Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա

Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա, Hospital, ք. Գյումրի, Շիրակացի 13, Gyumri.

Պատմությունը

«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ. իտալական «ԷՆԻ» (իտալերեն՝ Ente Nazionale Idrocarburi) պետական նավթարդյունաբերական ընկերության կողմից: Պոլիկլինիկան իր անունը ստացել է «ԷՆԻ» ընկերության հիմնադիր Էնրիկո Մատտեիի պատվին:

Իր գործունեության ընթացքում պոլիկլինիկան համագործակցել է Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են. WORLD VISION, «Միջազգային Կարիտաս», IRD, MSF/ MEDECINS SANS FRONTIERES ARTSEN ZONDER GRENZEN/:

«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն համագործակցում է նաև հայաստանյան մի շարք դեղագործական ընկերությունների հետ, ինչպիսիք են.
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Վագա Ֆարմ» ՍՊԸ, «Կոտայք» ՍՊԸ, «Լամբրոն ֆարմիպեքս» ՍՊԸ, «Արմեն ֆարմ» ՍՊԸ, «Ֆարմեգուս» ՍՊԸ, որոնք հիմնականում հանդես են գալիս որպես դեղորայք մատակարարող ընկերություններ։

Պոլիկլինիկայում գործում է.

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ.
ընտանեկան, մանկաբուժական, գինեկոլոգիական, թերապևտիկ:

Նեղ մասնագիտական ծառայություններ.
ակնաբուժական, ներզատաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մաշկավեներոլոգիական, ֆթիզիատրի:

Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ.

Սոնոգրաֆիա, ռենտգեն և ֆլուորոգրաֆիկ հետազոտություններ:

Մեր պոլիկլինիկայում ,ինչպես եւ բոլոր պոլիկլինիկաներում,պահպանվում են տարբեր պատվաստանյութեր՝վակցինաներ,որոնց համար չափազ...
29/06/2023

Մեր պոլիկլինիկայում ,ինչպես եւ բոլոր պոլիկլինիկաներում,պահպանվում են տարբեր պատվաստանյութեր՝վակցինաներ,որոնց համար չափազանց կարեւոր է ջերմային ճիշտ ռեժիմի ապահովումը։
Այս նպատակով ձեռք ենք բերել եւ մոնտաժել ավտոմատ համակարգով միացող հոսանքի գեներատոր,որը ,որպես հոսանքի լրացուցիչ աղբյուր,ինքնուրույն, օրվա ցանկացած պահի ,կմիանա եւ կապահովի ջերմային ռեժիմի անխափանությունը։

29/06/2023

📍 Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն:

Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:

Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:

Հիմնական դեղերի ցանկը`
https://moh.am/uploads/56-N_inkorporacvac.pdf

29/06/2023

📢 Եվս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ ԴԵՂԵՐԸ պետության կողմից շահառուներին կհատկացվեն ԱՆՎՃԱՐ` 2024 թվականից:

Այդ հիվանդություններն են`
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
2) առաջնային իմունոդեֆիցիտ
3) կավասակի հիվանդություն
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
6) ցրված սկլերոզ

♻️ Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

✅ԱՆՎՃԱՐ կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,
✅ կկանխարգելվի հիվանդության զարգացումը,
✅ կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:

21/06/2023
Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի սիրելի՛ աշխատակիցներ,սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։Մա...
21/06/2023

Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի սիրելի՛ աշխատակիցներ,սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։Մաղթում եմ բոլորիս ուժ ու եռանդ՝դիմակայելու ժամանակի մարտահրավերներին, լինել բարի ու հանդուրժող մեր սիրելի բուժառուների հանդեպ։

20/06/2023

⁉️ Ու՞մ համար է վտանգավոր կարմրուկը

Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել:
Առավել խոցելի են երեխաները` հատկապես մինչև 1 տարեկան, հղիները և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք:

⁉️ Ինչո՞ւ է վտանգավոր կարմրուկը

Կարմրուկը վտանգավոր է իր բարդություններով: Այն կարող է առաջացնել ուղեղի բորբոքում, կուրություն, խլություն, իմունային իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ, ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:

⁉️ Ովքե՞ր պետք է պատվաստվեն կարմրուկի դեմ

Առանցքային է կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստումը ստանալ օրացույցով սահմանված ժամկետներում, որը կնպաստի կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը`

👶1 տարեկանում
🧒4-6 տարեկանում

Պատվաստվում են նաև չպատվաստված և թերի պատվաստված անձինք`
➡️ 18 տարեկան և բարձր տարիքի անձինք, ովքեր չունեն փաստագրված պատվաստման կամ կարմրուկով հիվանդացման փաստ
➡️4 տարեկանից 18 տարեկան անձինք, ովքեր չունեն 2 դեղաչափ պատվաստում
➡️1-ից 4 տարեկան երեխաներ, ովքեր չունեն 1 դեղաչափ պատվաստում
➡️ բուժաշխատողներ, ովքեր չունեն փաստագրված պատվաստման կամ կարմրուկով հիվանդացման փաստ:

🤰 Հղիություն պլանավորելու դեպքում

Թերի պատվաստված կամ նախկինում չհիվանդացած անձանց խորհուրդ է տրվում ստանալ ԿԿԽ պատվաստում՝ հղիություն պլանավորելուց առնվազն 1 ամիս առաջ:

⚠️Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):

https://moh.am/ #1/6784

19/06/2023

🔴 Կարմրուկը բարձր վարակելիություն ունեցող, սակայն պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է:

Կարմրուկով 1 հիվանդը կարող է վարակել 12-18 անձի:

Հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:

Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի:

2000-2021 թվականներին կարմրուկի դեմ պատվաստանյութերը ամբողջ աշխարհում փրկել են ավելի քան 56 միլիոն կյանք:

1 տարեկանում և 4 –ից 6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և կարմրուկի բարդություններից:

02/06/2023
02/06/2023

Շատերը համոզված են, որ էլեկտրոնային ծխախոտը ավելի քիչ վնասակար է, քան սովորական ծխախոտը, որ դրանք ծխախոտ ծխելու առողջ այլընտրանք են: Մինչդեռ այդպես չէ: Էլեկտրոնային ծխախոտից ստացված աերոզոլը գրգռում է ալվեոլները (թոքաբշտերը) և կարող է առաջացնել ասթմայի նոպա: Աերոզոլը բարձրացնում է շնչառական հիվանդությունների հանդեպ օրգանիզմի ընկալունակությունը: Նույնիսկ առանց նիկոտինի հեղուկի գոլորշիները կարող են հանգեցնել շատ ծանր հետևանքների:

Աերոզոլի մեջ գտնվող նիկոտինը առաջացնում է զարկերակների նեղացում, ինչը կարող է հանգեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների:
Այսօր չկա որևէ ապացույց այն մասին, որ ավանդական ծխախոտային արտադրատեսակների հետ համեմատ էլեկտրոնային ծխախոտը քիչ վնասակար է:

Նիկոտինային կախվածությունից ազատվելու նպատակով դիմե՛ք «ծխելու դադարեցման թեժ գիծ»՝ անվճար խորհրդատվություն ստանալու` 060 440001:

Զարկերակային գերճնշումով  եւ շաքարային դիաբետով տառապող հիվանդների բուժման  եւ վարման ժամանակակից մոտեցումները մշտապես ք...
26/05/2023

Զարկերակային գերճնշումով եւ շաքարային դիաբետով տառապող հիվանդների բուժման եւ վարման ժամանակակից մոտեցումները մշտապես քննարկվում են մեր պոլիկլինիկայում։Մտքերի փոխանակմանը հաճախ մասնակցում են նաեւ ստացիոնարում աշխատող բժիշկները։

Մայիսի 12-ը մեր սիրելի բուժքույրերի միջազգային օրն է։Շնորհավորում եմ ձեր տոնը՝մաղթերով կենսախնդություն,  նյութական բարեկ...
12/05/2023

Մայիսի 12-ը մեր սիրելի բուժքույրերի միջազգային օրն է։
Շնորհավորում եմ ձեր տոնը՝մաղթերով կենսախնդություն, նյութական բարեկեցություն, բարեբեր աշխատանք խաղաղ երկնքի տակ։Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտում Ձեր դերը անչափելի է։Առողջ ՛եղեք,սիրելիներս։

Address

ք. Գյումրի, Շիրակացի 13
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37431233178

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Էնրիկո-Մատտեի անվան պոլիկլինիկա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category