19/02/2024
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը միավորվել է Գյումրու բժշկական կենտրոնին։
Մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որը գործում է Կոշտոյան 3 հասցեում (Գյումրու Ծննդատան նախկին շենք):
Մանկական բաժանմունքի մյուս ծառայությունները շարունակում են գործել ավստրիական հիվանդանոցի շենքում։
Մանկական բաժանմունքի նորություններին կարող եք հետևել Գյումրու բժշկական կենտրոնի պաշտոնական էջում՝ Gyumri Medical center: