24/12/2023
📉Կրծքագեղձի տարբեր գոյացությունները գնահատելու համար՝ սոնոգրաֆիան արդյունավետ ախտորոշման եղանակ է.
Սովորաբար, գոյացությունների 80%-ը վտանգավոր չեն և ունեն միայն հսկման կարիք: Կրծքագեղձի գոյացությունների առաջացման պատճառները հայտնի չեն, ենթադրվում է, որ հորմոնալ փոփոխությունները որոշակի դեր ունեն այդ հարցում:
Հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնք հիմնականում են տարածված են 35-ից 50 տարեկան կանանց շրջանում
📌Սոնոգրաֆիայի առավելությունները.
• ճառագայթում չկա, արագ է և անցավ, ցուցված է նաև հղիներին,
• տարբերակում է չարորակ ուռուցքը բարորակ գոյացություններից ու կիստաներից,
• թույլ է տալիս հսկել գոյացության չափերը,
• ժամանակին ախտորոշելու դեպքում՝ կարելի է խուսափել բարդ վիրահատական միջամտություններից,
• գունավոր դոպլեր հատկության շնորհիվ՝ հնարավ է հայտնբերել գունավոր հոսքը, այսինքն՝ արյան սնուցումը չարորակ ուռուցքի կենտրոնական մասերում,
• ավելի ճշգրիտ է գոյացությունները հայտնբերում 30 տարեկանից ցածր երիտասարդ կանանց մոտ, որոնց կրծքագեղձի հյուսվածքը շատ խիտ է,
• երբեմն ախտորոշում է այն գոյացությունները, որոնք չեն հայտնաբերվում մամոգրաֆիայի միջոցով
• ՄՌՏ-ի նման հայտնբերում է մետաստազային ավշային հանգույցները թևատակում, որը խոսում է չարորակ ուռուցքի տարածման մասին