Armash Health Center

Armash Health Center ,,Ակադեմիկոս Ա.Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն,,ՓԲԸ

Խորը վշտով և մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ակադեմիոս Ա Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտր...
12/01/2025

Խորը վշտով և մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Ակադեմիոս Ա Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնի տնօրեն բժիշկ Լևոն Հայրիյանը:
Հոգեհանգիստը կկայանա 13/01/2025թ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ժամը 17.30-20.00:
Հուղարկավորությունը 14/01/2025թ նույն վայրից ժամը 14.00. -ին։ Ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին:

29/04/2023
29/04/2023
Համապետական շաբաթօրյակի մեկնարկը առավոտյան 10.00 -ից մեր կենտրոնում
29/04/2023

Համապետական շաբաթօրյակի մեկնարկը առավոտյան 10.00 -ից մեր կենտրոնում

21/06/2021

‼ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով
_________________________________________
Սիրելի՛ բուժաշխատողներ,

Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առիթով:

Վերջին մի քանի տարիներին ձեր աշխատանքն ընթանում է բավականին բարդ ու լարված իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմական իրավիճակով:

Պատերազմի ողջ ընթացքում դուք առաջնագծում էիք՝ զինվորի կողքին: Խոնարհումս մեր այն բուժաշխատողների առաջ, որոնք մեկ վայրկյան անգամ չվարանեցին և իրենց կյանքը զոհեցին մարտի դաշտից մեր վիրավոր զինվորներին դուրս բերելու համար: Դուք այսօր էլ չեք խնայում ոչ մի ջանք վիրավորում ստացած մեր զինվորների առողջությունը վերականգնելու համար և շարունակում եք պայքարել մարդկության մյուս չարիքի՝ կորոնավիրուսի դեմ՝ կրկին չխնայելով ձեր կյանքը:

Դուք իրապես հերոսներ եք, սիրելի բուժաշխատողներ: Շնորհակալություն ձեզ:

Այսօր, առավել քան երբևէ, պետությունն ամեն բան անում է համակարգում բարեփոխումներ անելու, բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու, բուժաշխատողների համար առավել լավ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Վստահ եղեք՝ բարեփոխումների շղթան շարունակական է լինելու:

Սիրելի՛ բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում քաջառողջություն, սեր ու երջանկություն: Մեր երկրին բաժին հասած բոլոր մարտահրավերները միասին ենք հաղթահարելու:

▶️Մեր կենտրոնը ևս ակտիվորեն  մասնակցում է  COVID-19 ի դեմ պատվաստումների գործընթացին:▶️ Ազգաբնակչության շրջանում պատվաստ...
10/05/2021

▶️Մեր կենտրոնը ևս ակտիվորեն մասնակցում է COVID-19 ի դեմ պատվաստումների գործընթացին:
▶️ Ազգաբնակչության շրջանում պատվաստվել ցանկացողների թիվն օր օրի ավելանում է:
▶️ Պատվաստվում են նաև հոգեբուժական ստացիոնարում բուժվող պացիենտները :

31/12/2020

Սիրելի՛ արարատցիներ

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ։

2020 թվականին մեր մարզում իրականացվել են կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական և բազում այլ ծրագրեր՝ միտված մեր բնակչության, մեր ժողովրդի, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: Սակայն այդքանով, իհարկե, չենք սահմանափակվելու. դեռ շատ անելիքներ ունենք նաև առաջիկա տարում, ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս: Յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր գործունեությամբ պետք է նպաստենք, թե՛ մեր մարզի, թե՛ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որպեսզի ամեն ոք զգա դրական փոփոխությունները: Եվ այդ ամենին մենք պետք է հասնենք միասին՝ քայլ առ քայլ, երկար ու ջանասիրաբար աշխատանքի արդյունքում, քանզի ցանկացած ծրագիր շատ ավելի բարեհաջող է իրականանում, եթե նրանում իր ուրույն մասնակցությունն է ունենում ժողովուրդը:

Մենք՝ հայերս, մեր կենսափորձով ու դարերով եկող մեր պատմությամբ բազմիցս ապացուցել ենք, որ ծանր ժամանակներում ունենք համախմբվելու և դժվարությունները միասին հաղթահարելու ունակություն և առանձնահատկություն:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ 2021 թվականը լինի սիրո, խաղաղության, բարօրության, արարելու և նպատակներն իրականություն դարձնելու տարի: Առողջ լինենք ու լավատես:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

,, Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի Ա.Կ.,, ՓԲԸ ֊ն   իր ներդրում ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամին , ի օգնութ...
14/10/2020

,, Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի Ա.Կ.,, ՓԲԸ ֊ն իր ներդրում ունեցավ Հայաստան Համահայկական հիմնադրամին , ի օգնություն մեր հայրենիքին։ Բոլորս պետք է սատար կանգնենք Արցախին ։ Համայն հայությանը կոչ ենք անում միավորվելու և համախմբվելու ։

Մեր կենտրոնի աշխատակիցները  ակտիվորեն մասնակցում են օնլայն վեբինարներին կապված COVID-19 ի հետ
06/08/2020

Մեր կենտրոնի աշխատակիցները ակտիվորեն մասնակցում են օնլայն վեբինարներին կապված COVID-19 ի հետ

10/06/2020

Մեկանգամյա պաշտպանիչ արտահագուստը հանելու հաջորդականությունը

26/05/2020

Address

Erevan
0624

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Armash Health Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armash Health Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram