Կլինիկական հոգեբան / Clinical psychologist Վերժինե Տեր-Գասպարյան

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Կլինիկական հոգեբան / Clinical psychologist Վերժինե Տեր-Գասպարյան

Կլինիկական հոգեբան / Clinical psychologist Վերժինե Տեր-Գասպարյան 🌿Հոգեբանական խորհրդատվություն
🌿Հոգեթերապիա
🌿Հոգեդիագնոստիկա
🌿Դատահոգեբանական փորձաքննություն

⌛️️ Մեր մարմինը երբեք չի լռում...  Երբ մենք չենք լսում մեր  զգացմունքներին, մարմինը սկսում է «խոսել»՝ ցավի, անհանգստությ...
04/04/2026

⌛️️ Մեր մարմինը երբեք չի լռում...
Երբ մենք չենք լսում մեր զգացմունքներին, մարմինը սկսում է «խոսել»՝ ցավի, անհանգստության կամ տարբեր ախտանշանների միջոցով։

Հոգեսոմատիկան այն կապն է, որտեղ
👉 հոգեկան վիճակը ( սթրես, վախ, լարվածություն) ազդում են ֆիզիկական առողջության վրա։

✨ Ինչպես է դա արտահայտվում `

Սթրես → գլխացավ, սրտխփոց,
Անհանգստություն → շնչառության դժվարություն,
Չարտահայտված հույզեր → մկանային լարվածություն, ցավեր,
Երկարատև լարվածություն → քրոնիկ հոգեմարմնային դրսևորումներ,

💭 Ինչ է ուզում «ասել» մարմինը
Երբեմն մեր ցավերը պարզապես հարց են տալիս․

«Դու քեզ լսո՞ւմ ես»
«Դու քեզ թույլ տալի՞ս ես հանգստանալ»
«Դու քո զգացմունքները արտահայտո՞ւմ ես»

🌱 Ինչ կարող ենք անել
✔️ Լսել մեր մարմնին
✔️ Ընդունել մեր զգացմունքները
✔️ Խոսել, ոչ թե կուտակել
✔️ Հոգ տանել մեր մասին՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։

#հոգեբանություն # #հոգեսոմատիկա # #հոգեկանառողջություն

Обучение было посвящено работе с феноменом Ambiguous Loss — одной из самых сложных форм психологической утраты, а также ...
16/03/2026

Обучение было посвящено работе с феноменом Ambiguous Loss — одной из самых сложных форм психологической утраты, а также применению протокола Pain/Terror Release Protocol (P/TRP) в помощи семьям пропавших без вести 🤝

Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8-ը 🌷🌷Թող ձեր կյանքում միշտ լինի ներքին խաղաղություն, 🌷երջանկություն, սեր  և ներդաշնակու...
08/03/2026

Սիրելի՛ կանայք, շնորհավոր Մարտի 8-ը 🌷

🌷Թող ձեր կյանքում միշտ լինի ներքին խաղաղություն, 🌷երջանկություն, սեր և ներդաշնակություն։ 🌷Հիշեք՝ հոգեբանական առողջությունը սկսվում 🌷է սեփական արժեքը գիտակցելուց և ներքին հավասարակշռությունից։🌷

Թող ձեր հոգին լինի ուժեղ, սիրտը՝ ջերմ, իսկ կյանքը՝ լի լույսով ու սիրով ✨💐

Կյանքի իմաստը միշտ չէ, որ մեծ իրադարձությունների մեջ է ✨Այն երբեմն թաքնված է փոքր պահերի մեջ`💫 մի անկեղծ ժպիտի 😊💫մի ջերմ...
03/03/2026

Կյանքի իմաստը միշտ չէ, որ մեծ իրադարձությունների մեջ է ✨
Այն երբեմն թաքնված է փոքր պահերի մեջ`

💫 մի անկեղծ ժպիտի 😊
💫մի ջերմ գրկախառնության 🤍
💫մի «ես քեզ հետ եմ» խոսքի մեջ 🫶

Կյանքի իմաստը գտնելն առանձին նպատակ չէ։

Այն ստեղծվում է՝
✨️երբ մենք սիրում ենք ❤️
✨️երբ զարգանում ենք 📚
✨️երբ հաղթահարում ենք մեր վախերը 💪
✨️երբ մնում ենք հավատարիմ ինքներս մեզ 🌿

Եվ գուցե կյանքի իմաստը հենց ճանապարհն է 🚶‍♀️,այլ ոչ թե վերջնակետը։
Ապրիր գիտակցաբար, սիրիր խորությամբ,
և մի վախեցիր զգալուց 💫

#կյանք #իմաստ #զարգացում #սեր # #հոգեբանություն

🧠 Ի՞նչ է տագնապըՏագնապը (anxiety) օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիա է՝ ի պատասխան իրական կամ ենթադրյալ վտանգի։ Այն ակ...
01/03/2026

🧠 Ի՞նչ է տագնապը

Տագնապը (anxiety) օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիա է՝ ի պատասխան իրական կամ ենթադրյալ վտանգի։ Այն ակտիվացնում է նյարդային համակարգը և պատրաստում մարդուն «պայքարել կամ փախչել» իրավիճակից ⚡

Սակայն երբ տագնապը դառնում է՝
▪️ հաճախակի
▪️ ինտենսիվ
▪️ չհիմնավորված
▪️ երկարատև
այն սկսում է խաթարել կյանքի որակը։

💭 Հոգեբանական դրսևորումներ`

✔️ անընդհատ մտահոգություն,
✔️ ներքին լարվածություն,
✔️ վատագույն սցենարների սպասում,
✔️ կենտրոնացման դժվարություն,
✔️ վերահսկողության կորստի վախ:

💓 Ֆիզիկական դրսևորումներ`

✔️ սրտխփոց,
✔️«կիսաօդի» զգացում,
✔️ գլխապտույտ,
✔️ քրտնարտադրություն,
✔️ մկանային լարվածություն,
✔️ քնի խանգարումներ։

Տագնապը հաճախ արտահայտվում է մարմնի միջոցով, նույնիսկ երբ մարդը չի գիտակցում իր ներքին լարվածությունը։

🌿 Կարևոր է հիշել
Տագնապը թուլության նշան չէ։ Դա նյարդային համակարգի գերբեռնվածության ազդանշան է։ Ժամանակին նկատելը և համապատասխան աջակցություն ստանալը օգնում են կանխել դրա խորացումը։

# #տագնապ # #հոգեբանություն # #հոգեթերապիա # #տագնապայինխանգարում

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️📌 Լյումինաթերապիա. 🔆Լույսի ուժը հոգեկան առողջության համար։Լյումինաթերապիան (լույսաթերապիա) բուժման ժաման...
17/02/2026

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️
📌 Լյումինաթերապիա. 🔆Լույսի ուժը հոգեկան առողջության համար։

Լյումինաթերապիան (լույսաթերապիա) բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում կիրառվում է հատուկ ինտենսիվության արհեստական լույս՝ կարգավորելու կենսաբանական ռիթմերը և բարելավելու հուզական վիճակը։

☀️ Այն հատկապես արդյունավետ է՝

▪️ դեպրեսիայի ( թեթև և միջին ծանրության դեպրեսիվ վիճակների),
▪️ տրամադրության անկման,
▪️ ապատիայի և մոտիվացիայի նվազման,
▪️ էներգիայի պակասի և հոգնածության,
▪️ քնի խանգարումների (անքնություն, վաղ արթնացում),
▪️ սթրեսային և հուզական լարված վիճակների,
▪️ աշխատունակության նվազման,
▪️ հետծննդյան տրամադրության խանգարումների (մասնագետի վերահսկմամբ),
▪️ նախադաշտանային դիսֆորիկ խանգարումների (PMDD),
▪️ ադապտացիոն ( հարմարվողականության) դժվարությունների,
▪️ եղանակային փոփոխություններին զգայունության դեպքում։

🔬 Ինչպե՞ս է ներգործում`
Լույսը ազդում է մելատոնինի և սերոտոնինի արտադրության վրա, ինչի արդյունքում կարգավորվում է քունը, բարձրանում է էներգիան և բարելավվում է տրամադրությունը։
⏰ Սեանսը սովորաբար տևում է 20–30 րոպե և իրականացվում է առավոտյան ժամերին՝ մասնագետի խորհրդատվությամբ։

Լույսը կարող է դառնալ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ռեսուրս ✨

#լյումինաթերապիա #հոգեկանառողջություն #դեպրեսիա #լույսաթերապիա #ինքնախնամք
Գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ
հեռախոսահամարով ` +37491 080229 ✨️

⚖️🧠 Դատահոգեբանական փորձաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ դատարանին անհրաժեշտ է հոգեբանական ոլորտի  կարծիք՝ մար...
13/02/2026

