Բեռլին պոլիկլինիկա

Բեռլին պոլիկլինիկա Պոլիկլինիկական ծառայություն.

Ընդհանուր բուժզննումներ
Ընտանեկան բժշկություն, մանկաբուժություն
Լաբորատոր հետազոտություններ
Պրոֆիլակտիկ պատվաստումներ

29/01/2026

📌Քթի, կոկորդի և ականջի հիվանդությունները հանրային առողջության կարևոր խնդիրներից են։

👩‍🔬«ՄեդԻնֆո»-ի տաղավարում այդ հիվանդությունների վաղ ախտորոշման, հետազոտման և բուժման մեթոդները ներկայացրել է Բեռլին պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Կարապետյանը։

Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող բոլոր զինվորներին, սպաներին և վետեր...
28/01/2026

Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում մեր հայրենիքի սահմանները պաշտպանող բոլոր զինվորներին, սպաներին և վետերաններին։

🇦🇲Հայոց բանակը մեր պետականության ամուր ողնաշարն է, ազգային արժանապատվության և ինքնիշխանության կենդանի մարմնավորումը։
Ձեր անձնվեր ծառայությունը, արիությունը և հայրենիքին անսահման նվիրվածությունը արժանի են խորին հարգանքի և երախտագիտության։

🇦🇲Բեռլին պոլիկլինիկայի ողջ անձնակազմի անունից մաղթում եմ ձեզ խաղաղ ծառայություն, անսասան կամք, ամուր առողջություն և անվտանգ ու խաղաղ երկինք։

🇦🇲Փա՛ռք Հայոց բանակին, հանուն հայրենիքի կանգնած յուրաքանչյուր զինվորին, և հավերժ փառք մեր նահատակներին։

Հարգանքով՝
«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Դ. Դավոյան

16/01/2026
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժառուներ,Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոնական օրե...
30/12/2025

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժառուներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս տոնական օրերը մեզ հիշեցնում են առողջության, սիրո և բարեկեցության անփոխարինելի արժեքների մասին, և տալիս են նոր հնարավորություն՝ անցած տարվա ձեռքբերումները գնահատելու և նոր նպատակներ ու առաջնահերթություններ սահմանելու համար:

Անցնող տարին լի էր մարտահրավերներով և կարևոր փորձառություններով, սակայն մեր պոլիկլինիկայի անձնակազմի նվիրված աշխատանքը և Ձեր՝ քաղաքացիներիդ, վստահությունն ու աջակցությունը թույլ տվեցին պահպանել բժշկական ծառայությունների բարձր որակն ու մատուցման պատասխանատվությունը:

Թող 2026 թվականը մեզ բերի նոր հաջողություններ, առողջություն, բարօրություն, խաղաղություն և հաջողություն յուրաքանչյուր ընտանիքում:

Համատեղ ուժերով շարունակենք զարգացնել Բեռլին պոլիկլինիկան՝ պահպանելով այն բարձր արժեքները, որոնց վրա հիմնված է մեր աշխատանքը՝ազնվություն, նվիրվածություն և վստահություն:

👏Շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակիցներին՝ պատասխանատվության և անձնուրաց աշխատանքի համար, ինչպես նաև մեր բուժառուներին՝ ցուցաբերած վստահության և համագործակցության համար:
Համատեղ առաջ շարժվելով, մենք կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր և ապահովել առողջ և բարեկեցիկ հասարակություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հարգանքով՝
«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Դ. Դավոյան

Այսօր խոնարհությամբ ու խորը ցավով հիշում ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Աղետը խախտեց հազարավ...
07/12/2025

Այսօր խոնարհությամբ ու խորը ցավով հիշում ենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Աղետը խախտեց հազարավոր ընտանիքների կյանքը և մնաց մեր ժողովրդի սրտում անդառնալի վիշտ։

Հարգանքով և խորը երախտագիտությամբ հիշում ենք բոլոր այն փրկարարներին, բժիշկներին, բուժանձնակազմին և կամավորներին, ովքեր խիզախորեն ու անձնվեր մասնակցեցին աղետի հետևանքների վերացմանը, ցուցաբերեցին բացառիկ մարդասիրություն և նվիրվածություն՝ վտանգելով սեփական կյանքը՝ մյուսների կյանքերը փրկելու համար:

Բեռլին պոլիկլինիկայի ամբողջ անձնակազմը հավաստիացնում է, որ շարունակելու է իրականացնել իր առաքելությունը` ապահովելու բնակչության առողջությունը և անվտանգությունը, ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն և պատրաստվածություն արտակարգ իրավիճակների դեպքում:

🙏Թող զոհվածների հիշատակը լինի հավերժ։
Թող խաղաղություն լինի մեր երկրում, և նման փորձություններ այլևս երբեք չկրկնվեն։

Հարգանքով՝
«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն՝ Դ. Դավոյան

22/11/2025
📣Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ում տեղի ունեցավ նոր ռենտգեն ապարատի սենյակի պաշտոնական բա...
21/11/2025

📣Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ-ում տեղի ունեցավ նոր ռենտգեն ապարատի սենյակի պաշտոնական բացումը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, Գյումրու Ռոտարի ակումբի ներկայացուցիչները, ինչպես նաև առողջապահական ոլորտի մի շարք մասնագետներ։

Այս նախաձեռնությունը մեր գործունեության նոր փուլն է՝ ուղղված առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը և մեր բուժառուների կարիքներին ավելի ճշգրիտ, արագ ու ժամանակակից լուծումներով արձագանքելուն։

📌Նոր սարքավորումը ձեռք է բերվել Ռոտարի ակումբի նվիրատվության շնորհիվ, ինչի համար խորապես շնորհակալ ենք նրանց՝ մատուցած աջակցության և կարևոր ներդրման համար։

GXR-EC50S Dr. Gem ռենտգեն սարքն ապահովում է.

✅ բարձրորակ պատկերներ
✅ նվազագույն ճառագայթում՝ առավել անվտանգ հետազոտության համար
✅ արագ և հստակ ախտորոշում

Սիրելի՛ բուժառուներ, ռենտգեն հետազոտության անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել մեր նոր ծառայությունից։ Սարքավորումը հասանելի է բոլորին՝ ապահովելով արագ, անվտանգ և բարձրորակ սպասարկում։

Կատարե՛ք ձեր առողջության պահպանման անհրաժեշտ քայլերը «Բեռլին պոլիկլինիկայում»։

06/11/2025

«Բեռլին պոլիկլինիկա» ՓԲ ընկերության ֆիզիոթերապիայի կաբինետի բժիշկ Ազատուհի Պետրոսյանը «Մեդինֆո»-ի տաղավարում խոսել է Պոլիկլինիկայի կողմից մատուցվող ֆիզիոթերապևտիկ ծառայությունների, լուսաբուժության ու էլեկտրաբուժության արդյունավետության մասին։
👩‍🔬 #Բեռլինպոլիկլինիկա

🎗🌸🎗Հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը (Breast Cancer Awareness Month) ամբողջ աշխարհում🌸🌸🌸🌸🌸...
28/10/2025

🎗🌸🎗Հոկտեմբեր ամիսը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը (Breast Cancer Awareness Month) ամբողջ աշխարհում
🌸🌸🌸🌸🌸
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղային հիվանդություններից ամենահաճախ հանդիպող տեսակն է:

📌Շատ կարևոր է իմանալ , որ վաղ հայտնաբերման դեպքում այս հիվանդությունը ենթակա է բուժման։
🌸🌸🌸🌸🌸
📣Կրծքագեղձի հետևյալ փոփոխությունների դեպքում անպայման պետք է հետազոտվել․ 👇
🔴առկա է կրծքագեղձի չափի, ձևի և տեսքի փոփոխություն,
🔴կրծքագեղձում շոշափել եք «գնդիկի» նման գոյացություն,
🔴նկատելի է կրծքագեղձի մաշկի այտուցվածություն և կարմրություն,
🔴պտուկի կամ արեոլայի (պտուկի շուրջ եղած մաշկը) ձևի և տեսքի փոփոխություն,
🔴արտադրություն կրծքագեղձերից։

🌸Իրազեկված ես՝ պաշտպանված ես🌸

03/10/2025
29/09/2025

Address

Հաղթանակի պող. 25
Gyumri
3104

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37431255133

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բեռլին պոլիկլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բեռլին պոլիկլինիկա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram