
01/07/2025
Միացի՛ր ԱԶԳային Հարթակին, եթե
📌 պատրաստ ես քո մասնագիտական ու քաղաքացիական մասնակցությամբ աջակցել կենսունակ Հայաստանի կերտմանը,
📌 ուզում ես զավակներիդ թողնել կենսունակ Ազգային Պետություն:
44-օրյա պատերազմի և գործող ապազգային վարչակազմի ու ընդդիմության վարած քաղաքականության հետևանքով, Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է բարոյահոգեբանական աղետալի վիճակ, որն ունենում է անզորության, անկամության ու անհուսության ակնհայտ դրսևորումներ՝ ժողովրդական լայն զանգվածների շրջանում:
Ավելին, ապիկար կառավարման արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում ճգնաժամ են ապրում բոլոր ոլորտները՝ քաղաքական դաշտ, կրթություն, մշակույթ, առողջապահություն, բանակ... Ամենուր անգրագիտություն է, ամենուր ապամոնտաժվում է ԱԶԳԱՅԻՆԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:
Գիտակցելով, որ արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է, որ համախմբվեն գաղափարապես համասեռ անհատները, հանրային ու մասնագիտական խմբերը, որոնք կարող են այլընտրանք դառնալ գործող վարչախմբին և իրենց ուսերի վրա վերցնել փուլ եկող պետության բեռը, ստեղծում ենք այս ԱԶԳային Հարթակը՝ որպես միավորող միջավայր նրանց համար, ովքեր ուզում են գիտակից, կենսունակ ու արժանապատիվ Հայաստան:
Լրացրու՛ հարցաշարը, միացի՛ր Հարթակին 👉
https://forms.gle/N2CZPYd2bFLZUQ1CA
#հայաստան