Հոգեբանի օգնություն

Հոգեբանի օգնություն Հոգեբանի աշխատանքի և հոգեբանական ներգործության բազմակողմանի ներկայացում և կապ հոգեբանի հետ. 095 56 17

հոգեբանական աջակցության և անձնային աճի կենտրոնում իրականացվում է.

1. անհատական խորհրդատվական աշխատանք տարաբնույթ ներանձնային խնդիրների և դժվարությունների, ներընտանեկան տարաձայնություններ, միջանձային հարաբերություններում ի հայտ եկող խնդիրների, հակառակ սեռի հետ հարաբերությունների կարգավորման, երեխաների դաստիարակության, տագնապային, դեպրեսիվ տրամադրության հետ կապված և բազում այլ խնդիրների առկայության դեպքում,
2. սեմինար-քննարկումներ, որոնք ինտերակտիկ բնույթ են կրում և շոշափում են մի շարք արդիական հարցեր. վերջիններիս անդադար թարմացվում են.
3. անձնային և մասնագիտական աճին միտված բազում թրեյնինգներ ուսանողների և սկսնակ մասնագետների համար,
4. անհատական աշխատանք երեխաների և դեռահասների հետ:

Ծառայությունների այս ցուցակը միշտ թարմացվելու է, այնպես որ հետևեք մեր գործունեությանը, գուցե գտնեք այն, ինչ հետքրքիր է ՁԵզ:
հոգեբանական աջակցության և անձնային աճի կենտրոնի գործունեությունը լուսաբանվում է fb -յան էջում:

Մեր հասցեն է՝ Մաշտոցի 2. մեզ հետ կարելի է կապվել 095 56 17 31 հեռ.-ով:

Ուշադրություն Կողբում, Նոյեմբերյանում և մոտակա բնակավայրերում բնակվող հոգեբաններին։
09/09/2021

Ուշադրություն Կողբում, Նոյեմբերյանում և մոտակա բնակավայրերում բնակվող հոգեբաններին։

📢 Կողբ համայնքի ղեկավարությունը և «ԳիՀԻ հոգեբանների և հայագետների միավորում» ՀԿ-ն հանդես են գալիս հոգեբանական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությամբ, որը սպասարկելու է Կողբ գյուղի և մերձակա համայնքների բնակիչներին։ 📢

Կենտրոնում աշխատել ցանկացողների համար անցկացվելու է անվճար վերապատրաստում «Կ․ Գ․ Յունգի Անալիտիկ հոգեբանության գործնական կիրառություն» թեմայով։

Առաջին 10 տեսական հանդիպումներն անցկացվելու են ԱՌՑԱՆՑ և ընդգրկելու են հետևյալ ենթաթեմաները․
1․ Անալիտիկ հոգեբանության էությունը և մեթոդները
2․ Արխետիպեր և խորհրդանիշներ
3․ Երազների տեսակները և դրանց վերլուծությունը
4․ Թերապևտիկ օրինակներ և կիրառության ոլորտները
5․ Անալիտիկ հոգեբանության կիրառությունը ճգնաժամային իրավիճակներում, հետպատերազմյան երկրում, պատերազմական տրավմա ունեցող այցելուների հետ (ներածություն)։

Վերջին հանդիպման ընթացքում ստուգվելու է նյութի յուրացման աստիճանը և ընտրվելու են գործնական փուլի մասնակիցները (թվով մինչև վեց մասնակից), որոնք էլ հետագայում կխորացնեն իրենց գիտելիքները և կաշխատեն նորաբաց կենտրոնում։

Մասնակցել կարող են այն անձինք, որոնք․
1․ ունեն հոգեբանական կրթություն (առնվազն բակալավր),
2․ բնակվում են Կողբում կամ հարակից բնակավայրերում։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV gihidream@gmail.com էլ. հասցեին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․ թ․ սեպտեմբերի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգել 093667877 հեռախոսահամարով՝ Լուիզա Ղազարյանին:

22/07/2020

Աստված մեր ներսում և մարդու հոգեկան հասունությունը.

01/04/2020

Հարգելի այցելուներ,
Կարանտինային միջոցառումների հետ կապված ժամանակավոր դժվարությունների պատճառով մեր մասնագետներն ընդունում են ինտերնետի միջոցով: Դրա համար Ձեզ պետք է համակարգչի կամ բջջային հեռախոսի մեջ ունենալ Skype ծրագիրը:
Կարող եք կապվել մեզ հետ
043656929
հեռախոսահամարով:
Դուք կարող եք ընտրել Ձեր հայցին (խնդրին) հարմար մասնագետի: Այցի գինը կախված է մասնագետի փորձից և որակավորումից: Վճարումը կատարվում է բանկային հաշվին փոխանցման միջոցով:

Уважаемые посетители,
В связи с временными трудностями, связанными с карантинными мерами, наши специалисты принимают при помощи интернета. Для этого нужно иметь на компьютере или мобильном телефоне программу Skype.
Вы можете связаться с нами по следующему телефону: 043656929
Вы можете выбрать специалиста соответственно Вашему запросу (Вашей проблеме). Цена сеанса зависит от опыта и квалификации специалиста. Оплата производится переводом на банковский счет.

