Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք

  • Home
  • Armenia
  • Hrazdan
  • Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք

Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք Blood bank performs blood collection from donors, production of blood derivatives, diagnostic services

11/06/2025

🩸 Արի Հրազդան՝ դարձիր կյանք փրկող արյան դոնորներից մեկը

🔻 Մի փոքր արյուն՝ մի ամբողջ կյանք։
Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրվա շրջանակում, միացի՛ր անհատույց արյունատվությանը, որը կանցկացվի Հրազդանում։

Այդ օրը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Հրազդանի արյան բաժանմունքը կսպասի քեզ՝ դառնալու մարդասիրական առաքելության մի մասը։

📅 Օրը՝ հունիսի 14
🕘 Ժամը՝ 09:00-ից
📍 Վայրը՝ ք. Հրազդան, Ռ․ Միքայելյան 19

🎁 Այս նախաձեռնությանը միանալով` կստանաս անակնկալներ ինչպես մեր կենտրոնի և մեր գործընկեր Converse Bank-ի, այնպես էլ քո արյունատվության շնորհիվ բուժում ստացող փոքրիկ բուժառուների կողմից։

📞 Մանրամասների համար կարող ես զանգահարել՝ 093 535457 հեռախոսահամարին:

🙌 Միացի՛ր կյանքի շղթան շարունակելու գործին։ Դարձի՛ր դոնոր, դարձի՛ր կյանք պարգևող։

11/06/2025
Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից անվարձահատույց արյունատվության ակցիա ............
26/07/2024

Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից անվարձահատույց արյունատվության ակցիա ............

14/06/2024
21/03/2024

🚀 #Յոլյան կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բուժքույրերի հայտը ՇՄԶ կրեդիտներ ստանալու համար հաստատվել է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

✅ Այսուհետ, Բուժքույրական կրթական ծրագրի դասընթացների շրջանակներում, մեր կենտրոնի բուժաշխատողները` բուժքույրերը և լաբորանտները (և´ մասնակիցներ, և՛ դասընթացավարներ) կստանան ՇՄԶ կրեդիտներ:

📌 Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտը ՇՄԶ գործընթացի՝ բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր է, որը կարող է շնորհվել տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտի ձևով։
Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia

14/06/2022
14/06/2021

Դոնորների միջազգային օրվա առթիվ ձեզ ենք հղում այն մշտառկա շնորհակալությունը, որով շնչում է մարդկային փոխօգնության մի ամբողջ համակարգ: Դուք եք այն առանցքներից մեկը, որն ասում է մարդն է ամենակարևորը: Ու ոչինչ ի զորու չէ կանգնեցնելու այդ անասելի կամքը ու խորքային համոզմունքը, որ կարևոր է յուրաքանչյուրի դերը, իմաստ ունի յուրաքանչյուրի կյանքը:
Եվ այսօր , երբ կարդում եք սա, ականջալուր եղեք ձեր սրտի բաբախին, այն ձեր հանձնած արյամբ արձագանքում է այլ սրտերում, կյանք պահում և արարում:

Առողջություն և խաղաղություն բոլորին:

Հարգանքներով՝ Հրազդանի մարզային արյան բանկի տնօրենություն

Address

Միքայելյան 29
Hrazdan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արյան ծառայության Հրազդանի բաժանմունք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share