⚖️🧠 Դատահոգեբանական փորձաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ դատարանին անհրաժեշտ է հոգեբանական ոլորտի կարծիք՝ մարդու հոգեբանական վիճակի, անձնային հոգեբանական առանձնահատկությունների, վարքագծի և հույզերի դրսևորումների գնահատման համար։
Դատական վարույթում կան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել բացառապես իրավական նորմերի շրջանակում։ Մարդու վարքագիծը, հուզական արձագանքները և որոշումների ընդունման կարողությունը պահանջում են մասնագիտական հոգեբանական գնահատում։

♻️ Դատահոգեբանական փորձաքննությունը գիտականորեն հիմնավորված գործընթաց է, որի շրջանակում ուսումնասիրվում են՝

🔹 անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունները,
🔹 անձի գործողությունների նշանակությունն ընկալելու և վերահսկելու կարողությունը,
🔹 հոգեբանական գործոնների ազդեցությունը հույզերի և վարքագծի վրա և այլ հարցեր, որոնք գնահատվում են դատահոգեբանական փորձաքննության շրջանակներում։

♻️ Փորձաքննությունն իրականացվում է մասնագիտական մեթոդաբանության հիման վրա՝ կիրառելով հոգեբանական գնահատման ստանդարտացված մեթոդիկաներ և մասնագիտական վերլուծություն։
Երեխաների մասնակցությամբ գործերում դատահոգեբանական փորձաքննությունը հնարավորություն է տալիս գնահատել երեխա–ծնող հարաբերությունները, հուզական կապվածության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահը՝ ապահովելով չեզոք և անկողմնակալ մոտեցում։

✔️Դատահոգեբանական փորձաքննությունը չի որոշում իրավական պատասխանատվությունը և չի փոխարինում դատարանին։
Այն տրամադրում է մասնագիտական/ փորձագետի/ եզրակացություն, որը օգնում է դատարանին ընդունել առավել հիմնավորված որոշում։
#դատահոգեբանականփորձաքննություն # #դատարան # #փորձագետ # #հոգեբան # #փաստաբան

🧠💬 Հույզերը հոգեբանական կարևոր տեղեկատվություն են...Հույզերը մեր հոգեկան համակարգի բնական արձագանքներն են արտաքին և ներք...
29/01/2026

🧠💬 Հույզերը հոգեբանական կարևոր տեղեկատվություն են...

Հույզերը մեր հոգեկան համակարգի բնական արձագանքներն են արտաքին և ներքին իրադարձություններին։ Դրանք օգնում են գնահատել իրավիճակները, հասկանալ մեր պահանջմունքները և կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ։Երբ մենք լսում ենք մեր հույզերին, մենք ավելի լավ ենք հասկանում ինքներս մեզ և ուրիշներին։

🔍 Չճանաչված կամ ճնշված հույզերը հաճախ արտահայտվում են՝
▫️ լարվածությամբ,
▫️ անհանգստությամբ,
▫️ հոգնածությամբ,
▫️ կամ միջանձնային դժվարություններով:

💡 սկսվում է այն պահից, երբ մարդը կարողանում է
✔️ ճանաչել իր հույզերը,
✔️ ընդունել դրանք առանց ինքնադատապարտման,
✔️ և առողջ կերպով արտահայտել։

✨️Թույլ տվեք ձեզ զգալ,
✨ Սովորեք անվանել ձեր հույզերը,
✨ Եվ հիշեք՝ հույզերը կառավարելը չի նշանակում դրանք ճնշել, այլ հասկանալ ու ուղղորդել։

🌱 Հույզերի գիտակցումը թուլություն չէ։
Դա ներքին ուժի և ինքնաճանաչման ճանապարհ է։
🌿 Երբ մարդը համերաշխ է իր հույզերի հետ,
նա ավելի հանգիստ է, գիտակից և հուզապես կայուն 🙂

🧠👶 Ինչու չի կարելի «պատրաստել» երեխային դատահոգեբանական փորձաքննությանը Դատական գործընթացների ընթացքում մեծահասակները հա...
27/01/2026

🧠👶 Ինչու չի կարելի «պատրաստել» երեխային դատահոգեբանական փորձաքննությանը

Դատական գործընթացների ընթացքում մեծահասակները հաճախ փորձում են օգնել երեխային՝ սովորեցնելով, թե ինչ ասել կամ ինչպես պատասխանել հարցերին։ Սակայն հոգեբանական փորձաքննության դեպքում դա կարող է ունենալ հակառակ ազդեցություն։
Փորձագետի համար կարևոր է ոչ թե պատրաստի արտահայտությունը, այլ երեխայի բնական արձագանքը՝

✨️խոսքի տոնը,
✨️հապաղումը,
✨️վարքային մանր դրսևորումները։

⚠️ «Սովորեցրած» խոսքը երեխային դնում է ներքին կոնֆլիկտի մեջ և խեղաթյուրում նրա իրական ապրումները։
🧩 Դատահոգեբանական փորձաքննությունը անվտանգ տարածք է երեխայի համար, որտեղ նա իրավունք ունի խոսել իր զգացմունքների մասին՝ առանց որևէ կողմի սպասելիքները բավարարելու պարտավորության։
💛 Երեխային լավագույն ձևով օգնելու համար երբեմն ամենաճիշտ քայլը չխանգարելն է։

# #դատահոգեբանականփորձաքննություն # #դատարան # #հոգեբան # #փորձագետ

❓ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է աֆեկտը (Կումուլյատիվ աֆեկտ) 🌡💧🌋 Կումուլյատիվ աֆեկտՍա լուռ հրաբուխ է։Չի գոռում։Չի զգուշացնում...
26/01/2026

❓ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է աֆեկտը (Կումուլյատիվ աֆեկտ) 🌡💧

🌋 Կումուլյատիվ աֆեկտ

Սա լուռ հրաբուխ է։
Չի գոռում։
Չի զգուշացնում։
Պարզապես կուտակում է։
Տարիներ շարունակ՝ ճնշում, ցավ, ստորացում,
լռեցված զայրույթ։

🪡 Ոչ թե մեկ հարված,
այլ հազարավոր փոքրիկ ծակոցներ,
որոնք մարդը կրում է իր մեջ ամիսներ կամ տարիներ։

💧 Եվ գալիս է վերջին կաթիլը։
Չնչին բառ։
Հայացք։
Մի փոքրիկ իրավիճակ։
Բայց պայթյունը լինում է ահռելի։
Ոչ թե այդ պահի պատճառով,
այլ որովհետև դուրս է գալիս
տարիների կուտակված դառնությունը։

⚠️ Մարդը դադարում է լինել իր զգացմունքների տերը
և դառնում է դրանց զոհը։

💭 Աֆեկտը միշտ չէ, որ չարություն է։
Շատ հաճախ դա
չլսված ցավի ճիչն է։ Ուժասպառ հոգու
վերջին պաշտպանությունը։

🧠 Հոգեբանությունը չի արդարացնում, բայց բացատրում է։
Եվ հասկանալը երբեմն առաջին քայլն է՝
չկրկնելու դեպի կործանում տանող նույն ճանապարհը։

( նկարագրությունը մետաֆորիկ)🙃

❓ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է աֆեկտը…/Ֆիզիոլոգիական  աֆեկտ)💥🔥Սա այն պահն է, երբ բանականությունը լռում է,իսկ ներսում սկսվու...
25/01/2026

❓ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է աֆեկտը…/Ֆիզիոլոգիական աֆեկտ)💥🔥

Սա այն պահն է, երբ բանականությունը լռում է,
իսկ ներսում սկսվում է փոթորիկը։
Երբ միտքը չի ղեկավարում, այլ պարզապես անջատվում է։

⚡ Աֆեկտը հոգեբանական «կարճ միացում» է,
և այն ունի երկու դեմք․

🔥 Ֆիզիոլոգիական աֆեկտ
Սա հանկարծակի կայծակ է։
Աչք փակելու չափ արագ։
Առանց նախազգուշացման։
Առանց անցյալի։
Միայն ԱՅՍՏԵՂ և ՀԻՄԱ։

🧠 Գիտակցությունը նեղանում է մինչև մեկ կետ։
🌫️ Աշխարհը դառնում է բծավոր։
🔇 Ձայները կարող են անհետանալ։
⚙️ Մարմինը սկսում է գործել բնազդներով։

Պատկերացրեք լարված լար,
որը այլևս չի դիմանում
և կտրվում է մեկ հարվածից։

💥 Իսկ հետո՞…
Հետո մնում է դատարկություն։
Հոգնածություն։
Երբեմն՝ հիշողության բացեր։
Ինչպես պայթյունից հետո մնացած մոխիրը։

( նկարագրությունը մետաֆորիկ) 🙂

Address

Պռոշյան փող. , 5/1 շենք
Erevan

Telephone

091080209

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կլինիկական հոգեբան / Clinical psychologist Վերժինե Տեր-Գասպարյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Կլինիկական հոգեբան / Clinical psychologist Վերժինե Տեր-Գասպարյան:

Share