ԲիոՄեդ Բժշկական Կենտրոն

ԲիոՄեդ Բժշկական Կենտրոն XXI ԴԱՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԲՈՒԺՈՒՄ
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԲԻՈՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԸՆԴԱՆՈՒՐ ՕՐԳԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ։
Հասցե ք.Գյումրի Մուսաելյան 76

Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր ն...
08/03/2024

Հայ կինը միշտ եղել է հայկական օջախի և մեր ազգի հենարանը, և նրանով է պայմանավորված հայ ազգի հարատևությունը: Հայ կինն իր նվիրվածության, անձնազոհության, սիրո, իմաստության և տոկունության շնորհիվ միշտ վառ է պահել հայկական օջախի կրակը, ինչպես նաև պահպանել է ավանդույթներն և արժեքները......
Մեր շատ սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Սեր ու երջանկություն եմ մաղթում, դրանք են կարևորն այս կյանքում, և թող կատարվեն ձեր բոլոր երազանքները: Թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում: Կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն,,,,,

ՃիճվակրությունՈրո՞նք են փոքրերի մոտ ճիճվակրության պատճառները։Պատճառը հիմնականում հիգիենայի կանոնների ոչ ճիշտ պահպանումն ...
03/02/2023

Ճիճվակրություն

Որո՞նք են փոքրերի մոտ ճիճվակրության պատճառները։
Պատճառը հիմնականում հիգիենայի կանոնների ոչ ճիշտ պահպանումն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ երեխաները հաճախ են խաղում դրսում, ավազի խաղահրապարակներում, հաճախ են գետնին ընկած մթերքներ վերցնում-ուտում, չլվացված ձեռքերը տանում բերանը։ Նաև նախադպրոցական հաստատություններում բարձր է վարակելիության ռիսկը, քանի որ երեխաները զուգարանից օգտվելուց հետո միշտ չէ, որ լվացվում են ու, ըստ այդմ, խաղալիքներով խաղալով, փոխանցելով իրար, արդեն իսկ վարակ է առաջանում։

Ի՞նչ ախտանշաններ ունի ճիճվակրությունը։
Ամենահաճախ հանդիպող ախտանշաններից ախորժակի կորուստն է կամ ընդհակառակը՝ավելի արտահայտված ախորժակը, սրտխառնոցը, հաճախակի փորացավերը և մանր սրատուտների ժամանակ հետանցքի շրջանում քորը։
Հաճախ ծնողները ատամների կրճտացնելը, բերանից թքահոսությունը ասոցացնում են ճիճվակրության հետ, սակայն դա այդպես չէ։ Հազվադեպ է ճիճվակրությունը ուղեկցվում այդ ախտանշաններով։

Որքանո՞վ է վտանգավոր ճիճվակրությունը։

Այն հիմնականում առաջացնում է օրգանիզմի ինտոքսիկացիա, այսինքն՝ ի հայտ են գալիս թունավորում հիշեցնող նշաններ, որոնք արտահայտվում են թուլությամբ, քնկոտությամբ, սրտխառնոցով, փորացավով և այլն։ Կարող է նաև առաջացնել օրգանիզմի կողմից ալերգիկ ռեակցիաներ, որոնք, հնարավոր է, արտահայտվեն մաշկային ցանով, երկարատև հազով և այլն։

Ճիճվաթափությանը կարո՞ղ են հաջորդել այլ խնդիրներ։
Այո՛, կարող են։ Այդ խնդիրները, հնարավոր է, կապված լինեն դեղորայքի կողմնակի ազդեցությունների հետ։ Վտանգավոր կարող են լինել նաև արդեն իսկ քայքայված ճիճվի կողմից արտադրվող տոքսինները, որոնք, ներծծվելով արյան մեջ, կարող են խորացնել ինտոքսիկացիան ու մինչև անգամ անաֆիլակտիկ շոկ առաջացնել։ Այնպես որ, ճիճվաթափությունից հետո երեխան անպայման պետք է շարունակի գտնվել բժշկի հսկողության տակ։

Հնարավո՞ր է առանց դեղորայքի ազատվել ճիճվակրությունից։

Այո՛, հնարավոր է։ Երբեմն ճիճուները, չհասնելով սեռահասունության, ինքնուրույն թափվում են կղանքի հետ, ինչի արդյունքում օրգանիզմը ազատվում է ճիճուներից։

Այդուհանդերձ ի՞նչ դեղորայք է խորհուրդ տրվում երեխաների դեպքում։

Առանձին դեղորայքի անուններ չեմ նշի։ Կան ճիճուների տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրի բուժումը անհատական բնույթ է կրում։ Ամեն մեկն ունի իր բուժամիջոցն ու դեղաչափը՝ համապատասխան տևողությամբ։ Հաշվի առնելով, որ հակաճիճվային բոլոր դեղամիջոցները համարվում են բարձր տոքսիկայնություն ունեցող, դրանք պետք է նշանակվեն միայն ու միայն բժշկի կողմից, և պացիենտը պետք է բուժվի բժշկի հսկողության տակ։

Կա՞ն բուժման այլընտրանքային մեթոդներ, օրինակ՝ ավանդական միջոցներ։

Կան որոշակի դեղաբույսեր, նաև սննդատեսակներ, օրինակ՝ դդմի սերմը, սակայն դրանք չունենք հստակ ապացուցված արդյունավետություն։ Իհարկե, դրանք կարելի է օգտագործել, սակայն բժշկի հսկողությամբ և համապատասխան անալիզների ուղեկցությամբ։ Այդուհանդերձ, ևս մեկ անգամ նշեմ, որ դրանք չունեն ապացուցողական հիմք։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ խոտաբույսերը ևս կարող են կողմնակի այլ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչը ևս պետք է հաշվի առնել..
Խորհրդատվության համար զանգահարել
093 05 37 05

Address

ք. Գյումրի Մուսաելյան 76
Gyumri

Opening Hours

Monday 09:30 - 18:00
Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30
Saturday 09:30 - 18:30
Sunday 11:00 - 15:00

Telephone

+37493053705

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԲիոՄեդ Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ԲիոՄեդ Բժշկական Կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram