Հռիփսիմե Գրիգորյան / Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ

  • Home
  • Armenia
  • Jrvezh
  • Հռիփսիմե Գրիգորյան / Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ

Հռիփսիմե Գրիգորյան / Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ
Անպտղության բուժում բնական պլանավորումից մինչև արտամարմնային բեղմնավորում

Յուրաքանչյուր բուժառուիս հաղթական մայրության պատմությունը հիշում ու վերհիշում եմ  այ այսպիսի գեղեցիկ ու ջերմ նամակներ ստ...
27/12/2024

Յուրաքանչյուր բուժառուիս հաղթական մայրության պատմությունը հիշում ու վերհիշում եմ այ այսպիսի գեղեցիկ ու ջերմ նամակներ ստանալիս:

#իմսիրուններ #անպտղություն #մայրություն #ԱՄԲ #ներարգանդայինսերմնավորում #հղիություն



#бесплодие #бесплодиенеприговор #эко #ВМИ #беременность

12/12/2024

12 տարի սպասված ու երազած երջանկությունն արդեն իմ ուժեղ , չհանձնվող գեղեցկուհի բուժառուի գրկում է :

Ամբ առաջին փորձի վերջին տեղադրմամբ այս հրաշքը կատարվեց :

Երկար ճանապարհ , անընդհատ հետաձվող տեղադրում ՝ արգանդի լորձաթաղանթի « բարակ » լինելու պատճառով :

Հուսահատություն , հավատ դեպի բժիշկը , կրկին պայքարելու պատրաստ լինել և , իհարկե՝ հաղթանակ , որը կոչվում է «Մայրության Բերկրանք» :

Իմ և բոլոր չհանձնվող գեղցկուհիներին միայն մեկ նախադասություն եմ ուզում ասել :

« Դու մամա ես դառնալու , հանկարծ չկասկածես , միայն, թե ՝ չհանձնվես , բժիշկդ միշտ կողքիդ է ❤️🤰👩‍⚕️

#ԱՄԲ #հղիություն #մայրություն #անպտղություն
#эко #бесплодие #беременность

02/12/2024
🕊️Լավ նորությունները շարունակվում են ՝ «Անպտղության պետական աջակցության ծրագր>> ի շահառուների ցանկն ընդլայնվել է
25/07/2024

🕊️Լավ նորությունները շարունակվում են ՝ «Անպտղության պետական աջակցության ծրագր>> ի շահառուների ցանկն ընդլայնվել է

📍 Այսօր Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը` ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարակականի համաձայն։

Փոփոխությունը պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն`

✔️ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչև 40 տարեկանը ներառյալ:

✔️1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:

✔️28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

Կանոնակարգվել է նաև նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը և պահպանման ժամկետը:

📍 Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից:

🤰Այսօրվա դրական հղիության թեսթը մի դրական և պայքարող պացիենտիս մասին է :Ոչ տարիքային գործոնը 44 տ ( շուտով 45 ) , ոչ ցած...
20/07/2024

🤰Այսօրվա դրական հղիության թեսթը մի դրական և պայքարող պացիենտիս մասին է :
Ոչ տարիքային գործոնը 44 տ ( շուտով 45 ) , ոչ ցածր ԱՄհ-ն խոչընդոտ չդարձան պայքարը շարունակելու ՝ երազանքին հասնելու և կրկնակի մայրության բերկրանքը զգալու ճանապարհին , քանի որ հավատն ու վստահությունը բժշկի հանդեպ անսահման էր և բժշկի ՝ պայքարելու և պացիենտին մայրացնելու համար ամեն հնարավորինն անելու ուժն ՝ աննկուն :

Հ,գ առաջին բալիկով հղիանալու ճանապարհը ՝ ներարգանդայիմ սերմնավորումն էր ամուսնու սերմով մոտ 4 տարի առաջ , իսկ 2 րդ հղիության պլանավորումը ՝ բնական ճանապարհով :

🤰👩‍🍼Ձեր երազանքին հասնելու ճանապարհն անցնենք միասին :

📲+374 77 000 773

https://www.instagram.com/dr.grigoryan_hripsime?igsh=ZHB2d3JrazB6cGs1&utm_source=qr

👩‍⚕️🏆Մի դրական խգ-ի պատմություն ...Երբ բուժառուս անցյալ տարի եկավ առաջնային կոնսուլտացիայի , հենց առաջին օրը խոստովանեց,...
16/06/2024

👩‍⚕️🏆Մի դրական խգ-ի պատմություն ...

Երբ բուժառուս անցյալ տարի եկավ առաջնային կոնսուլտացիայի , հենց առաջին օրը խոստովանեց, որ սրանից մեկ տարի առաջ ցանկացել էր գրանցվել ինձ մոտ առաջնային կոնսուլտացիայի, բայց քանի որ հերթագրել էին 3 շաբաթ անց ( խիտ գրանցումների պատճառով ) , որոշել էր չսպասել ( անհամբերիկ էր ) , գնացել էր այլ կենտրոն :

‼️2 ԱՄԲ էին փորձել , ցավոք , 2ն էլ ՝ անհաջող ( 1 ին անգամ չէին ստացել ձվաբջիջներ , 2 րդ դեպքում բեղմնավորում՞չէր եղել . նշեմ, որ անկախ երիտասարդ տարիքից իմ գեղեցկուհի բուժառուն ուներ բավականին ցածր ձվարանային պաշար ) :

💊Բուժումներից հետո, երբ արեցինք ԱՄԲն և ստացանք 3 հատ լավ որակի 3 օրական սաղմիկներ ( իրականում ՝ նախորդ կլինիկայի փորձերից ելնելով որոշեցինք մինչև բլաստոցիստ չաճեցնել ) , իմ գեղեցկուհի բուժառուն հիացած հայտարարեց « Այ հիմա հասկացա , թե ինչու են Ձեզ մոտ գալ ցանկացողնորն այսքան շատ , պացիենտներն այսքան մեծաթիվ և այսպիսի հերթագրումներ » :

🤰Այսօր այն երջանիկ օրն է, երբ հենց առաջին տեղադրումով հաստատվեց հղիությունը : ԽԳ հորմոնի ստուգման օրը 19 ն էր, բայց քանի որ իմ գեղեցկուհին անհամբերիկ է ( ինչպես նշել էի պատմության սկզբում ) , 3 օր շուտ էր հանձնել :

🤰Ձեր երազանքին հասնելու ճանապարհն անցնենք միասին :

📲077000773

👧 Իմ այսօրվա գեղեցկուհի հյուր Անգելինան էր ՝ իսկական հրեշտակ :Ծնողներ իրեն  սպասել էին 3 տարի , բայց ... այնքան հուսախափ...
13/06/2024

👧 Իմ այսօրվա գեղեցկուհի հյուր Անգելինան էր ՝ իսկական հրեշտակ :
Ծնողներ իրեն սպասել էին 3 տարի , բայց ... այնքան հուսախափ ՝ քանի որ բժիշկները հետազոտելիս որպես դատավճիռ ասել էի « Դուք երբեք երեխա չեք ունենա » նախադասությունը :

👩‍⚕️Ճիշտ բուժական մոտեցում և ահա, թե ինչպիսի գեղեցկուհի է ծնվել ու հիմա եկել է իր «քույրիկ-եղբայրիկի» հետևից : ❤️

Ձեր երազանքինհասնելու ճանապարհն անցնենք միասին 🤰👩‍🍼

📱+37477000773

https://www.instagram.com/dr.grigoryan_hripsime?igsh=ZHB2d3JrazB6cGs1&utm_source=qr

Address

Jrvezh

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 10:00 - 13:00

Telephone

+37477000773

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հռիփսիմե Գրիգորյան / Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram