08/12/2025
«Ծնողական ժողով» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված էր աուտիզմի իրազեկմանը և մի հրաշք աղջնակի պատմությանը, ում զարգացման պատասխանատու ճանապարհին նրա ձեռքն են բռնել մեր կենտրոնի հրաշագործ մասնագետներ Ռոզա Ղազարյանը և Տաթև Ներսիսյանը, ովքեր սիրով և մեծ պատասխանատվությամբ կատարում են իրենց հետևողական աշխատանքը ու ջանք չեն խնայում իրենց հրաշք փոքրիկների համար։ 👏🏼
🔹 Հաղորդման ընթացքում նրանք ներկայացնում են աշխատանքի փուլերը, կիրառվող մեթոդները և երեխայի արձանագրած իրական առաջընթացը՝ թույլ տալով հեռուստադիտողին տեսնել թերապիայի գործընթացի պատասխանատու և զգայուն կողմերը։
🔹 Թողարկման հատուկ հյուրը մեր սիրելի բժիշկ Գայանե Զաքարյանն էր, որը իր մասնագիտական դիտարկումներով ավելի լայն ու խորքային բացատրություններ և պատասխաններ էր տալիս բազմաթիվ հարցերին՝ կապված աուտիզմի և դրա վաղ բացահայտման հետ։ Բժիշկ Գայանե Զաքարյանը ընդգծեց, թե որքան կարևոր է երեխայի զարգացման գործընթացում մասնագետների համագործակցությունը, ճիշտ գնահատումը և երկարաժամկետ, հետևողական մոտեցումը։ 👏🏼
Շնորհակալ ենք մեր ԱրԲեՍ ընտանիքին՝ մշտական հոգատարության և հասարակության շարունակական իրազեկման աշխատանքների համար։
Հպարտ ենք… 💙🧡🤍💚
Public TV Company of Armenia 2025Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք