Cakes and Bakes

Cakes and Bakes Բաղադրատոմսեր/Recipes
Առողջ սնունդ/Healthy food
Ի՞նչ եփել այսօ

Թարմ, համեղ եւ գեղեցիկ տորթեր տարբեր առիթների համար ցանկացած թեմատիկայով: Պատվերներն ընդունվում են ոչ ուշ, քան առաքման օրվանից առնվազն 3 օր առաջ:
Գործում է առաքում Երեւան քաղաքում, իսկ հարակից շրջաններում առաքումը կատարվում է ըստ նախնական պայմանավորվածության:
Տորթերի պատրաստման ժամանակ մեր հրուշակագործներն օգտագործում են միմիայն թարմ մթերք եւ բնական հումք:
Գնային քաղաքականությունը ճկուն է, գնացուցակը` մատչելի:

Թող Ձեր եւ Ձեր մտերիմների տոներն անմոռանալի դառնան:
Բարի ախորժակ...

Մի հատ Սերժի ու Քոչարյանի դեմքերը նայեք էլի
17/08/2018

Մի հատ Սերժի ու Քոչարյանի դեմքերը նայեք էլի

02/07/2018

Քարվինգի դասեր.

Խոհարարության մասնագիտացված դասընթացներ.
27/06/2018

Խոհարարության մասնագիտացված դասընթացներ.

Խոհարարության դասընթացի շրջանակներում ամեն օր ուսանողներն ինքնուրույն պատրաստում են ուտեստներ, սովորում դրանց ձևավորման եղանակները և մատուցման սկզբունքները (նկարում իշխան ձուկն է՝ շերտավոր խմորի մեջ, որ մատուցվում է կիտրոնով ու սոյայի սոուսով).
🥞🧀🍖🥙🍕🥘🥗🥣🍲
_______________________
Սեպտեմբերի 1-ից դասերին հաճախելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս․թ․ օգոստոսի 25-ը։

12/06/2018

Մեզ ամենաշատը դուր են եկել խոհարարության, հրուշակագործության և սեղանի ձևավորման ուղղությունները 🤩🤩🤩👍👍👍

Ի՞նչ ուտեստ է սա, ով գուշակի նվեր ունի ))
08/06/2018

Ի՞նչ ուտեստ է սա, ով գուշակի նվեր ունի ))

Մինչդեռ մեր խոհարարության դասընթացի ղեկավար Աստղիկ Գևորգյանն աջակցում է շվեդական հիմնադրամի կողմից ֆինանսավորված և ԲՀԿ-ի կողմից կազմակերպված ինտեգրացիոն միջոցառման իրականացմանը, մենք այստեղ փորձում ենք գլուխ հանել, թե ի՞նչ ուտեստ էր սա, որ վերջերս նա ուսանողների հետ պատրաստեց 😁😋: Օգնողին խոստանում ենք նվեր 🎁☺️

30/05/2018

ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ, ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՇԱԼԻ ԴՊՐՈՑ՝
նրանց համար, ովքեր ցանկանում են հմտանալ այս ուղղություններում ու պրոֆեսիոնալ դառնալ...

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի․․․
31/03/2018

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի․․․

Քրիստոս հարյավ ի մեռելոց...
Շնորհավոր Սուրբ Զատիկ.

29/03/2018

Զատկին ընդառաջ շատ տան տիրուհիներ մտածում են, թե ինչպես համեղ պատրաստել և գեղեցիկ մատուցել տոնական ձուկն ու բրձով փլավը... Փլավն, իհարկե, չմոռանաք զարդարել նաև չամչով...

24/02/2018

#բարի #բարիախորժակ

24/02/2018

Բարի հանգստյան օրեր ենք մաղթում մեր էջի համակիրներին😊😊:
դասընթացի շրջանակներում աշխատանքային շաբաթն այսպես է ամփոփվում` ամենաթրենդային նորարարություններով🤗🍰:

Աղցան Մեխիկո․ Ամերիկա մայրցամաքի ամենահամեղ և հայտնի աղցանի պատրաստման եղանակըԲաղադրամասեր կիտրոն - 0,5 հատ, կարմիր լոբի...
23/02/2018

Աղցան Մեխիկո․ Ամերիկա մայրցամաքի ամենահամեղ և հայտնի աղցանի պատրաստման եղանակը
Բաղադրամասեր
կիտրոն - 0,5 հատ,
կարմիր լոբի - 400 գր,
կծու պղպեղ - 1 հատ,
պահածոյացված եգիպտացորեն - 200 գր,
ավոկադո - 1 հատ,
քաղցր պղպեղ - 1 հատ,
կանաչ սոխ - 1 կապ,
թարմ վարունգ - 1 հատ,
կիտրոնի հյութ - 2 ճ․գ,
բուսայուղ - 2-3 ճ․գ,
հավի փափկամիս - 200 գր,
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կծու և քաղցր պղպեղները մաքրել սերմերից, լվանալ։ Կծու պղպեղը կտրատել բարակ օղակաձև, իսկ քաղցրը ՝ խորանարդաձև։ Վարունգը լվանալ, կտրատել խորանարդաձև, սոխը կտրատել օղակաձև։ Ավոկադոն կիսել ,մաքրել սերմերն ու կեղևը և կտրատել խորանարդաձև։ խորանարդաձև կտրատել նաև հավի փափկամիսը և ցողել կիտրոնի հյութով։ Կաթսայի մեջ լցնել պղպեղը , վարունգը , կանաչ սոխը , կտրատած ավոկադոն, խառնել , ավելացնել եգիպտացորենը և լոբին, համեմել աղով , բուսայուղով։ Լցնել աղցանամանի մեջ և մատուցել։

Address

Baghramyan Avenue
Erevan
0019

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Cakes and Bakes posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram