Centre Cardiovasculaire Franco-Arménien

Centre Cardiovasculaire Franco-Arménien Սրտանոթային կենտրոն Գորիսում

Կենտրոնը հագեցած է գերժամանակակից եվրոպական արտադրության բժշկական սարքավորումներով և պարագաներով, բոլոր միջամտություններն իրականացվում են մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներով, ինչը հանդիսանում է միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժօգնության կազմակերպման գրավականը։Կենտրոնում աշխատում են եվրոպական առաջատար կենտրոններում վերապատրաստված բժիշկներ։

🫀 40 տարեկանից հետո սրտանոթային հիվանդությունների ռիսկը աստիճանաբար աճում է նույնիսկ այն դեպքում, երբ դուք ձեզ լավ եք զգ...
30/01/2026

🫀 40 տարեկանից հետո սրտանոթային հիվանդությունների ռիսկը աստիճանաբար աճում է նույնիսկ այն դեպքում, երբ դուք ձեզ լավ եք զգում։

‼️ Այս փուլում հատկապես կարևոր է #վերահսկել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, հետևել սրտի ռիթմին, անցնել կանխարգելիչ հետազոտություններ, ինչպե նաև պահպանել ակտիվ և հավասարակշռված կենսակերպ։

👩‍⚕️ Ժամանակին ստուգումները օգնում են պահպանել սրտի առողջությունը և կանխել լուրջ բարդությունները։

💙 Հիշեք՝ սրտի մասին հոգ տանելը տարիքի հետ ավելի մեծ ուշադրություն է պահանջում։


🩺 Սրտի շատ հիվանդություններ երկար ժամանակ կարող են ընթանալ առանց որևէ  #ախտանշանի։ Երբ ի հայտ են գալիս գանգատները, հիվան...
27/01/2026

🩺 Սրտի շատ հիվանդություններ երկար ժամանակ կարող են ընթանալ առանց որևէ #ախտանշանի։ Երբ ի հայտ են գալիս գանգատները, հիվանդությունը հաճախ արդեն #զարգացած փուլում է լինում։

⚠️ Կանխարգելիչ հետազոտությունները հնարավորություն են տալիս՝

• վաղ փուլում հայտնաբերել հնարավոր ռիսկերը
• կանխել լուրջ բարդությունները
• վերահսկել սրտի աշխատանքը
• պահպանել ակտիվ և լիարժեք կյանքը

🫀 Ձեր առողջության մասին հոգալը պետք է սկսվի ոչ թե գանգատից, այլ գիտակցված ընտրությունից։
Մի հետաձգեք ձեր սրտի ստուգումը՝ վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում։
—————
Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն
🩵 Ձեր սրտի առողջությունը մեր առաջնահերթությունն է։


🧪 Շարունակում ենք ներկայացնել մեր կառույցի  #ծառայությունները։💉 Արյան ընդհանուր քննությունԱրյան ընդհանուր քննությունը կա...
22/01/2026

🧪 Շարունակում ենք ներկայացնել մեր կառույցի #ծառայությունները։

💉 Արյան ընդհանուր քննություն

Արյան ընդհանուր քննությունը կարևոր և հիմնարար հետազոտություններից է, որը հնարավորություն է տալիս գնահատել օրգանիզմի ընդհանուր վիճակը և ժամանակին նկատել հնարավոր #շեղումները։

🔬 Հետազոտությունն օգնում է՝

• հայտնաբերել բորբոքային գործընթացներ
• գնահատել արյան հիմնական ցուցանիշները
• վերահսկել առողջական ընդհանուր պատկերը
• աջակցել ճիշտ և հիմնավորված բժշկական որոշումներին

💸 Ծառայության արժեք | 2․000 դրամ
—————
📲 Գրանցման համար զանգահարել (+374) 91 141 312 հեռախոսահամարով
📍 Սյունիքի մարզ, գ․ Ակներ, Խաղաղության 15/1

🩺 Ձեր առողջության մասին հոգալը սկսվում է պարզ, բայց կարևոր քայլերից։


🫀 Սրտի հիվանդությունները տարբեր են՝ իրենց առաջացման պատճառներով, ընթացքով և վտանգներով, սակայն բոլորն ունեն մեկ ընդհանու...
20/01/2026

🫀 Սրտի հիվանդությունները տարբեր են՝ իրենց առաջացման պատճառներով, ընթացքով և վտանգներով, սակայն բոլորն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ վաղ փուլերում կարող են ընթանալ առանց #գանգատների։
👨‍⚕️ Ամենատարածված սրտի հիվանդություններից են՝

• կորոնար անոթների հիվանդությունները
• սրտի ռիթմի խանգարումները
• սրտային անբավարարությունը
• զարկերակային բարձր ճնշումը
• սրտամկանի հիվանդությունները

🚑 Ժամանակին ախտորոշումը և մասնագետի խորհրդատվությունը կարող են կանխել բարդությունները և պահպանել կյանքի որակը։

🩺 Հետևեք ձեր սրտին՝ կանխարգելումը միշտ լավագույն ընտրությունն է։

17/01/2026

🫀 Ինֆարկտ VS Ինսուլտ 🧠

Շատերը այս երկու վիճակները շփոթում են, սակայն դրանք ունեն տարբեր պատճառներ, ախտանշաններ և հետևանքներ։

👨‍⚕️ Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի ռեանիմացիայի բաժնի սրտաբան բժիշկ Սերգեյ Միքայելյանը պարզ և հասկանալի ձևով ներկայացնում է ինչո՞ւ է կարևոր դրանք արագ տարբերակել։

⏱️ Ճիշտ ժամանակին ախտորոշելը կարող է #փրկել ձեր կանքը։

❗️ Շատ սրտանոթային հիվանդություններ կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ գանգատի։Այդ ընթացքում օրգանիզմում կարող ե...
14/01/2026

❗️ Շատ սրտանոթային հիվանդություններ կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ գանգատի։

Այդ ընթացքում օրգանիզմում կարող են արդեն իսկ լինել փոփոխություններ, որոնք ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է #կանխել լուրջ բարդությունները։

🫀 Կանխարգելիչ հետազոտությունները օգնում են․

- վաղ փուլում հայտնաբերել ռիսկերը
- վերահսկել սրտի աշխատանքը
- պահպանել առողջությունն ու կյանքի որակը

‼️ Հիշեք․ բժշկի դիմելը կարևոր է ոչ միայն խնդիր ունենալու դեպքում, այլև՝ խնդիրներից խուսափելու համար։

🩵 Ձեր սրտի առողջությունը մեր առաջնահերթությունն է։


⚡️ Տոնական օրերին ծանր ուտեստները, քնի խախտված գրաֆիկը և ֆիզիկական պասիվությունը կարող են լրացուցիչ ծանրաբեռնել սրտի աշխ...
10/01/2026

⚡️ Տոնական օրերին ծանր ուտեստները, քնի խախտված գրաֆիկը և ֆիզիկական պասիվությունը կարող են լրացուցիչ ծանրաբեռնել սրտի աշխատանքը։

🫥 Տոներից հետո շատերը զգում են հոգնածություն, ծանրություն կամ անհարմարություն, ինչը սրտի համար անտեսանելի ազդակ կարող է լինել։

🫀 Սրտի աշխատանքը վերականգնելու համար կարևոր է՝

- վերադառնալ կանոնավոր սննդակարգի
- ավելացնել ջրի օգտագործումը
- աստիճանաբար ակտիվացնել ֆիզիկական շարժումը
- կարգավորել քունն ու հանգիստը

🎯 Հիշեք․ փոքր, բայց հետևողական քայլերը օգնում են սրտին վերադառնալ իր բնական ռիթմին։


🕯️ Թող Սուրբ Ծննդյան օրհնյալ տոնը լինի նոր սկիզբ՝ լի առողջությամբ, ջերմությամբ և հոգատարությամբ ձեր և ձեր սիրելիների համ...
06/01/2026

🕯️ Թող Սուրբ Ծննդյան օրհնյալ տոնը լինի նոր սկիզբ՝ լի առողջությամբ, ջերմությամբ և հոգատարությամբ ձեր և ձեր սիրելիների համար։ ⭐️

Գորիսի սրտանոթային կենտրոնը մաղթում է ձեզ ամուր առողջություն, երջանիկ օրեր և սրտի խաղաղություն։
🤗 Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին՝ ամեն օր հոգ տանելով ձեր սրտի առողջության մասին։

✨ Սիրով և հոգատարությամբ՝ Գորիսի սրտանոթային կենտրոն
Centre Cardiovasculaire Franco-Arménien

31/12/2025

🥂 Թող 2026-ը լինի առողջության, խաղաղության և երջանկության տարի։

✨ Նոր տարուց սկսած հոգ տարեք ինքներդ ձեր և ձեր սիրելիների առողջության մասին՝ ամեն օրը լիարժեք և ուրախությամբ ապրելու համար։

🫀 Գորիսի Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնը այս տարի ևս կլինի ձեր կողքին՝ ապահովելով վստահություն, անվտանգություն, հոգատարություն և առողջություն։

🤝 Շնորհակալ ենք մեզ վստահելու համար․ Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է։ 🩵

28/12/2025

👨‍⚕️ Ծանոթացեք Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի #ինտերվենցիոն սրտաբան՝ Դավիթ-Սերգեյ Հայրապետյանին, ով ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ սրտային հիվանդությունների ախտորոշման և նվազ ինվազիվ միջամտությունների ոլորտում և ապահովում է ճշգրիտ ու արդյունավետ լուծումներ յուրաքանչյուր պացիենտի համար։

🩵 Նրա փորձառությունը, նվիրվածությունը և պրոֆեսիոնալ մոտեցումը դարձնում են նրան վստահելի և անփոխարինելի գործընկեր։

💫  Տոնական շրջանը լավագույն ժամանակն է հիշելու՝ առողջությունը մեր ամենաթանկ նվերն է։🎄 Նոր տարուն նվերը միշտ չէ, որ պետք ...
26/12/2025

💫 Տոնական շրջանը լավագույն ժամանակն է հիշելու՝ առողջությունը մեր ամենաթանկ նվերն է։

🎄 Նոր տարուն նվերը միշտ չէ, որ պետք է լինի նյութական․ երբեմն ամենաարժեքավոր նվերը կարող է լինել ուշադրությունն ու հոգատար վերաբերմունքը ձեր առողջության հանդեպ։

🩺 Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնում կարող եք ձեր հարազատներին նվիրել սրտային հետազոտությունների փաթեթ, որը կօգնի ժամանակին գնահատել առողջական վիճակը և կանխել հնարավոր ռիսկերը։

🎁 Նվիրեք մի բան, որը իրական արժեք ունի՝ վստահություն իրենց առողջության հանդեպ։

🩵 Ձեր սրտի առողջությունը մեր առաջնահերթությունն է։

Address

15/1 Village D'Akner
Goris

Telephone

+37428430146

Alerts

Be the first to know and let us send you an email when Centre Cardiovasculaire Franco-Arménien posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Centre Cardiovasculaire Franco-Arménien:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram