18/10/2020
Սթրեսի ազդեցությունը օրգանիզմի վրա: Երբ որևէ երևույթ մեզ համար ընկալվում է որպես սթրեսային, մեր շնչառությունը դառնում է միանգամայն մակերեսային : Մենք սկսում ենք արագ շնչել, շնչում ենք սեղմված կրծքավանդակով ,երբեմն կոպիտ ասած՝ մոռանում շնչել:
Կրծքավանդակով շնչելը, այսինքն՝ մակերեսային շնչելը մեր ուղեղին հասցնում է հրահանգներ , որ մենք սթրեսի մեջ ենք, ու որքան շատ ենք մակերեսային շնչում, այնքան սթրեսը, լարվածությունը խորանում է, ու որքան շատ է լարվածությունը, սթրեսը խորանում, այնքան մենք ավելի մակերեսային ենք շնչում:
Փորձենք կիրառել շատ պարզ , դանդաղ երկար և խորը շնչառություններ: (10-15րոպե ,օդափոխված ,մաքուր և լուռ սենյակում,սիստեմատիկ ) Փորձենք շնչառության օգնությամբ լիցքավորվել...
Շունչ քաշելով մենք այսպես ասած, ներս ենք տանում մեր ուշադրությունը ,սովորում ենք լռել, փորձում ենք պահպանել ներքին էմոցիոնալ հավասարակշռությունը, քիչ ավելի գիտակից ենք դառնում : Զգոնություն է գալիս,իրավիճակին կողքից ենք նայում՝ հասկանալու համար մեր իրական տեսակն ու ցանկություւները, օգնում ենք սեփական օրգանիզմին հաղթահարել սիտուացիան: