29/04/2026
🔊Երբ է ցուցված անոթների դուպլեքս հետազոտությունը
Անոթների դուպլեքս հետազոտությունը անոթների ոչ ինվազիվ հետազոտման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը, պատի վիճակը, թրոմբի առկայությունը և այլն:
Անոթների դուպլեքս հետազոտությունը կատարվում է գունավոր ուլտրաձայնային սկաներների միջոցով:
👩⚕️Դուպլեքս հետազոտության բժիշկ, անոթաբան Ադրինա Թորգոմյանը նշում է գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումները ⤵️
• գլխացավ,
• գլխապտույտ,
• աղմուկ ականջներում,
• գիտակցության խանգարումներ,
• կոորդինացիայի խանգարումներ,
• հեմիպարեզ:
Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են⤵️
• մկանային ցավեր սրունքներում,
• սառը ոտնաթաթեր,
• ոտքերի այտուց,
• տրոֆիկական խոցեր,
• մաշկի գույնի փոփոխություններ,
• ոտնաթաթերի թմրածություն,
• արտահայտված երակային ցանց:
Դուպլեքս հետազոտությունը չունի տարիքային սահմանափակումներ, քանի որ անոթների ախտահարումները կարող են զարգանալ ցանկացած տարիքում։
🩺Մասնագետի խոսքով՝ այն համարվում է անվտանգ, արագ, ճշգրիտ և բարձր ինֆորմատիվ մեթոդ, որը չի առաջացնում ցավ և չունի հակացուցումներ։