💤 Ի՞նչ ես զգում, երբ գիշերները լուռ է... բոլորը քնած են, բայց դու դեռ արթուն ես. հետևում ես փոքրիկի շնչառությանը և տագնապով սպասում՝ երբ է նորից արթնանալու։
Երբ հոգնածությունդ այնքան շատ է, որ պարզապես «անջատվել» չես կարող։ Երբ բոլորը քեզ ասում են՝ «ժամանակն է սովորեցնել ինքնուրույն քնել», բայց ներսումդ մի ձայն հուշում է՝ «բայց ես չգիտեմ՝ ինչպես...ու չեմ ուզում»։
Քնի մասին խոսակցությունները հաճախ պահանջկոտ են։ Բայց մենք ուզում ենք սկսել մեկ հարցից՝ արդյո՞ք լավ քունը հավասար է ինքնուրույն քնին: Ինչպե՞ս գտնել այն ճանապարհը, որը կօգնի վերջապես քնել, բայց չկորցնել ամենասիրելի պահերը։
Իսկ եթե ոչ։ Իսկ եթե քնի խնդիրների լուծումը բոլորովին ուրիշ տեղում է՝ հեռու կոշտ մեթոդներից, խիստ ռեժիմներից ու հարևանների սպասումներից։ Մի մոտեցում, որը հարմարեցված է ոչ թե գրքի, այլ հենց քո երեխայի կարիքներին։
👉 Հիշի՛ր, եթե քնեցնելու մեթոդները չեն աշխատում, դա չի նշանակում, որ դու վատ ծնող ես։ Կամ որ քո փոքրիկի հետ մի բան այն չէ։ Դա նշանակում է, որ պետք է փոխել տեսանկյունը՝ տեսնել երեխային ոչ թե մեթոդի շրջանակում, այլ ամբողջությամբ, իր անհատականությամբ։
Հենց այս մասին է մեր առաջիկա վեբինարը՝
Քնի մասին՝ հոլիստիկ մոտեցմամբ
📆 Ե՞րբ: Օգոստոսի 17, ժամը 21։30
📍 Որտե՞ղ: Zoom հավելված
🎟 Ինչպե՞ս միանալ: Հղումը կտրամադրվի փակ խմբում՝ գրանցումից հետո։
Հնարավոր է՝ սրանք հենց այն հարցերն են, որոնք քեզ հանգիստ չեն տալիս գիշերը։ Եվ հնարավոր է՝ հենց այս հանդիպումն է քեզ տալու խաղաղության քո փոքրիկ պատառիկը, որ մեծ ազդեցություն է ունենալու։
#քնիվեբինար
19/07/2025
Երկօրյա դասընթաց՝ ողջ ընտանիքի համար
☺️ Սյունիքի և Վայոց ձորի մարզի սիրելի’ ծնողներ, ձեզ ցանկանում ենք երկու օրով «գողանալ» առօրյա հոգսերից ու տանել փոքրիկ ճամփորդության, որի ընթացքում կխոսենք ծնողավարման մասին, կշփվենք երեխաների հետ ու կսովորենք՝ ինչպես ավելի արդյունավետ հարաբերություններ կառուցել երեխաների հետ։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ն -ի աջակցությամբ կազմակերպում է ընտանեկան երկօրյա դասընթաց Սյունիքի և Վայոց ձորի մարզի ընտանիքների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին՝ օգնելով պահպանել հոգեկան առողջությունը հետճգնաժամային իրավիճակներում 🫂
Ծրագրի ընթացքում կմասնակցեք «Ծնողի դպրոցի» հոգեբանների կողմից անցկացվող տարբեր դասընթացների․
🔸 ինքնակարգավորման և հույզերի կառավարման, ինքնաջակցման հմտությունների զարգացման դասընթաց,
🔸 դրական կարգապահություն,
🔸 երեխաների հետ հուզական կապն ամրապնդող համատեղ ակտիվություններ ու որակյալ ժամանց։
Երեխաների ու դեռահասների համար ծրագիրը հետևյալն է․
🔸 հույզերի կառավարման, ինքնակարգավորման ու ինքնաճանաչման հմտությունների զարգացմանն ուղղված հոգեբանական դասընթաց,
🔸 հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունները մարզող տարբեր խաղեր,
🔸 շփում ընտանիքի անդամների, հասակակիցների հետ և, ինչու ոչ, հրաշալի հանգիստ բնության գրկում։
✔️ Ծրագիրը նախատեսված է 4-17 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար:
📆 ՕԳՈՍՏՈՍԻ 9-10 օրերին
📍Park Resort Aghveran-ում
Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների տեղափոխությունը դեպի դասընթացի վայր և հակառակը, սնունդը և գիշերակացը ապահովում է կազմակերպությունը։
⚠️ Երկօրյա դասընթացի մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է, ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։
Նախապատվությունը կտրվի ստորև ներկայացվող չափանիշներից մեկին կամ մի քանիսին համապատասխանող ընտանիքներին․
🔹 Արցախից տեղահանված
🔹 Պատերազմի հետևանքով տուժած
🔹 Բազմազավակ (3 և ավելի երեխա ունեցող)
🔹 Սոցիալապես անապահով
Ընտրված մասնակիցներին առանձին նամակով կտեղեկացնենք ծրագրի այլ մանրամասների մասին։�
🔗 Մասնակցելու համար լրացրեք հայտը մինչև հուլիսի 25-ը և պատրաստվե՛ք մեծ փոփոխությունների, որ բարելավելու են ձեր ընտանեկան կյանքը։
📌 Գրանցումը՝
Խնդրում ենք հաշվի առնել, որ այս գրանցումով դուք հաստատում եք, որ - ծանոթացել եք ծրագրի անցկացման պայմաններին, - ձեզ հարմար է ծրագրի երկու օրերին մասնակցել դասընթացի ....
16/07/2025
😴 Վեբինար, որ կփոխի քո պատկերացումները քնի մասին։
Քնի ռեգրես։ Երեխան արթնանում է ժամը մեկ։ Դու սպառված ես և երբեմն չես կողմնորոշվում՝ ինչպես համատեղել երեխայի կարիքներն ու սեփական բարեկեցությունը։ Կարդացել ես ամենատարբեր աղբյուրները և խճճվել...
Այս վեբինարը այդ մասին է։ Ոչ թե «sleep training» կամ «խիստ ռեժիմներ», այլ՝
✨ Հոլիստիկ մոտեցում, որ տեսնում է ամբողջ պատկերը՝ երեխայի, մայրիկի և ընտանեկան դինամիկայի
🧘♀️ Ի՞նչ անել, որ քնի ռեգրեսները կյանքդ տակնուվրա չանեն
💛 Ինչպե՞ս կիրառել դրական ծնողավարության սկզբունքները՝ նույնիսկ ամենաանքուն գիշերներին
⚖️ Եվ ամենակարևորը՝ ինչպես պահպանել ծնողների հոգեկան առողջությունն ու սահմանները՝ առանց երեխայի շահերն անտեսելու
Քնի խնդիրները լուծելիս չկա մեկ ճիշտ ճանապարհ։ Կան ուղենիշներ, որոնք օգնում են հասկանալ փոքրիկին և գծել սեփական ճանապարհը։
💁♀️ Վեբինարը կվարի
Աստղ Նադիրյանը. քնի մասնագետ, ծնողների համար գրված երկու բեսթսելլեր գրքերի հեղինակ։
🤩 ՀՅՈՒՐ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ «Գիտակցված ծնողավարում 0-1 տար. երեխաների ծնողների համար» դասընթացին
🔹 Մանկաբույժ, ով կխոսի երեխայի ֆիզիկական առողջության ապահովման կարևոր կետերից․ զարգացում, հիվանդություններ, իմունային համակարգ, կոփում
🔹 Հավելյալ սննդի ներմուծման մասնագետ, ով կօգնի առողջ, փափուկ և անցնցում անցում կատարել ԿԿ-ից երեխայի հավելյալ սնուցման
🔹 Քնի մասնագետ, ով կօգնի գլուխ հանել երեխայի քնի ռեժիմի, մոր ու երեխայի համատեղ հարթ կյանքի և քնի վերաբերյալ շատ գաղտնիքներից և պարզ ճշմարտություններից
🔹 ԿԿ մասնագետ, ով կօգնի նախապատրաստվել ԿԿ-ին, հասկանալ ԿԿ առավելությունները, պատրաստ լինել հնարավոր խնդիրներին
և նաև 3 հանդիպում`
🔹Հոգեբան-դասընթացավարի հետ, ով կխոսի երեխայի տարիքային առանձնահատկություններից և ծնողավարական բազային հմտություններից
———
Ծնողի դպրոց / Parenting School
📍 Կոմիտաս 12, 1-ին մուտք
📲 094 224 223, 091 224 792
📩 info@parenting.am
27/06/2025
💬 Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ էլեկտրոնային սարքերը, համացանցն ու սոցիալական ցանցերը դարձել են մեր և մեր երեխաների կյանքի մի մասը։
📱 Էլեկտրոնային սարքերից ողջ օրը օգտվելը նույնքան ծայրահեղ է, որքան լրիվ դրանցից հրաժարվելը:
❓ Ինչպե՞ս օգտագործել դրանք որպես զարգանալու, առողջ ժամանցի և ուսման միջոց՝ առանց վնասելու երեխաներին և նրանց հետ մեր փոխհարաբերությունները։
👉 Այս հարցերին անդրադառնալու համար -ն «Ծնողի դպրոց» -ի հոգեբանների հետ միասին ստեղծել է նոր, ԱՆՎՃԱՐ առցանց դասընթաց ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար։
Եթե հանդիպեք որևէ խնդրի, կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
📩 (098) 82 35 41
21/06/2025
💁♀️ 0-1 տարեկան երեխաների ծնողների համար ճանապարհ դեպի գիտակցված և դրական ծնողավարում։
👉 Ծնողի դպրոցի հեղինակային դասընթացը՝ ծնող-երեխա խորը, առողջ, ջերմ եւ գիտակցված կապի եւ երջանիկ ծնողավարության հիմքը հենց սկզբից ճիշտ դնելու մասին։
💻 Դասընթացն անցնելու է առցանց, ZOOM հավելվածով
📆 Սկսում ենք ՀՈՒԼԻՍԻ 3-ին
🔹 3 հանդիպում հոգեբանի և 5 հանդիպում հյուր-մասնագետների հետ
🔹 Շաբաթը երկու անգամ, երեկոյան 21։30
🔸 Խմբում՝ մինչեւ 15 ծնող
💁♀️ Ծրագիրը վարում է «Ծնողի դպրոցի» հոգեբան, ԵՊՀ դասախոս, դասընթացավար Լուսինե Աղաբեկյանը։
———
Ծնողի դպրոց / Parenting School
📍 Կոմիտաս 12, 1-ին մուտք
📲 094 224 223, 091 224 792
🌐 parenting.am
18/06/2025
Երկօրյա դասընթաց՝ ողջ ընտանիքի համար
☺️ Տավուշի և Վայոց ձորի մարզի սիրելի’ ծնողներ, ձեզ ցանկանում ենք երկու օրով «գողանալ» առօրյա հոգսերից ու տանել փոքրիկ ճամփորդության, որի ընթացքում կխոսենք ծնողավարման մասին, կշփվենք երեխաների հետ ու կսովորենք՝ ինչպես ավելի արդյունավետ հարաբերություններ կառուցել երեխաների հետ։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ն -ի աջակցությամբ կազմակերպում է ընտանեկան երկօրյա դասընթաց Տավուշի և Վայոց ձորի մարզի ընտանիքների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին՝ օգնելով պահպանել հոգեկան առողջությունը հետճգնաժամային իրավիճակներում 🫂
Ծրագրի ընթացքում կմասնակցեք «Ծնողի դպրոցի» հոգեբանների կողմից անցկացվող տարբեր դասընթացների․
🔸 ինքնակարգավորման և հույզերի կառավարման, ինքնաջակցման հմտությունների զարգացման դասընթաց,
🔸 դրական կարգապահություն,
🔸 երեխաների հետ հուզական կապն ամրապնդող համատեղ ակտիվություններ ու որակյալ ժամանց։
Երեխաների ու դեռահասների համար ծրագիրը հետևյալն է․
🔸 հույզերի կառավարման, ինքնակարգավորման ու ինքնաճանաչման հմտությունների զարգացմանն ուղղված հոգեբանական դասընթաց,
🔸 հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունները մարզող տարբեր խաղեր,
🔸 շփում ընտանիքի անդամների, հասակակիցների հետ և, ինչու ոչ, հրաշալի հանգիստ բնության գրկում։
✔️�Ծրագիրը նախատեսված է 4-17 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար:
📆 Տավուշի մարզ` ՀՈւԼԻՍԻ 19-20 օրերին
