Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

  • Home
  • Armenia
  • Goris
  • Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

Գորիսի Բժշկական Կենտրոն  Goris Medical Center Գորիսի ԲԿ֊ի պաշտոնական էջ
(1)

ԱՊՐԻԼԻ  10֊11֊ԻՆ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սիրելի՜ հայրենակի...
29/03/2026

ԱՊՐԻԼԻ 10֊11֊ԻՆ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 10֊11֊ին Գորիսի ԲԿ-ում անվճար վիրահատություններ կիրականացնի բարձրակարգ վիրաբույժ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Կառլենի Պողոսյանը:
Կիրականացվեն երեխաների նշիկների, ադենոիդների, միջնապատի և այլ վիրահատություններ:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել Գորիսի ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականջաբան Քրիստինե Դադունցին` հետևյալ հեռախոսահամարով.
☎️ 077-54-81-04

ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԺԻՇԿՆԵՐ Սիրելի՜  հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ  Գորիսի ԲԿ-ում առկա են հե...
25/03/2026

ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԲԺԻՇԿՆԵՐ

Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Գորիսի ԲԿ-ում առկա են հետևյալ բժիշկ-մասնագետների թափուր հաստիքներ`

✅ Նյարդաբան
✅ Ակնաբույժ
✅ Քիթ֊կոկորդ֊ականջաբան
✅ Անոթային վիրաբույժ
✅ Ռևմատոլոգ

Աշխատանքի պայմաններին և վարձատրությանը ծանոթանալու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:

24/03/2026

Գորիսի ԲԿ֊ում իրականացվում է վարիկոզ լայնացած երակների վիրահատություն` լազերային մեթոդով` առանց կտրվածքի։

Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել բժիշկ Բաբայանին՝ հետևյալ հեռախոսահամարով.
☎️077-897-895

ՄԱՐՏԻ  27֊ԻՆ  ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ  ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Սիրելի՛   հայրենակիցներ Տեղեկաց...
23/03/2026

ՄԱՐՏԻ 27֊ԻՆ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ անոթային վիրաբույժ Արմեն Սուրենի Բաբայանը մարտի 27֊ին, ժամը 13։00-ից Գորիսի ԲԿ-ի հիվանդանոցում կիրականացնի բուժառուների ընդունելություն և երակների վիրահատություն` լազերային մեթոդով։

Անոթային վիրաբույժին պետք է դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքերում՝
✅ Ոտքերի ողկույզաձև դեֆորմացված և լայնացած երակներ

✅ Ոտքերում հոգնածության և ծանրության զգացողություն՝ հատկապես քայլելիս։

Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել բժիշկ Բաբայանին՝ հետևյալ հեռախոսահամարով.
☎️077-897-895

Մարտի 24-ից 27֊ը  պլաստիկ և ձեռքի վիրաբույժի այց Գորիսի ԲԿ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Սիրելի՜  հայրենակիցներ Տեղեկա...
22/03/2026

Մարտի 24-ից 27֊ը պլաստիկ և ձեռքի վիրաբույժի այց Գորիսի ԲԿ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սիրելի՜ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ մարտի 24-ից 27֊ը Գորիսի ԲԿ կայցելի պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Զաքար Սամվելի Խոջաբաղյանը։

Նախատեսված են կոնսուլտացիաներ և վիրահատություններ։

Առաջիկա այցին առանձին ուշադրություն կհատկացվի ձեռքի վիրաբուժությանը, մասնավորապես՝ թունելային նեյրոպատիաների ախտորոշմանն ու բուժմանը։

Նախապես գրանցվելու և այլ մանրամասների համար զանգահարել վիրաբույժ Զաքար Խոջաբաղյանին՝ 099 008 999 հեռախոսահամարով։

ՄԱՐՏԻ 26-ԻՆ  ԲԺԻՇԿ-ՌԵՎՄԱՏՈԼՈԳ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Սիրելի՛  հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ  մարտի 26֊ի...
17/03/2026

ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԲԺԻՇԿ-ՌԵՎՄԱՏՈԼՈԳ ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ մարտի 26֊ին մայրաքաղաքից Գորիսի ԲԿ է այցելելու բժիշկ-ռևմատոլոգ Աննա Հրաչի Սարգսյանը:

Ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ գանգատները.
✅ Ցավեր մկաններում և հոդերում
✅ Հոդերում շարժման սահմանափակում
✅ Ձևախախտում և այտուցվածություն հոդերի շրջանում
✅ Ցանավորում մաշկի վրա
✅ Մաշկի պնդացման հատվածներ
✅ Ողնաշարի գոտկային հատվածում ցավ և շարժումների սահմանափակում
✅ Բերանի խոռոչում հաճախակի առաջացող խոցեր
✅ Մազաթափություն

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկուհուն հետևյալ հեռախոսահամարով՝ 098 54 13 09:

Գորիսի ԲԿ-ում երկու ամսում հայտնաբերվել է մաշկի ավելի քան 10 չարորակ նորագոյացություն֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիսի ԲԿ-ի պոլիկլի...
16/03/2026

Գորիսի ԲԿ-ում երկու ամսում հայտնաբերվել է մաշկի ավելի քան 10 չարորակ նորագոյացություն
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի ԲԿ-ի պոլիկլինիկայում գործող մաշկաբանության կաբինետ է դիմել քաղաքացի` գանգատվելով ճակատի շրջանում առաջացած նորագոյացությունից։
Բժիշկ-մաշկաբան Արամ Գևորգյանի կողմից իրականացված դերմատոսկոպիկ հետազոտության արդյունքում ախտորոշվել է կերատոականտոմա, որը դասվում է տափակ բջջային քաղցքեղների շարքին։

Գոյացության հեռացումից հետո, հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում նախնական ախտորոշումը հաստատվել է։

Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում բժիշկ-մաշկաբանի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է մաշկի ավելի քան 10 չարորակ նորագոյացություն։

Մասնագետները հիշեցնում են՝ վաղ ախտորոշումը արդյունավետ բուժման կարևորագույն գրավականն է։

Գորիսի ԲԿ-ի մաշկաբանական կաբինետում իրականացվում են մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիկ հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հեռացում։

Բժշկի կողմից հեռացվում են նաև պապիլոմաները` (գորտնուկ) կրիոդեստրուկցիայի (հեղուկ ազոտի) միջոցով։

ՄԱՐՏԻ  13֊ԻՆ  ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ  ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Սիրելի՛   հայրենակիցներ Տեղեկաց...
10/03/2026

ՄԱՐՏԻ 13֊ԻՆ ԱՆՈԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԱՅՑ ԳՈՐԻՍԻ ԲԿ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ անոթային վիրաբույժ Արմեն Սուրենի Բաբայանը մարտի 13֊ին, ժամը 13։00-ից Գորիսի ԲԿ-ի հիվանդանոցում կիրականացնի բուժառուների ընդունելություն և երակների վիրահատություն` լազերային մեթոդով։

Անոթային վիրաբույժին պետք է դիմել հիմնականում հետևյալ խնդիրների դեպքերում՝
✅ Ոտքերի ողկույզաձև դեֆորմացված և լայնացած երակներ

✅ Ոտքերում հոգնածության և ծանրության զգացողություն՝ հատկապես քայլելիս։

Հարցերի և հերթագրման համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել բժիշկ Բաբայանին՝ հետևյալ հեռախոսահամարով.
☎️077-897-895

18 տարի սպասված երջանկությունը֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիսի ԲԿ ում լույս աշխարհ եկած Անահիտը  Ղուլյանների ընտանիք եկավ 18...
09/03/2026

18 տարի սպասված երջանկությունը
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի ԲԿ ում լույս աշխարհ եկած Անահիտը Ղուլյանների ընտանիք եկավ 18 տարի սպասումից հետո։ Մայրը` Լուսինեն երջանկությամբ է վայելում փոքրիկի ներկայությունը. Շատ է սպասել այս օրվան։ Սպասել, հուսացել ու պայքարել, որն իր արդյունքն է տվել։

Թող Անահիտի և աշխարհի բոլոր երեխաների մանկությունն անցնի խաղաղ երկրում և հեքիաթներով լի...

Ձեր հոգատարությունն ու համբերությունը ստեղծում են այն ջերմ միջավայրը, որտեղ ծնվում են սերն ու հավատը։Գորիսի ԲԿ տնօրեն Դա...
08/03/2026

Ձեր հոգատարությունն ու համբերությունը ստեղծում են այն ջերմ միջավայրը, որտեղ ծնվում են սերն ու հավատը։

Գորիսի ԲԿ տնօրեն Դավիթ Մաշուրյան
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Գարնան այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ մեծ դերն ընտանիքում, հասարակության մեջ և մեր առօրյա կյանքում։ Ձեր նրբությունն ու ուժը, հոգատարությունն ու համբերությունը ստեղծում են այն ջերմ միջավայրը, որտեղ ծնվում են սերն ու հավատը։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առողջապահության ոլորտում աշխատող մեր բոլոր կանանց և աղջիկներին։ Ձեր մասնագիտությունը պահանջում է ոչ միայն գիտելիք և պատասխանատվություն, այլև մեծ սիրտ ու մարդասիրություն։ Դուք ամեն օր կանգնած եք մարդկանց առողջության պահպանման կարևորագույն դիրքում՝ հաճախ լինելով հույսի և վստահության աղբյուր հիվանդների համար։

Կրկին շնորհավորում եմ Մարտի 8-ի առթիվ և մաղթում խաղաղություն, առողջություն, երջանկություն ու անսպառ ուժ` ձեր կարևոր առաքելությունը շարունակելու համար։

Շնորհակալ եմ,   Բժի՜շկ֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Գորիսի բնակչուհի Աննա Ալեքսանյանը շնորհակալական նամակ է  ուղղել Գորիսի ԲԿ֊ին, ...
07/03/2026

Շնորհակալ եմ, Բժի՜շկ
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Գորիսի բնակչուհի Աննա Ալեքսանյանը շնորհակալական նամակ է ուղղել Գորիսի ԲԿ֊ին, որտեղ մասնավորապես ասված է

«Շատ շնորհակալություն Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկ Գագիկ Տեր-Ղամբարյանին՝ օրեր առաջ իրականացված վիրահատության համար։

Բժիշկը առանձնանում է իր բարձր մասնագիտական կարողություններով, բարեհամբույր վերաբերմունքով և հոգատարությամբ։ Նրա ուշադրությունն ու մարդկային ջերմ վերաբերմունքը մեծ վստահություն և հանգստություն են փոխանցում հիվանդներին ու նրանց ընտանիքներին։

Թող նրա պատասխանատու և նվիրված աշխատանքը միշտ գնահատված լինի։ Շնորհակալություն՝ մարդկային ու մեծահոգի վերաբերմունքի համար»։

Address

Grigor Tatevatsi 31
Goris

Alerts

Be the first to know and let us send you an email when Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category