Viva Diagnostic Centre

Viva Diagnostic Centre Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Viva Diagnostic Centre, Medical and health, Арам Манукян 1/1-3, Kapan.

17/08/2022

Ո՞րն է դիմածնոտային համակարգչային շերտագրության (CT) առավելությունը դասական ռենտգենի համեմատ😎

ԴԾՀՇ_ն համարվում է ստոմատոլոգիայում կիրառվող ամենաինֆորմատիվ ախտորոշիչ մեթոդներից մեկը, քանի որ այն հնարավորություն է տալիս հետազոտվող օբյեկտը դիտարկել եռաշերտ (3D) պատկերում, այն է՝ տեսնել այն դիմացից (ֆրոնտալ հարթություն), կողքից (սագիտալ հարթություն) և ներքևից (աքսիալ հարթություն), ինչը նշանակում է, որ հետազոտվող օբյեկտը վիզուալիզացվում է իր իրական պրոյեկցիայով։
Համեմատության համար ասենք, որ դասական ռենտգենը տալիս է միայն հարթ պատկեր։ Այսինքն օբյեկտը տվյալ դեպքում դիտարկվում է միայն 2 հարթության մեջ և 3րդ հարթության բացակայությունն ու դրա հետևանքով պատկերում ստացված շերտադրումները բերում են օբյեկտի իրական պրոյեկցիայի աղավաղման և, հետևաբար նաև, հետազոտության ինֆորմատիվության նվազման։ Դրա հետևանքով ճշգրիտ ախտորոշում անելը բավականին բարդանում է, իսկ երբեմն նույնիսկ դառնում անհնար։
Գուցե մատչելիության առումով դասական ռենտգենն ավելի մատչելի է, սակայն միշտ չէ, որ այն կարող է ընտրության միջոց լինել։

Երկշերտ ռենտգենի (2D) և եռաշերտ ռենտգենի (3D) տարբերությունն ավելի պատկերավոր տարբերակով 😁2D ռենտգենը ցույց է տալիս 2 պա...
17/08/2022

Երկշերտ ռենտգենի (2D) և եռաշերտ ռենտգենի (3D) տարբերությունն ավելի պատկերավոր տարբերակով 😁
2D ռենտգենը ցույց է տալիս 2 պատկերներից առաջին հատվածը միայն, իսկ 3D_ն թույլ է տալիս օբյեկտը տեսնել նաև պատկերների երկրորդ հատվածի կողմից։

Ճիշտ և արդյունավետ բուժման հիմքը լավ իրականացված ախտորոշումն է 🤍

10/08/2022

Վիվա Դիագնոստիկ կենտրոնն ընձեռնում է հետազոտությունների լայն հնարավորություն մեր հարազատ Կապանում.

• Դիմածնոտային համակարգչային շերտագրություն (Dental CT)

• Ատամնածնոտային համայնապատկերային ռենտգեն (OPG)

• Դաստակի և դիմածնոտային տելեռենտգենոգրաֆիա (TRG)

• Թվային ռենտգեն հետազոտություն (Visiograph)

Այսուհետ նման հետազոտությունների համար ստիպված չեք լինի հասնել մայրաքաղաք 😎

Address

Арам Манукян 1/1-3
Kapan

Telephone

+37493731302

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Viva Diagnostic Centre posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share