Alliance-Ալյանս

Alliance-Ալյանս Alliance-ի առաքելությունն է
🔹Նպաստել մարդու կյանքի որակի բարելավմանը՝ հոգեկրթման, ինտեգրման միջոցով:
📞 +374 77 29 77 65
📞 +374 41 14 11 50

25/10/2025

2025 թվականի հոկտեմբերի 2-ին մեկնարկել ենք ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածությանը ...

23/10/2025
18/10/2025
14/10/2025

Ինչպես է քրոնիկ սթրեսը վերածվում հիվանդության

2024 թվականին Ում ալ-Կուրա համալսարանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոգեսոմատիկ խանգարումները առաջանում են այն դեպքում, երբ օրգանիզմում երկար ժամանակ պահպանվում է անհավասարակշռություն։ Այս վիճակը ձևավորվում է նյարդային, էնդոկրին և իմունային համակարգերի փոխազդեցության խանգարման հետևանքով։

Կենտրոնական դեր ունի հիպոթալամո-հիպոֆիզար-ադրենալային (HPA) առանցքը, որը կապում է ուղեղն ու հորմոնային համակարգը։

Երբ սթրեսը դառնում է մշտական, այս առանցքը մնում է ակտիվ՝ շարունակաբար բարձրացնելով կորտիզոլի մակարդակը, ինչի հետևանքով՝
• թուլանում է իմունային համակարգը
• սկսվում են բորբոքային գործընթացներ
• խախտվում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռությունը և կարևոր համակարգերի աշխատանքը

Արդյունքում մարմինը սկսում է «խոսել»՝ արտահայտվելով տարբեր ախտանշաններով՝ գլխացավեր, որովայնային ցավեր, ճնշման տատանումներ, սրտի աշխատանքի խանգարումներ, շնչառական դժվարություններ կամ մշտական հոգնածություն 😔

Մասնագետի նպատակն է տարբեր մեթոդների միջոցով «հանգստացնել» գերբեռնված նյարդային համակարգը։ Դրան կարող են նպաստել՝
• հոգեթերապիան՝ օգնելով ձևավորել սթրեսին արձագանքելու նոր ուղիներ
• շնչառական վարժությունները՝ նվազեցնելով լարվածությունը և բարձրացնելով սթրեսակայունությունը
• մարմնական պրակտիկաները՝ վերականգնելով ուղեղ–մարմին կապը

Հոգեթերապիայի կարևորությունը կայանում է նրանում, որ այն օգնում է մասնագետին խորությամբ հասկանալ հոգեսոմատիկ խանգարումների առաջացման մեխանիզմները, ճանաչել դրանց դրսևորումները և կիրառել գիտականորեն հիմնավորված բուժական մոտեցումներ։ Այս ամենը թույլ է տալիս ավելի ճշգրիտ և արդյունավետ աջակցել հաճախորդին՝ վերականգնելով հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։
#հոգեկանհավասարակշռիւթյուն
#հիգեսոմատիկա

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը, որը հիշեցնում է, որ հոգեկան բարեկեցությունը մար...
10/10/2025

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նշվում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը, որը հիշեցնում է, որ հոգեկան բարեկեցությունը մարդու ամբողջական առողջության անբաժանելի մասն է։

Ժամանակակից կյանքի արագ տեմպերի, տեղեկատվական գերբեռնվածության և անորոշությունների պայմաններում մենք հաճախ մոռանում ենք հոգալ մեր ներաշխարհի մասին։ Սովոր ենք խնամել մարմինը, բայց երբեմն անտեսում ենք հոգու ցավը՝ մինչև այն չի վերածվում լռության, հյուծման կամ խորը հոգնածության։

Հոգեկան առողջության մասին խոսելը խիզախություն է։ Դա ինքնաճանաչման, ինքնահարգանքի և հոգեբանական տոկունության դրսևորում է։ Հոգըբանական աջակցությանը դիմելը թուլության նշան չէ, այլ ուժի և պատասխանատվության արտահայտություն՝ ուղղված հոգեհարգավորման, հոգեկրթմանը և կյանքի որակի բարձրացմանը։

Այս օրվա խորհուրդը հուշում է մեզ՝
Խնամել սեփական հոգեկան հավասարակշռությունը, ժամանակ տրամադրելով հանգստին, լիցքաթափմանն ու ինքնարտահայտմանը։
Կոտրել լռության պատը և սովորել անկեղծորեն խոսել մեր հույզերի ու դժվարությունների մասին։
Նպաստել մասնագիտական աջակցության մշակույթի զարգացմանը, որտեղ հոգեբանի կամ հոգեթերապևտի դիմելը ընկալվում է որպես բնական և խրախուսելի քայլ։

Թող այս օրը դառնա հիշեցում բոլորիս համար՝
հոգեկան առողջությունը մեր կյանքի որակի, մարդկային կապերի և ներքին կայունության առանցքն է։

Հոգեպես առողջ հասարակությունը սկսվում է յուրաքանչյուրս՝ մեզնից։

Հարգանքով՝
«Ալյանս» հոգեբանասոցիալական համայնքային կենտրոն

06/10/2025

«Ալյանս» հոգեբանա-սոցիալական համայնքային կենտրոնը հյուրընկալեց արցախցի երեխաներին՝ մանկավարժ Նարինե Ավանեսյանի ջերմ, իմաստավոր նախաձեռնությամբ։
Հանդիպման նպատակն էր երեխաների մեջ ամրապնդել միասնականության և երախտագիտության արժեքները՝ ընդգծելով, որ ժամանակն ու հեռավորությունը չեն կարող մոռացության մատնել ազգային արմատներն ու արժեքները։

Փոքրիկները սիրով ու հոգատարությամբ պատրաստեցին գունեղ շնորհավորական բացիկներ՝ նվիրելով դրանք իրենց սիրելի ուսուցիչներին։

Այդպես ծնվեց ոչ միայն գեղեցիկ ձեռագործ նվեր, այլև մի լուսավոր հույս ապագայի հանդեպ, որտեղ երեխաների անմեղ ջերմությունն ու երախտագիտությունը միաձուլվում են միասնականության հավատին։
Нарине Аванесян
#Ալյանսհոգեբանասոցիալական
#նասնականություն

Այն սահմանվել է 2010 թվականից՝ որպես հստակ հիշեցում, որ ընտանեկան բռնությունը հասարակական խնդիր է, ոչ միայն անձնական խնդ...
01/10/2025

Այն սահմանվել է 2010 թվականից՝ որպես հստակ հիշեցում, որ ընտանեկան բռնությունը հասարակական խնդիր է, ոչ միայն անձնական խնդիր։

Այս օրը ոչ միայն հիշատակի այլ կոչի օր է… մենք մեկ անգամ ևս բարձրաձայնում ենք․

Հասարակությունը պետք է իրազեկված լինի, որ լռությունը միայն խորացնում է բռնության շրջանակը։

Այս օրը կոչ է միասնության․ պայքարելու այն կարծրատիպերի ու լռության դեմ, որոնք թույլ են տալիս բռնության շարունակական ցիկլին։

Միասնական, համատեղ ջանքերով ստեղծում ենք ապահով և աջակցող հասարակություն։

Address

Անկախության հրապարակ 8-րդ շենք
Gyumri
3101

Opening Hours

Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Alliance-Ալյանս posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category