📆 Վայոց ձորի մարզ` ՕԳՈՍՏՈՍԻ 9-10 օրերին
📍Park Resort Aghveran-ում
Ծրագրին մասնակցությունն անվճար է, մասնակիցների տեղափոխությունը դեպի դասընթացի վայր և հակառակը, սնունդը և գիշերակացը ապահովում է կազմակերպությունը։
⚠️ Երկօրյա դասընթացի մասնակիցների քանակը խիստ սահմանափակ է, ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։
Նախապատվությունը կտրվի ստորև ներկայացվող չափանիշներից մեկին կամ մի քանիսին համապատասխանող ընտանիքներին․
🔹 Արցախից տեղահանված
🔹 Պատերազմի հետևանքով տուժած
🔹 Բազմազավակ (3 և ավելի երեխա ունեցող)
🔹 Սոցիալապես անապահով
Ընտրված մասնակիցներին առանձին նամակով կտեղեկացնենք ծրագրի այլ մանրամասների մասին։�
🔗 Մասնակցելու համար լրացրեք հայտը մինչև հուլիսի 5-ը և պատրաստվե՛ք մեծ փոփոխությունների, որ բարելավելու են ձեր ընտանեկան կյանքը։
Գրանցումը՝
Խնդրում ենք հաշվի առնել, որ այս գրանցումով դուք հաստատում եք, որ - ծանոթացել եք ծրագրի անցկացման պայմաններին, - ձեզ հարմար է ծրագրի երկու օրերին մասնակցել դասընթացի ....
17/06/2025
#հայրիկսիրումեմքեզ ❤️
Բակում պապայի տնկած ուռենին վաղուց չկա…🌳
Բակի լավ սովորող տղաներով որոշել էին, որ պիտի բարեկարգեն բակն, ու մարդը մի ծառ էր ընտրել և տնկել՝ երկու բարդի, երկու ուռենի և մեկ հացենի։
Փոս էին փորել, ամեն շաբաթ պարտաճանաչ դույլերով ջրում էին ծառերը։ Հինգն էլ լավ «կպան»։ Պապայի ծառ տնկած տարիքում արդեն ես էի ուռենու ճյուղերից պսակ հյուսում ու հպարտանում, որ ի՛մ պապայի տնկածն է։
Այսօր բակում երկու բարդի է մնացել… իսկ պապայի ուռենին չկա…�
Երբ ծնվեցինք մենք, պապան սկսեց ավելի շատ աշխատել։ Անսահման շատ։ Շաբաթվա ամենաերանելի օրը կիրակին էր, երբ պապան ինձ ու քրոջս թիանավ քշելու էր տանում Մոնումենտի լիճ։ Միշտ զրուցում էր մեզ հետ, երես տալիս… Բայց բակի ուռենին չորացավ կարոտից, որովհետև երեխաներին լավ կյանք տալը երբեմն չափազանց թանկ է լինում։ Պապան ուզում էր ավելի լավ աշխարհ մեզ համար, ավելի լավ հագուստ, ավելի լավ կրթություն, բայց չգիտեր՝ ինչքան էինք կարոտում ու անհամբեր սպասում ամեն կիրակիին։ Ուռենին կիրակի չուներ, երևի այդ պատճառով չորացավ։
Այսօր մենք մեծացել ենք ու ցրված ենք աշխարհով։ Պապան մեծ այգի ունի, խնամում է ամեն ծառ, ամեն թուփ, իր ձեռքով կառուցում ու նորոգում տունը և բակը։ Իսկ ես ամեն անգամ ուռենի տեսնելիս պապայի ուռենին եմ հիշում, սիրտս ջերմությամբ է լցվում ու անսահման կարոտով, որովհետև հիմա ինձ մի քիչ ուռենի եմ զգում…
❤️ Պա’պ, շնորհակալ եմ քեզ, որ մեզ համար աշխատել ես, որ սովորեցրել ես պայքարել, որ ցույց ես տվել՝ որն է առաքինին, ուժեղը, արդարն ու ազնիվը, որ հեծանիվ քշել ես սովորեցրել, որ այսօր քնած երեխայիս կողքով աննկատ անցնում եմ նույն կերպ, ոնց թաքուն հեռուստացույցն էի անջատում, երբ քնած նայում էիր։
❤️ Սիրում եմ քեզ, պա’պ, ու եթե կարողանայի քեզ հետ վերադարձնել քո տարիները, կխնդրեի քեզ ավելի քիչ աշխատել, որովհետև ոչ մի նոր հագուստ այնպես չէր ուրախացնում, որքան Մոնումենտում նավակի մեջ հիացած նայելը, թե ինչպես էիր ծանր թիերը վերև-ներքև անում...
#հայրերիօր, #հունիսի17
11/06/2025
…ու երբեմն մամաները նորից բալիկ են դառնում իրենց բալիկների հետ, երբեմն էլ՝ իրենց նեղացրած ու տխրեցրած մեծահասակ, երբեմն էլ երրորդ՝ լրիվ նոր մեծահասակ է ծնվում, որ այս երկուսին հաշտեցնում ու խաղաղեցնում է, որ մաման կարողանա մանկան պես վազել ջրափոսերով ու պաշտպանել քամիներից մեծահասակի պես ❤️
#ամենմամայիներսում
07/06/2025
Դարձի՜ր փոփոխություն քո համայնքում 💕
Եթե ցանկանում ես 👇
▫️ ավելի լավ ծանոթանալ դրական ծնողավարման սկզբունքներին,
▫️ գիտելիքներ ստանալ ոլորտի լավագույն մասնագետներից,
▫️ օգնել քո համայնքում ապրող այլ ծնողների,
💁♀️ ապա իսկական ժամանակն է, որ միանաս այս ծրագրին:
«Ծնողի դպրոց» ՀԿ-ն և -ն համատեղ իրականացնում են ծնողների փոխօգնության ծրագիր Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։
Ծրագրի մասնակից ծնողներն ու աջակցող մասնագետները կանցնեն «Ծնողի դպրոցի» կողմից կազմակերպված դասընթաց, որի արդյունքում կստանան գիտելիքներ դրական ծնողավարության վերաբերյալ և կպատրաստվեն հետագայում օգնելու իրենց համայնքի առավել խոցելի ընտանիքներին (օրինակ՝ բազմազավակ, կյանքի դժվարին պայմաններում հայտնված, սահմանամերձ գյուղերում բնակվող և այլն) ՝ տրամադրելով հայալեզու գրականություն, աջակցելով ծնող-երեխա առողջ փոխհարաբերություններին առնչվող հարցերում։
🔸 Ընտրված ծնողները դասընթացից հետո կաջակցեն յուրաքանչյուրը 10 ծնողի՝ անցկացնելով նրանց հետ խմբային իրազեկող հանդիպումներ։
🔸 Ներգրավված մասնակիցները ստանալու են աջակցության ընթացքում առաջացած ֆինանսական ծախսերի փոխհատուցում (40.000 ՀՀ դրամ հարկերը ներառյալ)։
👉 Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։ Ընտրված մասնակիցներն առանձին նամակով կտեղեկացվեն ծրագրի այլ մանրամասների մասին։
💕 Այդպես կարող ենք միասին փոխել մեզ, մեր համայնքը և արդյունքում նաև աշխարհը՝ դարձնելով այն ավելի հոգատար ու ապահով ծնողների և երեխաների համար։
❗️ Ծրագրի մասնակիցների քանակը սահմանափակ է, շտապի´ր գրանցվել մինչև ՀՈՒՆԻՍԻ 15-ը։
🔗 Մասնակցելու համար լրացրու հայտը և փոխիր աշխարհը քո շուրջը:
Սերը, աջակցությունը և փոխըմբռնումը սկսվում են միասին սովորելուց։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի և -ի համագործակցության 🤝 արդյունքում իրականացվող ծնողավարության և հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության ծրագրի շրջանակներում մարզերում արդեն գործում են շուրջ 60 ծնողական ակումբներ։
👉 Հանդիպումները իրականացնում են ծրագրի շրջանակներում Ծնողի դպրոցի մասնագետների կողմից վերապատրաստված հոգեբանները, ովքեր ողջ տարվա ընթացքում ամսական 2 անգամ կազմակերպելու են ծնողական ակումբը։ Այդ հանդիպումների ժամանակ ծնողները հավաքվում են մեկտեղ՝ սովորելու, սեփական փորձով կիսվելու, իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները գտնելու։
Հետաքրքիր, ուսուցողական ու պրակտիկ քննարկումներին մասնակցելուց զատ, համայնքի ծնողները ստանում են նաև թեմատիկ օգտակար, հայալեզու գրականություն։ Հանդիպումներին ծնողները մասնակցում են անվճար հիմունքներով։
Այս նախաձեռնությունը ծնողավարության զարգացման ճանապարհին կայուն, հոգատար ու միասնական քայլ է։ 🤍
Գտի՛ր քո համայնքին ամենամոտ Ծնողական ակումբն ու բաց մի՛ թող հանդիպումներին մասնակցելու հնարավորությունդ։
Մանրամասների համար գրի´ր անձնական նամակ` 📩
#ծնողականակումբմարզերում
01/06/2025
Սիրելի համայնք ❤️
Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջապե՜ս իրականություն է այն, ինչի շուրջ աշխատել ենք երկա՜ր ժամանակ...❤️
Ծնողի դպրոցը, տարիներ շարունակ աշխատելով հազարավոր հայ ծնողների հետ, ստեղծում է առաջին հայալեզու և «հայկական» հրատարակչությունը` Parenting Publishing-ը` արտադրելու գրքեր և խաղեր ծնողների, դեռահասների և երեխաների համար` ՀՀ լավագույն մասնագետների հեղինակությամբ:
Դե ինչ, հետևեք էջին և պատրաստվեք հաճելի և անչափ օգտակար նյութերի ❤️
🤍 Երբ ծնվեց երեխաս, ծնվեցին նաև հարյուրավոր հարցեր։ Իսկ պատասխանը
սովորաբար ուրիշ երկրի մայրիկի կամ մասնագետի փորձն էր։
Ուրիշ գրքեր։ 📚
Ուրիշ իրականություն։ 🤷🏻♀️ Ուրիշ ավանդույթներ։ Ուրիշ խնդիրներ։
Արտերկրի բեսթսելլերները հիանալի են, բայց դրանք այդքան էլ չեն խոսում մեր մասին։ Այդ գրքերը գրողները չգիտեն մեր վախերը, մեր ընտանեկան խնդիրները, մեր ներսի պայքարները...
Հայ ծնող լինելն ուրիշ է։ Այստեղ «թուլանալը» մեղք է, ամեն ինչ հասցնելը` պարտադիր, իսկ «երեխան չպիտի լաց լինի»։
Մենք գրեթե չունենք սեփական՝ «հայկական ծնողավարության» գրքեր, որոնք կարդալիս կասես` ՎԵՐՋԱՊԵ՜Ս, սա իմ պատմությունն է։
☺️ Եվ ահա 6+ տարի տասնյակ հազարավոր հայ ծնողների հետ օրնիբուն աշխատելուց հետո Parenting School Armenia-ի թիմը ստեղծում է առաջին հայալեզու ու «հայկական» ծնողավարության հրատարակչությունը`Parenting Publishing-ը` արտադրելու գրքեր ու խաղեր ծնողների, դեռահասների, երեխաների համար, Հայաստանի լավագույն մասնագետների հեղինակությամբ։
Մենք չենք խոստանում, որ մեկ գիրքը կլուծի մեր բոլորիս խնդիրները։ Բայց խոստանում ենք տալ շատ գիտելիք և գործիքներն այդ ճանապարհն անցնելու և ավելի երեխայակենտրոն ու ծնողակենտրոն հասարակություն ձևավորելու համար։
Խոստանում ենք համարձակ խոսել իրականի մասին։ Գրել ճշմարիտ։ Ու օգնել ձեզ, երբ կասկածեք կամ դժվարանաք։
Սա նոր էջ է՝ բառի բոլոր իմաստներով։ Ու մենք՝ միասին ենք այն բացում։ 😊
Be the first to know and let us send you an email when Parenting School Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
The relationship between each parent and child is a very personal and private matter. It is hard, if not impossible, to develop and provide all parents with a universal rule book or guideline on how to relate and communicate with children correctly and effectively.
Every parent dreams of being a friend to his/her child, a helper, a shoulder to lean on, the one who the child can always rely on. Meanwhile, we often have a misleading notion that all this comes automatically once we give birth, as a granted gift from above. Moreover, very often parental instinct of protecting our offspring from everything and everyone leads the children to unhealthy dependency from adults, thus depriving them from the most natural and essential skills of thinking on their own, analyzing their and others’ behavior, finding the best solutions for all involved parties, etc. All this seems a too tough task to fulfill.
It turns out that there are common, clear and very important methods of parenting that can be used by every parent and that should be written in red letters in their diaries.
The mission of our Parenting School is to make parents feel happier so that they make their kids happy. We are here to help parents find their very own formulas for happiness as parents, to learn the skills and methods of communicating with children in a way that will affirm the dignity and respect of both parents and children, and bring harmony into their lives and homes.
For detailed programs, duration, prices and enrollment, please visit www.parenting.am.
For queries and cooperation ideas, please contact us at info@parenting.am.
---------------------------------------
Ամեն ծնողի ու երեխայի միջև փոխհարաբերությունները խիստ անձնական են: Դժվար է, եթե չասել՝ անհնար, մշակել և մատուցել մեկ համընդհանուր կանոն կամ ուղեցույց, թե ինչպես է պետք բոլոր ծնողներին ճիշտ ու արդյունավետ հարաբերվել ու հաղորդակցվել իրենց երեխաների հետ:
Յուրաքանչյուր ծնող երազում է լինել իր երեխայի ընկերը, օգնականը, ուսը, մեկը, ում վրա երեխան միշտ կարող է հույս դնել: Միևնույն ժամանակ մենք շատ հաճախ ունենում ենք թյուր պատկերացում, թե դա ինքնըստինքյան պիտի լինի՝ բնությունից տրված շնորհի տեսքով: Հաճախ էլ երեխային ամեն ինչից ու ամենքից պաշտպանելու ծնողական բնազդը բերում է երեխայի գերկախվածությանը մեծերից՝ զրկելով նրան ինքնուրույն մտածելու, իր ու դիմացինի արարքները վերլուծելու, բոլոր կողմերի համար լավագույն լուծումները գտնելու այդքան կենսական և այդքան բնական հմտություններից:
Պարզվում է՝ կան երեխայի հետ շփման ընդհանուր, մատչելի և շատ կարևոր մոտեցումներ, որոնք կիրառելի են բոլոր ծնողների համար և որոնք կարմիր տառերով պետք է գրված լինեն բոլոր ծնողների նոթատետրերում։
Ծնողի դպրոցի առաքելությունն է դարձնել ծնողներին երջանիկ, որպեսզի նրանք մեծացնեն երջանիկ երեխաների։ Մենք այստեղ ենք՝ օգնելու ծնողներին գտնել երեխաների հետ շփման եզրեր և մոտեցումներ, որոնք լավագույնս կամրապնդեն և՛ երեխաների, և՛ ծնողների՝ սեփական արժանապատվության զգացումը, ջերմ ու հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ և կապահովեն ընտանիքներում ներդաշնակ մթնոլորտը։
Ծրագրերին, տևողությանը, մասնակցության արժեքներին և պայմաններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք www.parenting.am։ Հարցերի և համագործակցության առաջարկների համար գրեք info@parenting.am հասցեով։