05/02/2023
‼️Դիելաֆոյ
❗️66 տարեկան տղամարդը, դիմել է գանգատվելով պարբերաբար կրկնվող ձյութանման կղանքից(կղանքում արյան առկայությունից), փսխումից( փսխման զանգվածում թարմ արյան առկայությունից), ընդհանուր թուլությունից և ախորժակի կորստից
❗️Անամնեզում նշում է ծխախոտի և ալկոհոլի չարաշահում:
Ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ ամբողջ լուսանցքը պատված էր թարմ արյունով, և հնարավոր չէր վիզուալիզացնել արյունահոսության աղբույրը:
Որոշվեց տեղադրել նազոգաստրալ զոնդ և ներերակային ինֆուզիոն թերապիա( հեմոստատիկ պրեպարատ, պրոտոնային պոմպի ինհիբիտոր)։
❗️Կրկնակի հետազոտության ժամանակ ստամոքսի փոքր կորության հատվածում վիզուալիզացվում էր թրոմբոզի ենթարկված անոթը ( Դիելաֆոյի խոց)՝ շրջակա լորձաթաղանթը առանց տեսանելի փոփոխությունների։
❗️Էնդոսկոպիկ հեմոկլիպսի միջոցով փակվեց արյունահոսած անոթը։
‼️Դիելաֆոյի հիվանդությունը ստամոքս-աղիքային տրակտի ենթալորձային անոթների զարգացման արատ է: Այն իրենից ներկայացնում է նորմալ արյունատար անոթ, լայնացած դիամետրով, որը դուրս է ցցված ենթալորձային շերտից դեպի լորձաթաղանթ։
Հազվադեպ հանդիպվող հիվանդություն է, որը կազմում է մոտ 1-2% պատճառ, ամբողջ ստամոքս-աղիքային տրակտի արյունահոսությունների մեջ:
❗️Արյունահոսության նպաստող ֆակտորներն են՝ ալկոհոլը, ծխախոտը, անտիկոագուլյանտների և ՈՍՀԲ պրեպարատների օգտագործումը
Կարող է առաջացնել կյանքին վտանգ սպառնացող արյունահոսություն:
Նախկինում արյունահոսությունը դադարեցնում էին բաց վիրահատական եղանակով: Այժմ ժամանակակից էնդոսկոպիայի զարգացմամբ պայմանավորված, հնարավոր է դադարեցնել էնդոսկոպիկ տարբեր եղանակներով: