներառական աճպարարության դասն առանձնահատուկ էր. մենք հյուրընկալեցինք նոր մասնակիցների: Նրանց ներկայությունը դասը դարձրեց էլ ավելի ոգևորիչ, լի ժպիտներով ու անմոռանալի պահերով: Մոգությունը միայն հնարքների մեջ չէ, այլ այն միասնության, որ ստեղծում ենք բոլորս միասին:

🌞Այսօր մեր հերթական ուրախ ու ջերմ դասն էր, որի ժամանակ Էզեկելը ներկայացրեց նոր աճպարարական գործիքներ: Միացեք մեր  անվճար...
02/04/2026

🌞Այսօր մեր հերթական ուրախ ու ջերմ դասն էր, որի ժամանակ Էզեկելը ներկայացրեց նոր աճպարարական գործիքներ:
Միացեք մեր անվճար ներառական աճպարարության դասերին:

🎉Այս տարվա առաջին ներառական աճպարարության դասը մեկնարկեց լի ժպիտներով և ուրախ տրամադրությամբ
27/03/2026

🎉Այս տարվա առաջին ներառական աճպարարության դասը մեկնարկեց լի ժպիտներով և ուրախ տրամադրությամբ

25/03/2026

📢 Կարճաժամկետ աշխատանքի հնարավորություն

Հրավիրում ենք համագործակցության թեթև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին հետևյալ մարզերից՝
📍 Արարատ, Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Շիրակ։

❗️Ի՞նչ ենք ակնկալում ձեզնից.
• Տեխնիկական հմտություններ: Google Forms ծրագրի լավ իմացություն և կիրառում։
• Անձնային որակներ: Շփվող լինելու ունակություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
• Աշխատանքի ոճը: Արագ կողմնորոշվելու և տրված առաջադրանքներին օպերատիվ արձագանքելու կարողություն։
❗️Ի՞նչ ենք առաջարկում.
• Կարճաժամկետ զբաղվածություն։
•Տրանսպորտ։
• Նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային նախագծի մի մասը կազմելու։
Դիմելու կարգը` ինքնակենսագրականը ուղարկեք unisonarmenia@gmail.com էլ. հասցեին կամ գրեք անձնական նամակ:

✨ Անվճար ֆունկցիոնալ աճպարարության դասեր ✨Հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր ուզում են փորձել նոր ու արդյունավ...
17/03/2026

✨ Անվճար ֆունկցիոնալ աճպարարության դասեր ✨
Հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր ուզում են փորձել նոր ու արդյունավետ մեթոդներ՝ զարգացնելու կենտրոնացումը, շարժունակությունը և հաղորդակցման հմտությունները։

Մասնակցել կարող են․
✅ Բոլոր տարիքային խմբերի հաշմանդամություն ունեցող մարդիկ
✅ Նրանք, ովքեր ուզում են ստեղծագործ ու ազատ մթնոլորտում ստանալ նոր փորձառություն

Ի՞նչ արդունքներ ենք ակնկալում․
✔️ Հիշողության, շարժունակության և ճկունության բարելավում
✔️ Ուշադրության և ինքնավստահության զարգացում
✔️ Բարենպաստ ու խթանող միջավայր

📍 Վայր․ Դերենիկ Դեմիրճյան 36, 1-ին հարկ, «Ունիսոն» ՀԿ
🗓️📅Սկիզբը ՝ մարտի 26-ին
📩 Գրանցվելու համար՝ ուղարկեք հաղորդագրություն։

Միացեք մեզ և բացահայտեք ֆունկցիոնալ աճպարարության ուժը․ այն մարզում է ոչ միայն մարմինը, այլև ներաշխարհին տալիս է թարմություն ու ազատություն։

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Աշխատատեղերի հարթակ» միջոցառումը, որն իրականություն դարձավ «Նարեկացի...
28/02/2026

Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Աշխատատեղերի հարթակ» միջոցառումը, որն իրականություն դարձավ «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ՝ «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում ստեղծվեց մի բացառիկ կամուրջ, որտեղ.
• Գործատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու նոր ներուժի հետ։
• Հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացրին իրենց հմտությունները՝ գտնելով մասնագիտական իրացման նոր ուղիներ։

Միջոցառմանը հատուկ հանդիսավորություն հաղորդեց միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Րաֆֆի Միքայէլեան)։ Նրանց բարձրակարգ կատարումները ևս մեկ անգամ փաստեցին, որ արվեստն այն հզոր ուժն է, որը խթանում է դրական փոփոխություններ մեր հասարակության մեջ։

Այսօր Գյումրիում ամփոփեցինք հաշմանդամության հիմքով խտրականության դեմ պայքարին նվիրված մեր աշխատարանների շարքը։ Ունեցանք ...
24/02/2026

Այսօր Գյումրիում ամփոփեցինք հաշմանդամության հիմքով խտրականության դեմ պայքարին նվիրված մեր աշխատարանների շարքը։ Ունեցանք բովանդակային քննարկումներ, վերլուծեցինք խնդիրներն ու փնտրեցինք լուծումներ։
Մասնակիցների շատ ակտիվ էին և խորը վերլուծական մտածողությամբ։
🙏 Շնորհակալություն բոլորին։ Կրթված և իրազեկ հասարակությունը կարծրատիպերից ազատվելու միակ ճանապարհն է։

🎯Այսօր Երևանում տեղի ունեցավ մեր հերթական աշխատարանը՝ նվիրված հաշմանդամության հիմքով խտրականության դեմ պայքարին: Հիացած ...
21/02/2026

🎯Այսօր Երևանում տեղի ունեցավ մեր հերթական աշխատարանը՝ նվիրված հաշմանդամության հիմքով խտրականության դեմ պայքարին: Հիացած ենք մասնակիցների խելացի և վերլուծական մտածողությամբ, որի շնորհիվ ունեցանք շատ հետաքրքիր և ակտիվ քննարկումներ:
🙏Շնորհակալ ենք բոլորին ակտիվ մասնակցության համար: Միայն իրազեկվածության շնորհիվ կարող ենք կոտրել կարծրատիպերն ու հասնել իրական փոփոխության:

Այսօր Վանաձորում հանդիպել էինք քննարկելու մի կարևոր ու արդիական թեմա՝ «Ինչպե՞ս պայքարել հաշմանդամության հիմքով խտրականու...
17/02/2026

Այսօր Վանաձորում հանդիպել էինք քննարկելու մի կարևոր ու արդիական թեմա՝ «Ինչպե՞ս պայքարել հաշմանդամության հիմքով խտրականության դեմ»:
Աշխատարանի ընթացքում մասնակիցների հետ միասին՝
✅ Վերհանեցինք խտրականության դրսևորման հիմնական ձևերը,
✅ Քննարկեցինք իրավական պաշտպանության մեխանիզմները,
✅ Կիսվեցինք փորձով և գործնական հմտություններով, որոնք կօգնեն ստեղծել ավելի ներառական միջավայր։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության և բաց քննարկման համար։ Միայն համատեղ ուժերով ու իրազեկվածության բարձրացմամբ կարող ենք կոտրել կարծրատիպերն ու հասնել իրական փոփոխության։

✨Այս տարվա մեր վերջին դասընթացն անցավ առանձնահատուկ արվեստով և ուրախությամբ: Մասնակիցները կիսվեցին իրենց տաղանդներով, դա...
05/12/2025

✨Այս տարվա մեր վերջին դասընթացն անցավ առանձնահատուկ արվեստով և ուրախությամբ: Մասնակիցները կիսվեցին իրենց տաղանդներով, դարձնելով այս հանդիպումը ոչ միայն ուսուցողական, այլև ոգեշնչող մշակութային փորձառություն։ Մենք բոլորս միասին ստեղծեցինք միջավայր, որտեղ աճպարարության գաղտնիքները բացահայտվեցին ժպիտներով և համատեղ ստեղծագործությամբ։
👏Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին՝ այս տոնը ստեղծելու և իրենց անկրկնելի ներդրումն ունենալու համար։ Ձեր ոգևորությունը մեր ամենամեծ պարգևն է։
🙌 Հատուկ երախտագիտություն ենք հայտնում նաև մեր շատ սիրելի Էզեկելին՝ այս ծրագիրը հնարավոր դարձնելու և բացահայտելու աճպարարության հետաքրքիր ճանապարհը:
🤹‍♀️🤹‍♂️Կհանդիպենք հաջորդ տարի 🌟

🙃Շարունակում ենք մեր անմոռանալի և ոգևորիչ ներառական աճպարարության դասընթացները, որոնք վերածվում են իսկական տոնի 🎉🎉🎉
28/11/2025

🙃Շարունակում ենք մեր անմոռանալի և ոգևորիչ ներառական աճպարարության դասընթացները, որոնք վերածվում են իսկական տոնի 🎉🎉🎉

🤩 Շարունակո՛ւմ ենք մեր կախարդական ճամփորդությունը ներառական աճպարարության աշխարհում: ✨Մեր դասընթացները շարունակվում են ա...
22/11/2025

🤩 Շարունակո՛ւմ ենք մեր կախարդական ճամփորդությունը ներառական աճպարարության աշխարհում: ✨
Մեր դասընթացները շարունակվում են աննկարագրելի ուրա՜խ, ջե՜րմ ու ոգևորիչ մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր օր նոր հայտնագործություն է: 💖
🤹 Մեր տաղանդավոր մասնակիցներն արդեն պատրաստ են բարձրանալու մեկ աստիճանով. սովորում ենք ավելի համարձակ, շլացուցիչ և բարդ հնարքներ, որոնք կզարմացնեն բոլորին: 🌟
Միասին ստեղծում ենք իսկական մոգություն և ցույց տալիս, որ բոլորը կարող են դառնալ իսկական աստղ: 🎉

Address

Demirchyan 36
Erevan
0002

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00

Telephone

+37410522170

Alerts

Be the first to know and let us send you an email when Unison NGO / Ունիսոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Unison NGO / Ունիսոն:

Share