«Սլավմեդ» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդատուն, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ընդհանուր, էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, միկրո և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հիվանդին տրամադրվող երեքանգամյա լիարժեք սննդով: Այս ամենով հանդերձ՝ կենտրոնում բուժծառայությունների համար սահմանվել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նպատակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն է, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը, դրանով իսկ նպաստելով հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորմանը:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հագեցած է աշխարհահռչակ Toshiba, Pentax, Storz, Dräger, Fabius, Roche Diagnostics կազմակերպությունների վերջին սերնդի նորագույն բժշկական սարքավորումներով՝ մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆ, թվային ռենտգեն, ժամանակակից, բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային 3D և 4D սարքավորումներ և այլն:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը ակտիվ համագործակցում է Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների հետ՝ քաղաքացիների նախապատվութան հանգամանքը չսահմանափակելու նպատակով: Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայությունների ցանկից կարող են օգտվել նաև սոցփաթեթի շահառուները՝ ազատվելով թղթային ավելորդ քաշքշուկներից և հերթերից: Կենտրոնի կողմից տրամադրվող բուժծառայություններից կարելի է օգտվել նաև ապառիկ վճարման համակարգի միջոցով՝ 0 տոկոս կանխավճարով: Այստեղ կարևորվում է բուժայցելուի ժամանակը և տրամադրվում լավագույն պայմանները:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, 4/2
Հեռախոս՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558
Կայք՝ www.slavmed.am
Էլ. փոստ՝ info@slavmed.am
Բաժանմունքներ
Ծննդատուն
Հղիության հաշվառում
Ցածր ռիսկի խմբի հղիների վարում
Բարձր ռիսկի խմբի հղիների վարում
Ծննդալուծում
Բնական ծննդաբերության եղանակ
Էպիդուրալ ցավազրկում
Կեսարյան հատման ճանապարհ
Ողնուղեղային ցավազրկում
Ընդհանուր անզգայացում
Հետծննդյան շրջանի վարում
Հղիների ստացիոնար բուժում և նախածննդյան խնամք
Առողջ նորածնի խնամք
Նորածնի ինտենսիվ թերապիա
Անհաս նորածնի խնամք
Նորածնի և ծննդկանի հսկողություն դուրս գրումից հետո
Գինեկոլոգիական բաժանմունք
Վերարտադրողական ֆունկցիայի խանգարուներ
Անպտղություն
Էնդոկրին խանգարումներ՝
Դաշտանային ցիկիլի խանգարումներ
Նախադաշտանային ցավեր
Վիժումներ
Արտաարգանդային հղիության թերապևտիկ և վիրահատական բուժում
Սեռական օրգանների ուռուցքներ
Կոնքային քրոնիկ ցավեր
Բորբոքային ախտահարումներ
Միոմա
Էնդոմետրիոզ
Ձվարանների սկլերոկիստոզ
Կանանց սեռական օրգանների զարգացման արատներ
Կոնքային օրգանների պրոլափս
Սթրեսային անմիզապահություն
Միզարձակման խանգարումներ
Արգանդի հեշտոցի պատերի իջեցում և արտանկում
Ինֆեկցիոն սկրինինգներ՝
Ցիտոմեգալորվիրուս
Ուրեոպլազմա
Խլամիդիոզ
Տոքսոպլազմոզ
Պապիլոմա վիրուս
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք
Ստամոքսային տրակտի վիրաբուժություն՝
Ստամոսքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության բարդությունների վիրահատություններ
Ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու ճողվածքների վիրահատություններ
Լյարդի, լեղապարկի և լեղուղիների վիրահատություններ
Բարիատրիկ վիրաբուժություն՝ քաշի նվազեցման վիրահատություններ
Ստամոքսի մասնահատում
Ստամոքսի ծալքավորում
Դրենավորող վիրահատություններ
Ստամոքսի բալոնավորում
Լապարոսկոպիկ կոլոպրոկտոլոգիա
Ընդհանուր պրոկտոլոգիա
Տարբեր տեղակայման ճողվածքների վիրահատություններ՝
Աճուկային
Ազդրային
Պորտային
Հետվիրահատական
Էխինոկոկային կիստաների հեռացում
Որդանման ելունի հեռացում
Ուրոլոգիական բաժանմունք
Ամբուլատոր միջամտություններ՝
Ուրեթրոցիստոսկոպիա
Պրոստատի տրասռեկտալ բիոպսիա
Միզածորանի սթենտավորում
Միզուկի, միզապարկի, շագանակագեղձի էնդոսկոպիկ վիրահատություններ
Արտաքին սեռական օրգանների հիվանդությունների վիրահատական բուժում՝
Օրխեկտոմիա
Էպիդիմեկտոմիա
Վարիկոցելեէկտոմիա
Հիդրոցելեէկտոմիա
Ամորձու բիոպսիա
Փոշտի խուղակ
Օրխիպեսքսիա
Մակամորձու ասպիրացիա
Վարիկոցելեէկտոմիա
Պրոստատի ՏՈՒՌ
Առնանդամի ծռման ուղղում
Կտրվածքով և լապարոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատություններ
Նեֆրեկտոմիա
Արմատական նեֆրէկտոմիա
Ռադիկալ պրոստատէկտոմիա
Պիելոլիթոտոմիա
Պարզ նեֆրէկոմիա
Արմատական նեֆրէկտոմիա
Հիդրոնեֆրոզի պլաստիկա
Մակերիկամի հեռացում /անդրենալիէկտոմիա/
Օրթոպեդիա և վնսավածքաբանություն
Կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում
Ցավային համախտանիշի վերացում
Խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ
Կոտրվածքների վիրահատություններ՝ իմպլանտատների կիրառմամաբ
Ոտնաթաթի և դաստակի դեֆորմացիաների շտկում
Վերջույթների երկարացում
Էնդոկրին վիրաբուժություն
Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժություն
Քթի պլաստիկա
Դեմքի և պարանոցի մաշկի ձգում
Կրծքագեղձերի մեծացում և փոքրացում
Կրծքերի ձգում
Ավելորդ ճարպային կուտակումների վիրահատական և ոչ վիրահատական շտկում
Կոպերի պլաստիկա
Ականջների պլաստիկա
Շրթունքների պլաստիկա
Լիպոսակցիա և լիպոֆիլինգ
Որովայնի պլաստիկա
Բազուկների և ազդրերի պլաստիկա
Ուրվագծային պլաստիկա
Տարիքային փոփոխությունների վիրահատական և ոչ վիրահատական շտկում
Դիմածնոտային վիրաբուժություն
Անթոթային վիրաբուժություն
Քիթ-կոկորդ-ականջաբանություն
Լաբորատոր բաժանմունք
Կլինիկական
Կենսաքիմիական
Արյան մակարդելության
Իմունոլոգիական
Հորմոնալ
Մանրէաբանական
Բջջաբանական
Ախտահյուսվածքաբանական
ՊՇՌ
Ախտորոշիչ ծառայություններ
Համակարգչային տոմոգրաֆիա
Թվային ռենտգեն հետազոտություն
Ուլտրածայնային հետազոտություններ 3D և 4D
Սրտի ուլտրաձայնային հետազոտություն
Տրեդմիլ աթրես թեստ
Հոլտեր ԷՍԳ-մոնիտորինգ
Զարկերակային ճնշման մոնիտորինգ
Էնդոսկոպիկ հետազոտություններ ՝
Գաստրոսկոպիա
Կոլոնոսկոպիա
Սրտի ֆունկցիոնալ հետազոտություններ
Անոթների դուպլեքս սկանավորում
Նեղ մասնագետներ
Թերապևտ
Նյարդաբան
Սրտաբան
Էնդոկրինոլոգ
Գաստրոէնտերոլոգ
Ողնաշարաբան
Ակնաբույժ
Ռևմատոլոգ
Մաշկավեներաբան
Ֆիզիոթերապևտ
Պոդոլոգ
Դեղատուն
Վստահե՛ք Ձեր առողջությունը մեր փորձառու մասնագետներին:
Մենք առաջարկում ենք լավագույնը Ձե՛ր և Ձե՛ր ընտանիքի առողջության պահպանման ու վերականգնման համար: Եթե ունեք առողջական որևէ խնդիր, կամ Ձեզ անհանգստացնող մի հարց, որը նույնիսկ առաջին հայացքից չեք կարևորում՝ մի անտեսեք այն, ուղղակի զանգահարեք մեզ և հերթագրվեք բժշկի խորհրդատվության ՝ դրանով իսկ կանխելով հետագա խնդիրների առաջացումը:
www.slavmed.am