Arevamanuk Psycho-Social Support Foundation

Arevamanuk Psycho-Social Support Foundation Arevamanuk Psycho-Social Support Foundation is one of the leading psychological centers in Gyumri, Armenia.

Leonardo Gmür and Armine Gmür-Karapetyan established the psychological center in 2006. The center employs only highly qualified specialists․

Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ «Հիշում եմ և պահանջում» այս ուղերձով հա...
24/04/2026

Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ «Հիշում եմ և պահանջում» այս ուղերձով հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում հիշում է քսաներորդ դարի ծանրագույն պատմական իրադարձությունները և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին:

15/04/2026

📌«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը իրականացնում է «Մանկություն առանց բռնության ІІ» ծրագիրը, որը ուղղված է բռնության կանխարգելմանը։

🖇️Ծրագրի շրջանակում բարձրաձայնվում են բռնության տարբեր ձևերը, դրանց արձագանքման, ճանաչման և կանխարգելման կարևորությունը։

🔸Բռնությունը կարող է դրսևորվել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, հուզական և սոցիալական մակարդակներում՝ ունենալով լուրջ հետևանքներ անհատի բարեկեցության և հոգեկան առողջության վրա։

🎥Ներկայացված հոլովակում անդրադարձ է կատարվում թեմայի կարևոր ասպեկտներին՝ նպաստելով իրազեկվածության բարձրացմանը։

✔️Հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը՝ ուղղված անվտանգ և աջակցող միջավայրի ձևավորմանը։

📑Ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել՝ 093-15-94-70 կամ գրել հաղորդագրություն։

14/04/2026

🖇️

📌
13/04/2026

📌

🤲

💛 Grâce aux donateurs et donatrices du BICE, des enfants marqués par la guerre, l’exil, les violences et la précarité vont pouvoir se reconstruire.
Merci à vous pour votre mobilisation lors de notre campagne de Carême 2026, qui soutenait nos initiatives Résilience.

Avec les fonds collectés, le BICE et ses partenaires pourront accompagner des garçons et des filles en Arménie, au Burkina Faso, en RD Congo, au Togo et en Ukraine, en leur offrant :
✅ un suivi psychologique pour surmonter les traumatismes,
✅ des espaces sécurisés pour s’exprimer,
✅ un appui aux familles et aux professionnels pour mieux les entourer.

🌱 Pas à pas, ces enfants retrouvent confiance et dignité.

💫 Merci d’avoir ouvert un chemin de vie pour eux.
Ensemble, continuons à faire grandir l’espérance.

🖇️Սույն թվականի մարտի 31-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի  նախագահությամբ տեղի է ունեցել նախարա...
06/04/2026

🖇️Սույն թվականի մարտի 31-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

✅Նիստի ընթացքում քննարկվել են զբաղվածության ոլորտի առաջնահերթություններն ու գործող ծրագրերը։

👩‍🎓«Արևամանուկ» ՀԱՀ-ից հանդիպմանը մասնակցել է սոցիալական աշխատող Հերմինե Այվազյանը։

🖇️
02/04/2026

🖇️

📌Սույն թվականի մարտի 24-ին Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվ...
26/03/2026

📌Սույն թվականի մարտի 24-ին Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ՀՀ-ում 2023-25թթ. իրականացվող հոգեկան առողջության ծրագրերի ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը։

👩‍🎓«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամից քննարկմանը մասնակցում էր հոգեբան՝ Արուսյակ Հովհաննիսյանը։

❗
17/03/2026

Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ կլինիկական մահ ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկամյա երեխա:

Երբ մեկ տարեկան երեխայի կյանքը վտանգվում է բռնության հետևանքով, մենք բոլորս նույն հարցն ենք տալիս․
ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի էր արդյոք կանխել։

Երեխաների նկատմամբ բռնությունը գրեթե երբեք «հանկարծակի» չի սկսվում։ Շատ հաճախ այն ունի նախանշաններ, և հենց այստեղ է, որ երեխաների պաշտպանության համակարգը պետք է աշխատի։

🔸 Ինչ կարող են անել երեխաների պաշտպանության մասնագետները
• Ժամանակին նկատել ռիսկերը և արձագանքել
• Աջակցել ընտանիքներին մինչև ճգնաժամը
• Համագործակցել կրթական, առողջապահական և համայնքային կառույցների հետ
• Ապահովել, որ որևէ ահազանգ չկորչի համակարգում
• Աշխատել ոչ միայն դեպքերի միջամտության, այլ նաև կանխարգելման ուղղությամբ

Բայց կարևոր է հասկանալ նաև, որ
մեկ մասնագետը կամ մեկ կազմակերպությունը չի կարող միայնակ պաշտպանել երեխային։

🔸 Ինչ է անհրաժեշտ իրականում
• Աշխատող և համակարգված ծառայություններ
• Հստակ ընթացակարգեր
• Պատրաստված մասնագետներ
• Համագործակցող կառույցներ
• Եվ հասարակություն, որը չի լռում

Երեխաների պաշտպանության ուժեղ համակարգը այն համակարգն է, որտեղ
բռնությունը չի հասնում այսպիսի ողբերգական ավարտի, որովհետև
այն ավելի վաղ է նկատվում և կանխվում։

Այսօր մենք սարսռում ենք այս դեպքից, բայց միաժամանակ հենց այսօր բոլորիս պատասխանատվությունն է անելու ամեն ինչ, որպեսզի նման պատմությունները չկրկնվեն։

🔸 Ի՞նչ է անում Երեխաների պաշտպանության ցանցը

Ցանցը միավորում է շուրջ 6 տասնյակ կազմակերպություններ՝ աշխատելով, որպեսզի երեխաների պաշտպանության համակարգը Հայաստանում դառնա ավելի ուժեղ և համակարգված։ Ցանցը զարգացնում է մասնագետների կարողությունները, ստեղծում և խթանում է միասնական մոտեցումներ ու ընթացակարգեր, բարձրաձայնում է համակարգային խնդիրները և աջակցում, որ տարբեր կառույցներ աշխատեն համագործակցելով:

Բռնության այսպիսի դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել համակարգը,
որպեսզի յուրաքանչյուր ռիսկ ժամանակին նկատվի, յուրաքանչյուր ահազանգ լսվի, և յուրաքանչյուր երեխա լինի պաշտպանված։

#ԵրեխաներիՊաշտպանություն #Կանխարգելում #ՉԼռել

Հայ․📌Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն, կլինիկական ...
10/03/2026

Հայ․

📌Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն, կլինիկական հոգեբան Սոնա Գմյուռը այսուհետ հանդիսանում է «Երեխաների նկատմամբ բռնության և անտեսման կանխարգելման միջազգային ընկերության» (ISPCAN ) անդամ։

🖇Կազմակերպությունը միավորում է երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համաշխարհային ցանցը՝ գիտելիքի փոխանակման, ոլորտային մեկուսացումը հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար ավելի լավ ապագա կառուցելու նպատակով։

Eng.

📌We are pleased to announce that Sona Gmyur, Executive Director of the Arevamanuk Psychosocial Support Foundation, Clinical Psychologist, is now a member of the International Society for the Prevention of Child Abuse and Neglect (ISPCAN ).

🖇The organization unites a global network of child protection professionals to exchange knowledge, overcome sectoral isolation, and build a better future for every child.

08/03/2026

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
«Արևամանուկ» թիմը սիրով շնորհավորում է ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ։ 🥳🤍

Թող ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի սիրով, ջերմությամբ և երջանկությամբ, իսկ գարունը ձեր կյանք բերի նոր հույսեր, հաջողություններ և ժպիտներ։ 🌷

Address

Shahumyan 69st
Gyumri
3101

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00

Telephone

+37493159470

Alerts

Be the first to know and let us send you an email when Arevamanuk Psycho-Social Support Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category