ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Ijevan
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոն, Mental Health Service, 1 Usanoghakan Street, Ijevan.

• ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական և ուսումնախորհրդատվական կենտրոնը տրամադրում է գիտահեն աջակցություն երեխաներին, ընտանիքներին, մեծահասակներին և կազմակերպություններին։
• Կենտրոնն իրականացնում է նաև հոգեբանների մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը հրավիրում է մասնակցելու գործնական դասընթացի՝📚 «Վարքայ...
27/03/2026

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը հրավիրում է մասնակցելու գործնական դասընթացի՝
📚 «Վարքային խնդիրներ ունեցող դեռահասների հետ աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով։

🔹Դասընթացը նախատեսված է մասնագետների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ դեռահասների վարքային դրսևորումները, բացահայտել դրանց պատճառները և կիրառել արդյունավետ մոտեցումներ աշխատանքում։

🔹Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան վարքային խնդիրների տեսակներին, վարքի գործառույթներին և կսովորեն գործնական մեթոդներ, որոնք կարող են կիրառել դեռահասների հետ աշխատանքի ընթացքում։

🔹Դասընթացի թեմաները՝
▪️ Վարքային խնդիրների տեսակները
▪️ Վարքի գործառույթները
▪️ Վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի մեթոդները

🔹Դասընթացը ներառում է գործնական քննարկումներ և կիրառական մոտեցումներ, որոնք կնպաստեն դեռահասների վարքի ավելի խորը ընկալմանը և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը։

🔹Դասընթացը կվարի ԵՊՀ ԻՄ Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի դասախոս Անուշ Մարտիրոսյանը։
▪️Դասընթացի անցկացման օր՝ 4 ապրիլ, 2026 թ.
▪️Ժամը՝ 12։30
▪️Մասնակցությունն անվճար է
▪️Տեղերը սահմանափակ են

📩 Գրանցման համար՝
https://forms.gle/5zHdcEkg7mrH52m67

27/03/2026

Հոգեբանական խորհրդատվության ընթացքում գաղտնիությունը մեր աշխատանքի առանցքային սկզբունքն է։

Յուրաքանչյուր խորհրդատվություն իրականացվում է ապահով և վստահելի միջավայրում, որտեղ Ձեր անձնական տեղեկատվությունը լիովին պաշտպանված է։

📍 Խորհրդատվությունները կազմակերպվում են ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն ձևաչափով։
📞 Մանրամասների համար զանգահարեք՝ +374 55 105135
📩 Կամ գրեք մեզ մեր էջին։

21/03/2026

Տեսանյութում հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Անի Ավագյանը ներկայացնում է արտթերապիան՝ դրա էությունը, նպատակները և կիրառման կարևորությունը։

19/03/2026

Այս տեսանյութում անդրադառնում ենք տարբեր սերունդների հոգեբանական առանձնահատկություններին՝
միլլենիալներ մինչև զեթ և ալֆա սերունդներ։

Փորձում ենք հասկանալ՝
ինչո՞վ են դրանք տարբերվում և ինչո՞ւ ենք նույն իրավիճակներում տարբեր կերպ արձագանքում։

Այս տարբերությունների ընդունումն է հիմք դառնում փոխըմբռնման և սերունդների միջև համերաշխության համար։

15/03/2026

📑 Վերջերս մենք բացել էինք «Անանուն հարցերի պատասխան» ձևաչափը, որի շրջանակում հնչել էին հարցեր մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ։
Այս տեսանյութում մասնագետը պատասխանում է հետևյալ հարցին՝ ի՞նչ է մասնագիտական կողմնորոշումը, ի՞նչու է այն կարևոր։

🎙️ Արմինե Դալլաքյան
մ.գ.թ., դոցենտ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

08/03/2026

Սիրելի կանայք և աղջիկներ,
շնորհավորում ենք ձեր իրավունքների պաշտպանության օրը։

Ինչպես նշել է գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Եսայանը․
«Կինը իր մեջ կրում է կյանք ստեղծելու և աշխարհը փոխելու ուժը»։

Թող այդ ուժը միշտ ուղեկցի ձեզ։

05/03/2026

🎥 «Արտթերապիայի հիմնադրույթներ և կիրառական մոտեցումներ» գործնական դասընթացի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով՝ խոսելով դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքների, կիրառված տեխնիկաների և մասնագիտական փորձի համար դրա կարևորության մասին։

🔹Ամփոփվեց «Արտթերապիայի հիմնադրույթներ և կիրառական մոտեցումներ» գործնական դասընթացը։🔹Դասընթացը մշակվել էր առանձին կազմակ...
04/03/2026

🔹Ամփոփվեց «Արտթերապիայի հիմնադրույթներ և կիրառական մոտեցումներ» գործնական դասընթացը։

🔹Դասընթացը մշակվել էր առանձին կազմակերպության 4 մասնագետների համար՝ նրանց մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։ Այն բաղկացած էր 3 հանդիպումից՝ ընդհանուր 6 ժամ տևողությամբ։

🔹Դասընթացի ընթացքում ներկայացվել են արտթերապիայի հիմունքները, գործնական տեխնիկաները և ստեղծագործական մեթոդների կիրառման հնարավորությունները՝ երեխաների հուզական արտահայտմանը, ինքնակարգավորմանը և հոգեբանական կայունության ձևավորմանը աջակցելու նպատակով։

🔹Դասընթացավարն էր Անի Ավագյանը՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ։

🔹Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են երկլեզու մասնակցության սերտիֆիկատներ։

01/03/2026

📚«Մասնագիտական կողմնորոշում․ ինքնաճանաչում և գիտակցված մասնագիտական ընտրություն» դասընթացի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով և պատմում են ձեռք բերած գիտելիքների ու ինքնաճանաչման գործընթացում կիրառված մեթոդիկաների մասին

🔹 Կայացավ «Մասնագիտական կողմնորոշում․ ինքնաճանաչում և գիտակցված մասնագիտական ընտրություն» գործնական դասընթացըԵՊՀ Իջևանի ...
28/02/2026

🔹 Կայացավ «Մասնագիտական կողմնորոշում․ ինքնաճանաչում և գիտակցված մասնագիտական ընտրություն» գործնական դասընթացը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հոգեբանական և ուսումնախորհրդատվական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Մասնագիտական կողմնորոշում․ ինքնաճանաչում և գիտակցված մասնագիտական ընտրություն» թեմայով գործնական դասընթացը։

Դասընթացին մասնակցեցին 56 աշակերտներ հետևյալ կրթական հաստատություններից՝

▪️ Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան N1 հիմնական դպրոց
▪️ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց
▪️ Իջևանի Մ․ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց
▪️ Գետահովիտի միջնակարգ դպրոց
▪️ Գանձաքարի միջնակարգ դպրոց
▪️ Ազատամուտի միջնակարգ դպրոց

🔹 Ծրագիրը միտված էր 7–9-րդ դասարանների աշակերտների մասնագիտական ինքնորոշման գործընթացի գիտակցված կազմակերպմանը, հետաքրքրությունների հստակեցմանը և անձնային ներուժի բացահայտմանը։

🔹 Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
▪️ ծանոթացան մասնագիտական կողմնորոշման հոգեբանական հիմքերին,
▪️ քննարկեցին մասնագիտությունների ժամանակակից դասակարգումը,
▪️ վերլուծեցին մասնագիտական ընտրության գործընթացում անձնային գործոնների դերը,
▪️ իրականացրին ինքնաճանաչման գործնական վարժություններ՝ ուղղված հետաքրքրությունների, արժեքային համակարգի և կարողությունների բացահայտմանը։

🔹 Կիրառվեցին գիտահեն հոգեբանական մեթոդիկաներ և ինտերակտիվ գործնական աշխատանքներ, որոնք հնարավորություն տվեցին աշակերտներին ձևավորել նախնական պատկերացում իրենց հնարավոր մասնագիտական ուղղությունների վերաբերյալ։

Դասընթացը վարեցին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողներ Անի Թամրազյանը և Անահիտ Դովլաթբեկյանը։

27/02/2026

Հ.գ.թ., պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը անդրադառնում է հոգեբանի մասնագիտական էթիկային՝ շեշտելով, որ հոգեբանությունը ոչ միայն գիտություն է, այլև բարձր պատասխանատվություն ենթադրող մարդակենտրոն մասնագիտություն։

Մասնագետի դիտարկմամբ՝ հոգեբանի գործունեության հիմքում պետք է դրված լինեն մի շարք հիմնարար էթիկական սկզբունքներ, որոնցից առանցքայինը գաղտնիության պահպանումն է։

25/02/2026

Ճապոնիայի կենդանաբանական այգում ծնված փոքրիկ շիմպանզեն՝ Պանչը (Punch), մայրական մերժումից հետո մնաց առանց անմիջական խնամքի։ Նրա համար տեղադրված փափուկ խաղալիքը դարձավ ժամանակավոր «ապահովության աղբյուր», և նա սկսեց գրկել այն։

Այս պատմությունը ցույց է տալիս, որ հուզական կապը կյանքի առաջին փուլերում կենսական նշանակություն ունի։ Ֆիզիկական հպումն ու ջերմությունը պարզապես խնամքի ձև չեն, այլ երեխայի նյարդաբանական և հոգեբանական կայուն զարգացման հիմք։

Պանչի պատմությունը մեզ հիշեցնում է՝ երեխաներին անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկական խնամք, այլ նաև անվտանգ, վստահելի և սիրով լի հուզական կապ։

Address

1 Usanoghakan Street
Ijevan
4001

Opening Hours

Tuesday 09:00 - 16:30
Wednesday 09:00 - 16:30
Thursday 09:00 - 16:30
Friday 09:00 - 16:30
Saturday 09:00 - 16:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share