03/07/2025
Ֆիզկուլտուրան կարող է նվազեցնել մետաստազավորման ռիսկը
(ճարպակալման դեմ բուժումները՝ նույնպես )
#բժշկագիտություն
Cancer Research գիտական հանդեսում Թել Ավիվի համալսարանի գիտնականների հրապարակած հոդվածի եզրակացությունն է, որ ֆիզիկական ակտիվ վարժություններով զբաղվելը 72 տոկոսով կարող է նվազեցնել քաղցկեղի բջիջների մետաստազավորումը։
Ուսումնասիրության հեղինակները հիմնավորում են, որ ֆիզիկական վարժությունները «վերածրագրավորում են» ներքին օրգանների նյութափոխանակությունը, ինչը մեծացնում է սնուցող նյութերի պահանջը՝ միաժամանակ սահմանափակելով քաղցկի բջիջների սնվելու հնարավորությունը և կազմելով նյութափոխանակության պաշտպանիչ շերտ (վահան)։
Սա բավական հետաքրքիր է դառնում, երբ համադրում ենք նույնպես վերջերս հրապարակված մեկ այլ հետազոտության արդյունքի հետ, ըստ որի, ճարպակալման դեմ բուժումները կարող են սահմանափակել քաղցկեղի բջիջների մետաստազավորման ռիսկը։ Լուվենի կաթոլիկական համալսարանի (UCLovain , Բելգիա) բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական խմբի ղեկավար Օլիվիե Ֆերոնն ասել է.
«Քաղցկեղի բջիջներին խանգարել օգտագործել լիպիդները, կնշանակի՝ կանխել նրանց մետաստազավորումը։ Դա նրանց կզրկի էներգիայից, որն անհրաժեշտ է ուռուցքի սկզբնական միջավայրը լքելու և օրգանիզմում տեղաշարժվելու, տարածվելու համար։ Դեռ պետք է պարզել, թե ինչպես կարելի է քաղցկեղի բջիջներին զրկել մեր լիպիդներով սնվելու հնարավորությունից»։
Առավել մանրամասն՝ այստեղ. https://www.facebook.com/IFCErevan/photos/a.1926260710748977/8776604455714534/
Մեր ինստիտուտ կարող եք զանգել (+374) 10 20 96 16 կամ (+374) 99 660 260։
⁉ Հնարավո՞ր է մետաստազների տարածումը կանխել ճարպակալումը բուժելու միջոցով
#բժշկագիտություն
ℹ Լուվենի կաթոլիկական համալսարանի (UCLovain , Բելգիա) բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտնական Օլիվիե Ֆերոնն իր գիտական թիմի հետ պարզել է, որ հնարավոր է մետաստազների տարածումը կանխել ճարպակալումը բուժելու միջոցով։
«Դեռ տարիներ առաջ հայտնի էր, որ քաղցկեղի որոշ բջիջներ կարող են օգտագործել լիպիդները։ Պարզել ենք, որ քաղցկեղի բջիջները կարող են ոչ միայն օգտագործել, այլև կուտակել լիպիդներ։ Բջիջները, պահպանելով այդ լիպիդները, վերջին հաշվով, ձևավորում են էներգետիկ պահեստարաններ, որոնք դրանց թույլ կտան ավելի հեշտ մետաստազավորվել»,- բացատրում է Օլիվիե Ֆերոնը։
Ավելի լավ պատկերացնելու համար, հետազոտողն առաջարկում է դիտարկել քաղցկեղի ուռուցքը, որը բաղկացած է երկու տեսակի բջիջներից.
«Ձախ կողմում այնպիսիք են, որոնք սնվում են մեր շաքարով. դրանք համեմատաբար կայուն են։ Աջ կողմում գտնվողները օգտագործում են մեր լիպիդները։ Այդ բջիջներն անհամեմատ ավելի շարժուն են և ագրեսիվ։
Հենց օգտագործվող ու պահեստավորվող այդ լիպիդների շնորհիվ էլ դրանք առաջացնում են մետաստազներ»։
Նոր հետազոտության նպատակն է՝ ճարպակալումը բուժելու միջոցով փորձել կանխել մետաստազների առաջացումը։
«Քաղցկեղի բջիջներին խանգարել օգտագործել լիպիդները, կնշանակի՝ կանխել դրանց մետաստազավորումը։ Դա բջիջներին կզրկի էներգիայից, որն անհրաժեշտ է ուռուցքի սկզբնական միջավայրը լքելու, օրգանիզմում տեղաշարժվելու և տարածվելու համար։ Դեռ պետք է պարզել, թե ինչպես կարելի է քաղցկեղի բջիջներին զրկել մեր լիպիդներով սնվելու հնարավորությունից»,- ասում է Օլիվիե Ֆերոնը՝ շարունակելով.
«Ակնհայտ կապ գոյություն ունի ճարպակալման, բորբոքման և քաղցկեղի միջև։ Մյուս կողմից, այդքան հեռուն գնալ և ի սկզբանե պնդել, որ ճարպի նվազագույն քանակության օգտագործումը մետաստազների առաջացման հավանականությունը կփոքրացնի, ես չեմ կարող։ Բայց և կարող եմ պնդել, որ ճարպակալումը բուժելու մեթոդները՝ հենվելով մեր հայտնագործությունների վրա, կարող են կիրառվել մետաստազների տարածումը կրճատելու համար»։
🔻 ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 5/1
☎ 010 209616, 099 660260