Չգիտես թե ինչու, բայց մեր հասարակության մեջ ընդունված է կարծել, թե հոգեբանի ծառայությունը երիտասարդների, երեխաների կամ ա...
20/01/2020

Չգիտես թե ինչու, բայց մեր հասարակության մեջ ընդունված է կարծել, թե հոգեբանի ծառայությունը երիտասարդների, երեխաների կամ առավելագույնս միջին տարիքի մարդկանց համար է: Ամենևին ոչ: Որքան երկար է ապրում մարդը, այնքան շատ իրադարձությունների վկա է դառնում, և կյանքի հասուն, տարեց շրջանում կարող են կուտակված լինել բազմաթիվ խնդիրներ, որ հատուկ են հենց առաջացած տարիքի մարդկանց: Նրանց ևս պետք է հոգեբանի օգնությունը, երբ նրանք բախվում են իրենց համար անլուծելի թվացող պարագաների և անծանոթ, նոր ապրումների, ցնցող երազների, նորովի ի հայտ եկող տագնապի և բազմաթիվ այլ խնդիրների հետ:

Մեր պապերն ասում էին. "Մեկը մեկով, երկուսն Աստըծով: Մարդը որ մարդու դարդը չիմանա, հոգսը չքաշի, էլ ո՞վ իմանա":Այդպես էլ մ...
12/01/2020

Մեր պապերն ասում էին. "Մեկը մեկով, երկուսն Աստըծով: Մարդը որ մարդու դարդը չիմանա, հոգսը չքաշի, էլ ո՞վ իմանա":
Այդպես էլ մեր օրերում է: Ցանկացած մարդու պետք է մեկ ուրիշը` իր խնդիրներով կիսվելու, զգացմունքներին ազատություն տալու, սթափվելու ու խնդրին մի փոքր այլ անկյունով նայելու համար: Միայն թե մեր օրերում կան նաև հատուկ մասնագետներ` հոգեբաններ, ովքեր կրթված են` հնարավորինս անաչառ դիտել և միաժամանակ շահագրգիռ ձևով օգնել ուրիշներին հաղթահարել իրենց դժվարությունները: Հոգեբանը ոչ խրատատու է, ոչ էլ բժիշկ, բայց նրա հետ հանդիպման մեջ և խրատ կա, և հոգու ցավերի փարատում:
Երկուսն Աստծով:

Հոգեբանությունը հավատքի հանգանակ չէ, այլ տեսակետ, և եթե մարդավարի վերաբերվել դրան, կարելի է գալ միևնույն հայտարարի: Ես ը...
06/01/2020

Հոգեբանությունը հավատքի հանգանակ չէ, այլ տեսակետ, և եթե մարդավարի վերաբերվել դրան, կարելի է գալ միևնույն հայտարարի: Ես ընդունում եմ, որ որոշ մարդկանց անհանգստացնում է սեքսուալությունը, մյուսներին` որևէ այլ բան: Ինձ հիմնականում հուզում է այդ "այլ բանը":... Պայքարը պատմության խորքից եկած հսկայական հրեշի դեմ, հարյուրամյակների վիշապը, մարդկային գիտակցության բեռը, քրիստոնության խնդիրը - ահա այն, ինչն ինձ հանգիստ չի տալիս: Ամեն բան ավելի պարզ կլիներ, եթե ես ոչինչ չիմանայի: Բայց նախնիներիս ու կրթությանս շնորհիվ ես չափից դուրս շատ բան գիտեմ: Այլ մարդկանց այսպիսի խնդիրները չեն հետաքրքրում, նրանք հոգ չունեն պատմական այն կշռի վերաբերյալ, որ մեր ուսերին դրել է քրիստոնեությունը. Բայց կան մարդիկ, որ համակված են ներկայի ու անցյալի կամ ապագայի միջև պայքարի բովով: Դա մեծագույն մարդկային խնդիր է: Մարդիկ կան, որ պատմություն են կերտում, մյուսներն էլ մի փոքրիկ տուն են շինում քաղաքից դուրս: Բայց Մուսսոլինիի դեպքը չի բացատրվում նրա մոտ իշխանության բարդույթի առկայության փաստի պարզ արձանագրումով: Նա կենտրոնացած էր քաղաքականության վրա, այդտեղ էր նրա կյանքն ու մահը: Իսկ աշխարհն ահռելի մեծ է, և ոչ մի տեսություն չի կարող դրա մեջ բացատրել ամեն-ամեն ինչ:
Կ. Գ. Յունգ

30/11/2019

Երբեմն ծանր է լինում... Այնքան ծանր, որ խոսել, լռել, անգամ զգալ, էլ ու~ր մնաց` մտածել, գրեթե հնարավոր չէ: Այնքան ծանր, որ միակ լուծումը փախուստն է թվում - կապ չունի արդեն, թե ուր, կարևորը` ԱՅՍՏԵՂԻՑ... Պրկված, չարտահայտված զգացմունքները դառնում են ագրեսիա կամ նույնիսկ քարացած վիճակ: Եվ քեզ թվում է, թե ոչ ոք, ոչ ոք քեզ չի հասկանա, ձեռք չի մեկնի քեզ... Եվ անգամ որևէ մեկի սրտացավությանը չես հավատում...
Եվ հանկարծ մեկը քեզ այնպիսի մի հարց է տալիս, որ դու զգում ես, որ ճիշտ մարդու ես հանդիպել, ճիշտ տեղում ես, որ քո խուլ տառապանքին արձագանք կա...
Ուղղակի հավատա - կան այդպիսի մարդիկ, գտիր նրանց:
Նրանք քո փոխարեն չեն լուծի քո հարցերը, բայց կբռնեն քո ձեռքը, համբերատար կմնան կողքիդ, երբ անգամ դու ինքդ քեզ համար անտանելի ես թվում, կտան այն կարևոր ու տեղին հարցերը, որ վիրաբույժի դանակի նման կցավեցնեն, բայց և կպատռեն ցավի քարացած գունդը, բաց թողնելով գերված զգացմունքներդ - այնքան, մինչև պկված ցավից աչքերի առաջ կուտակված մշուշի միջից դու ինքդ կզգաս քո սեփական ներքին ուժը, նորից կլսես սեփական բանականության հաստատուն, վստահ ձայնը: Այնժամ այդ մարդը հանգիստ կհեռանա քո կողքից և կմնա քո կյանքում, որպես մեկը, որ սրտացավ եղավ, որ օգնեց քեզ գտնել ինքդ քեզ:
Այդ մարդը հոգեբանն է:

Մենք կարող ենք առանձնացնել անձնական անգիտակցականը, որն ընդգրկում է անձի գոյի բոլոր ձեռքբերումները, այդ թվում` մոռացվածը,...
04/10/2019

Մենք կարող ենք առանձնացնել անձնական անգիտակցականը, որն ընդգրկում է անձի գոյի բոլոր ձեռքբերումները, այդ թվում` մոռացվածը, արտամղվածը, գիտակցության շեմից ներքև ընկալածը, մտածվածն ու զգացվածը: Բայց այդ անձնական անգիտակից բովանդակությունների հետ մեկտեղ գոյություն ունեն նաև այլ բովանդակություններ, որ առաջ են գալիս ոչ թե անձի ձեռքբերումներից, այլ հոգեկան գործունեության ժառանգված հնարավորություններից առհասարակ, ուղեղի ժառանգված կառույցից: Այդպիսին են առասպելական համադրումները, մոտիվներն ու կերպարները, որոնք միշտ և ամենուր կարող են վերստին ի հայտ գալ անկախ պատմական ավանդույթից կամ միգրացիայից: Այդ բովանդակությունները ես անվանում եմ կոլեկտիվային-անգիտակցական:
Կ. Գ. Յունգ

29/07/2019

Address

Erevan

Telephone

+37455422134

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեբանի օգնություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ

Հոգեբանի աշխատանքի մասին մեր հայրենակիցները գիտեն ավելի շատ կինոնկարներից և անեկդոտներից, քան իրական կյանքից: Թեև շատ գործնական հոգեբաններ ելույթ են ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով, վարում են իրենց համացանցային էջերը և բլոգերը, միևնույն է, այս բնագավառում գոյություն ունի հսկայական տեղեկատվական բաց:

Մեր էջը կոչված է հնարավորինս բազմակողմանիորեն ներկայացնել այն, ինչն անհրաժեշտ է իմանալ հոգեբանական ծառայության մասին, մատուցել այն գիտելիքը, որը իրատես կդարձնի Ձեր սպասումները հոգեբանի անձից և նրա աշխատանքից:

Այդ նպատակով 2020 թ. մեր էջում կտեղադրվեն մի շարք տեսանյութեր, որոնց միջոցով կճանաչեք մեր թիմի հոգեբաններին, իսկ նրանք կծանոթացնեն Ձեզ հոգեբանի հարիր կերպարին, հոգեբանական սեանսի ձևերին, այն խնդիրներին, որոնցով կարող եք դիմել մասնագետին, այն առանձնահատկություններին, որոնք բնորոշ են տարբեր տարիքի, հատուկ կարիքների, զանազան մասնագիտությունների և այլ հասարակական խավերի ու խմբերի ներկայացուցիչ անձանց: Կներկայացվեն նաև հոգեթերապիայի տարբեր դպրոցների, տեսությունների, ուղղությունների հայացքները:

Հետևեք մեզ: Մեզ հետ կարելի է կապվել 095 56 17 31 և 055 42 21 34 հեռախոսահամարներով: