Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Goris
  • Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոն

Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոն Բարի գալուստ Santé Arménie-ի ֆիզիոթերապիայի և նեյրոօրթոպեդիկ վերականգնողական կենտրոն, Գորիսում։

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ մեր կենտրոնի լոգոպեդ Սյուզի Շալունցը և հոգեբան Լորա Յոլյանը հաջողությամբ ավարտել են «A...
30/04/2026

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ մեր կենտրոնի լոգոպեդ Սյուզի Շալունցը և հոգեբան Լորա Յոլյանը հաջողությամբ ավարտել են «Applied Behavior Analysis Technician (ABAT)» վերապատրաստման երկամսյա ծրագիրը՝ ստանալով վարքային թերապիստի որակավորում։
▫️Վերապատրաստումը միտված էր կիրառական վարքային վերլուծության (ABA) ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից մեթոդների յուրացմանը, ինչը կնպաստի մեր կենտրոնում իրականացվող աշխատանքի հնարավորությունների ընդլայնմանը, մասնագիտական մոտեցումների հարստացմանը։

28/04/2026

Մեր բուժառուների վստահությունը՝ մեր ամենամեծ ձեռքբերումը

16/04/2026

Պացիենտը դիմել էր գոտկասրբանային հատվածի ուժեղ, սուր ցավերով, որոնք տարածվում էին դեպի ստորին վերջույթ (ոտք)՝ խանգարելով ազատ շարժվելուն և առօրյա ակտիվությանը։
Անամնեզում առկա է ողնաշարի վիրահատական միջամտություն (մետաղական կոնստրուկցիայի տեղադրում գոտկասրբանային հատվածում), ինչը ևս ազդում էր ընդհանուր բիոմեխանիկայի և ցավային սինդրոմի ձևավորման վրա։
Հետազոտությունների արդյունքում արձանագրվել էր L5–S1 մակարդակում միջողնային սկավառակի պրոտրուզիա, նյարդարմատային գրգռմամբ։
Իրականացվել է համալիր վերականգնողական բուժում՝
✔️ շարժողական (կինեզիոլոգիական) թերապիա
✔️ մկանային բալանսի վերականգնում
✔️ ցավի նվազեցման ուղղված մեթոդներ
Արդյունքում՝
Այս պահին պացիենտը ցավային գանգատներ չի ներկայացնում, շարժումները ազատ են, ընդհանուր վիճակը գնահատվում է լավ👍❤️

31/03/2026

✨ Une visite inspirante au Centre de Réhabilitation Enfants de Santé Arménie à Goris !

Nous avons eu l’honneur d’accueillir Mgr Hugues de Woillemont, directeur de l’Œuvre d’Orient, accompagné de Blandine Boureau et Luc Boureau, représentants de l’Œuvre d’Orient en Arménie.

🤝 Cette rencontre a été l’occasion d’échanger sur notre mission auprès des enfants et de partager des moments chaleureux avec l’équipe de l’Œuvre d’Orient, qui est l’un des soutiens de notre centre.

💛 Un grand merci à toute l’équipe de pour leur engagement continu et leur soutien !

Santé Arménie a été créée en partenariat avec l’UGAB France.

✨ Ոգեշնչող այցելություն Գորիսի Սանտե Արմենի մանկական վերականգնողական կենտրոն 🌄

Մենք պատիվ ունեցանք ողջունելու «Լ’Օվր դ’Օրիենտ»-ի տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուալմոնին 🙏՝ «Լ’Օվր դ’Օրիենտ»-ի ներկայացուցիչներ Բլանդին Բուրոյի և Լյուկ Բուրոյի ուղեկցությամբ:

🤝 Այս հանդիպումը հնարավորություն տվեց երեխաների հետ քննարկել մեր առաքելությունը և ջերմ պահեր կիսել «Լ’Օվր դ’Օրիենտ»-ի թիմի հետ, ովքեր մեր կենտրոնի աջակիցներից մեկն են։

💛 Մեծ շնորհակալություն -ի ողջ թիմին՝ իրենց շարունակական նվիրվածության և աջակցության համար։

Գորիսի հայ-ֆրանսիական կենտրոնի աշխատակիցներ՝ բժիշկ վերականգնողաբան Համո Արզումանյանը և կինեզիստներ Կարեն Բաբաջանյանը ու ...
26/03/2026

Գորիսի հայ-ֆրանսիական կենտրոնի աշխատակիցներ՝ բժիշկ վերականգնողաբան Համո Արզումանյանը և կինեզիստներ Կարեն Բաբաջանյանը ու Դավիթ Ծատրյանը, ներկայումս անցնում են երկշաբաթյա վերապատրաստում Ֆրանսիայի Պուատիե քաղաքում՝ CHU Poitiers համալսարանական հիվանդանոցում։

Վերապատրաստումը կազմակերպվել է Santé Arménie կազմակերպության կողմից, որի շարունակական աջակցությունը կարևոր դեր ունի հայ-ֆրանսիական բժշկական համագործակցության խորացման գործում։

Այս կարևոր մասնագիտական փորձառությունը հնարավորություն է տալիս մեր մասնագետներին ծանոթանալ ժամանակակից վերականգնողական մեթոդներին, առաջատար կլինիկական մոտեցումներին և միջազգային փորձին։ Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հետագայում կծառայեն Գորիսի և հարակից համայնքների բնակիչների առողջության բարելավմանը։

Նման նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են հայ-ֆրանսիական համագործակցությունը, այլև նպաստում են Հայաստանում վերականգնողական բժշկության շարունակական զարգացմանը՝ ստեղծելով ավելի որակյալ և հասանելի ծառայություններ մեր հասարակության համար։

Սիրով շնորհավորում ենք մեր թիմի հոգեբան Լիանա Տոռոզյանի   ծննդյան օրվա առթիվ։
20/03/2026

Սիրով շնորհավորում ենք մեր թիմի հոգեբան Լիանա Տոռոզյանի ծննդյան օրվա առթիվ։

🌟💐 Մեծ սիրով և ջերմությամբ շնորհավորում ենք մեր կենտրոնի սիրելի բարեկամին, ֆիզիոթերապիստ Ֆիլիպ Պեռնոյին ծննդյան օրվա առթ...
21/01/2026

🌟💐 Մեծ սիրով և ջերմությամբ շնորհավորում ենք մեր կենտրոնի սիրելի բարեկամին, ֆիզիոթերապիստ Ֆիլիպ Պեռնոյին ծննդյան օրվա առթիվ։
Մաղթում ենք քաջ առողջություն, անսպառ ուժ և երկար ու բեղմնավոր տարիներ՝ լի նոր ձեռքբերումներով ու ժպիտներով։
Մեծ պատիվ և հպարտություն է Ձեզ ճանաչելը։
Սրտանց ու մեծ սիրով սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը։ 🤍✨

27/12/2025

Գորիսի հայ–ֆրանսիական ցերեկային վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ երեխաները մասնակցեցին Գորիսի դրամատիկական թատրոնի կողմից կազմակերպված ամանորյա մանկական ներկայացմանը, որը լի էր տոնական տրամադրությամբ ու ժպիտներով։
Միջոցառման հովանավորն էր «Ivanyan’s» կազմակերպությունը՝ ղեկավարությամբ Արմեն Իվանյանի։
Շնորհակալ ենք աջակցման և երեխաների համար հիշարժան տոն ստեղծելու համար։ 🎭🎁

https://www.facebook.com/share/1b2hByuJPV/

https://www.facebook.com/share/1DADEf3EKt/

Product/service

10/12/2025
✨ Դասընթաց ծնողների համար« Դրական կարգապահություն. գիտակցված ծնողավարության գործնական մեթոդներ  »Սիրելի ծնողներ,Եթե զգու...
07/12/2025

✨ Դասընթաց ծնողների համար
« Դրական կարգապահություն. գիտակցված ծնողավարության գործնական մեթոդներ »

Սիրելի ծնողներ,
Եթե զգում եք, որ երբեմն դժվար է հանգիստ պահել տան կարգուկանոնը, երեխան չի լսում, շուտ է նյարդայնանում կամ փորձում է կրկին ու կրկին խախտել սահմանները — այս դասընթացը հենց ձեզ համար է։

🔸 Ինչի մասին ենք խոսելու․

Ինչպես սահմանել պարզ, հստակ և անվտանգ սահմաններ

Ինչ անել, երբ երեխան չի ենթարկվում

Ինչպես խոսել երեխայի հետ, որ նա լսի և հասկանա

Բղավելու ու պատժելու փոխարեն ինչ արդյունավետ քայլեր կան

Ինչպես ստեղծել տանը խաղաղ, կանխատեսելի մթնոլորտ

🔸 Ում համար է
2–10 տարեկան երեխաների ծնողների համար

🔸 Ինչ կստանաք
✔ գործնական մեթոդներ
✔ կոնկրետ նախադասություններ՝ ինչպես խոսել երեխայի հետ
✔ վարքի կառավարման քայլային մոդել

📅 Ամսաթիվ —09.12.2025
⏰ Ժամ —14:00
📍 Վայրը —Գորիսի Մանկակամ Վերականգնողական կենտրոն
👩‍🏫 Մասնագետ — Լորա Յոլյան

Գրանցվելու համար` լրացրեք ստորև անցնելով հղումով

04/11/2025

ԵՄ ֊ն աջակցում է Հայաստանին դառնալ ավելի դիմակայուն և ինքնիշխան :
Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոն ,
Santé Arménie֊ն ոչ միայն բուժում է, այլև նոր մշակույթ է ստեղծում ։ Հաշմանդամություն ունեցող անձանց , նրանց վերականգնողական բուժումը իրականացնելու համար շատ անհրաժեշտ ծրագիր։
Շնորհակալություն բոլոր գործընկերներին ,այս կարևոր խնդիրը կարևորելու , բարձրաձայնելու և լուծելու համար: People in Need Armenia 👍

Address

Ակներ
Goris
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՓՈՂՈՑ15/1

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 13:30

Telephone

+37493081083

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գորիսի Հայ-Ֆրանսիական Ցերեկային Վերականգնողական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share