FDA Laboratory

FDA Laboratory "FDA Laboratory" LLC
Internationally Accredited Analytical Laboratory

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան կառուցված է Պատշաճ Լաբորատոր Գործունեություն (GLP) և ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտներին համապատասխան:
Այն լաբորատոր համալիր է, որտեղ ներառված են չորս տարբեր բաժիններ մեկ տանիքի տակ՝

1. Սննդի որակի և անվտանգության բաժին
2. Դեղերի որակի և կենսահամարժեքության բաժին
3. Ծխախոտի բաժին
4. Մանրէաբանության բաժին

Այս բաժիններից յուրաքանչյուրը հագ

եցած է արդի, գերհզոր և ավտոմատացված սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել նմուշի արագ, հուսալի և ճշգրիտ փորձաքննություն:

Լաբորատոր համալիրն իրենից ներկայացնում է 5 հարկանի շինություն 3662քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ համայնքում:
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված արդյունքները՝ միջազգային հավատարմագրման ոլորտի շրջանակներում, ճանաչելի են բոլոր մայրցամաքներում:

⚡️ Սննդամթերքի էներգետիկ արժեքը ցույց է տալիս արտադրանքի  #կալորիականությունը, որն անհրաժեշտ է սննդային պիտակի ճիշտ ձևավ...
22/04/2026

⚡️ Սննդամթերքի էներգետիկ արժեքը ցույց է տալիս արտադրանքի #կալորիականությունը, որն անհրաժեշտ է սննդային պիտակի ճիշտ ձևավորման և վերահսկման համար։

🔬 Լաբորատոր պայմաններում սննդամթերքի հաշվարկվում է սննդանյութերի քանակական որոշման և միջազգային բանաձևերի հիման վրա՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը։ Այս հաշվարկի շրջանակում սննդամթերքի կազմում ստուգվում են՝
▪️ սպիտակուցներ
▪️ ճարպեր
▪️ ածխաջրեր
▪️ ընդհանուր էներգետիկ արժեք (կալորիականություն)

Սննդամթերքի էներգետիկ արժեքի հաշվարկը անհրաժեշտ է՝
📌 սննդամթերք արտադրող ընկերություններին
📌 սննդի արտահանմամբ զբաղվող ընկերություններին

📞 Մանրամասների համար՝
+374 60 46 00 76
+374 96 35 00 01

👉 Ապրիլի 7-ից 9-ը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ներկայացուցիչները Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցեցին դեղագործ...
16/04/2026

👉 Ապրիլի 7-ից 9-ը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ներկայացուցիչները Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցեցին դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն «IPhEB 2026» ցուցահանդեսին։

🌍 Այս հեղինակավոր հարթակը, որն ամեն տարի մեկտեղում է դեղամիջոցների, կենսաբանական ակտիվ հավելումների և նորագույն սարքավորումների արտադրողներին մեկ տանիքի տակ, հնարավորություն է տալիս ստեղծելու նոր գործընկերային կապեր, հետևելու ոլորտի զարգացման միտումներին և ընդլայնելու միջազգային համագործակցության շրջանակները։

🤝 Միջոցառման ընթացքում հաջողվեց հաստատել արժեքավոր կապեր և նախանշել համագործակցության նոր հեռանկարներ։

👩‍🔬🔍 Յուրաքանչյուր   արդյունքի հետևում կանգնած է լաբորատոր մասնագետը՝ իր պատասխանատու աշխատանքով, հստակ հաշվարկով և մասն...
15/04/2026

👩‍🔬🔍 Յուրաքանչյուր արդյունքի հետևում կանգնած է լաբորատոր մասնագետը՝ իր պատասխանատու աշխատանքով, հստակ հաշվարկով և մասնագիտական խիստ մոտեցմամբ։

🩵 Նրանք ամեն օր մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ իրենց կատարած փորձարկումներով ապահովում են սննդի, ջրի, դեղորայքի և բազմաթիվ այլ արտադրանքների #որակն ու #անվտանգությունը՝ նպաստելով առողջության պահպանմանը, անվտանգության բարձրացմանը և գիտության զարգացմանը։

✨ Շնորհավորում ենք բոլոր լաբորատոր մասնագետներին և մաղթում անսպառ եռանդ ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։ Թող ձեր խստապահանջությունն ու զարգացման ձգտումը միշտ լինեն մեր թիմի հաջողության և հանրային վստահության գրավականը։

🧪 «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է կենսաբանական ակտիվ հավելումների   ամբողջ ծավալով՝ համաձայն  #ԵԱՏՄ տեխնիկակ...
13/04/2026

🧪 «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է կենսաբանական ակտիվ հավելումների ամբողջ ծավալով՝ համաձայն #ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և տրամադրում է պետական գրանցման վկայական ( #СГР)։

🌐 Լաբորատորիան համագործակցում է Մաքսային միության անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներմուծողների և արտադրողների հետ։

🔬📊 Շնորհիվ տարիների փորձառության և միջազգային չափանիշներին համապատասխան մոտեցման՝ լաբորատորիան վստահելի գործընկեր է արտադրանքի փորձարկման և պետական գրանցման գործընթացներում։

🤝📘Փորձարկումներն իրականացվում են ժամանակակից սարքավորումներով, փորձառու մասնագետների կողմից՝ ապահովելով հուսալի և իրավապես հիմնավորված արդյունքներ։

📞 Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
060 46 00 76
096 35 00 01

Շնորհավոր Մայրության և Գեղեցկության օրը ❤️Մաղթում ենք, որ ջերմությունը, հոգու խաղաղությունն ու անսահման սերը դառնան ձեր ...
07/04/2026

Շնորհավոր Մայրության և Գեղեցկության օրը ❤️

Մաղթում ենք, որ ջերմությունը, հոգու խաղաղությունն ու անսահման սերը դառնան ձեր անբաժան ուղեկիցները ✨

🌿 Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...Շնորհավոր Սուրբ Զատիկ 🕊️
04/04/2026

🌿 Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...

Շնորհավոր Սուրբ Զատիկ 🕊️

🔬 «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է սպորտային սննդի ամբողջական  ՝ համաձայն  #ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահ...
24/03/2026

🔬 «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է սպորտային սննդի ամբողջական ՝ համաձայն #ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների և տրամադրում է ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ( #СГР) 📄

⚖️ Շուկայի մեծ ծավալներն ու ներմուծման խիստ պահանջները ենթադրում են արտադրանքի անվտանգության և բաղադրության համապատասխանություն սահմանված չափանիշներին։ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է անհրաժեշտ փորձարկումներն ու պետական գրանցման գործընթացը՝ տրամադրելով ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ( #СГР)։ Արդյունքում ներմուծողը ստանում է ներկրված արտադրանքի անվտանգության և որակի ամբողջական պատկերը՝ հաստատելով դրա #համապատասխանությունը շուկայի պահանջներին։

🤝🌐 Միջազգային ստանդարտների կիրառումն ու իրականացվող փորձարկումների ճշգրտությունը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա»-ն դարձնում են վստահելի գործընկեր փորձարկման և գրանցման գործընթացում։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
📞 060 46 00 76
📞 096 35 00 01

🍷🇯🇵 Հայկական գինին պատրաստվում է նվաճել Ճապոնական շուկան, իսկ մենք հոգում ենք, որ այդ ճանապարհը հարթ լինի՝ ապահովելով ար...
16/03/2026

🍷🇯🇵 Հայկական գինին պատրաստվում է նվաճել Ճապոնական շուկան, իսկ մենք հոգում ենք, որ այդ ճանապարհը հարթ լինի՝ ապահովելով արտահանման համար անհրաժեշտ լաբորատոր փորձարկումները:

🛡️ Ծագող արևի երկրի շուկան առանձնանում է ներկրման խիստ կանոնակարգերով, որտեղ արտադրանքի #որակն ու #անվտանգությունն ունեն առաջնային նշանակություն։ Այս գործընթացում «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն գինեգործական ընկերությունների վստահելի մասնագիտական հենարանն է 🤝

Մենք պաշտոնապես Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հաստատված «Օտարերկրյա պաշտոնական լաբորատորիաների ցանկում», ինչը երաշխավորում է՝

▪️ Արդյունքների պաշտոնական ճանաչում. Մեր լաբորատոր փորձարկումների արդյունքները պաշտոնապես ընդունվում են Ճապոնիայի պետական մարմինների կողմից

▪️ Միջազգային հավատարմագրում. Փորձարկումներն իրականացվում են լաբորատորիայի ISO/IEC 17025:2017 հավատարմագրման շրջանակներում՝ ապահովելով բարձր ճշգրտություն

▪️ Արտահանման հուսալի հիմք. Մենք ապահովում ենք լաբորատոր փորձարկումների այն հուսալի հիմքը, որն անհրաժեշտ է արտահանման փաստաթղթային փաթեթը լրացնելու և սահմանային խնդիրներից խուսափելու համար

👉 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
📞 060 46 00 76
📞 096 35 00 01

🌷 Սիրելի կանայք և աղջիկներ,Ձեր ներկայությունը աշխարհին հաղորդում է նրբություն, ջերմություն և ներդաշնակություն։ Նուրբ ուժ...
08/03/2026

🌷 Սիրելի կանայք և աղջիկներ,

Ձեր ներկայությունը աշխարհին հաղորդում է նրբություն, ջերմություն և ներդաշնակություն։ Նուրբ ուժը, հոգատարությունն ու ստեղծարար ոգին այն լուռ արժեքներն են, որոնք կյանքը դարձնում են ավելի գեղեցիկ և ամբողջական։

Շնորհավոր Մարտի 8 💐

04/03/2026

📄 «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն 2017 թվականից իրականացնում է կենսաբանական ակտիվ հավելումների, մանկական սննդի, սպորտային և հղիների համար նախատեսված սննդամթերքի, հանքային ջրերի և կոսմետիկ միջոցների պետական գրանցումներ։

Տարիների փորձը և համագործակցությունը Եվրասիական տնտեսական միություն անդամ պետությունների գործընկերների հետ ձևավորել են կայուն և վստահելի աշխատանքային միջավայր։

Համագործակցության համար՝
📞 +374 60 46 00 76
📩 info@fdalab.am

Եթե դուք փորձառու և պատասխանատու  #մանրէաբան եք, ապա մեր թիմին միանալու հրաշալի հնարավորություն ունեք 🧪👩‍🔬📝 Հիմնական պար...
17/02/2026

Եթե դուք փորձառու և պատասխանատու #մանրէաբան եք, ապա մեր թիմին միանալու հրաշալի հնարավորություն ունեք 🧪👩‍🔬

📝 Հիմնական պարտականություններ՝
1. Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների համար
2. Մանրէաբանական հետազոտությունների պլանավորում և իրականացում՝ հաստատված ընթացակարգերի ու ժամանակացույցի համաձայն (ավագ մասնագետի վերահսկողությամբ)
3. Փորձարկումների իրականացում և փաստաթղթերի ճշգրիտ լրացում
4. Լաբորատոր միջավայրերի, էտալոնային նմուշների, ռեակտիվների և լուծիչների ծախսի հաշվառում
5.Որակի հսկման գործընթացների կատարում՝ համաձայն ԳՕՍՏ ISO/IEC 17025-2019-ի և այլ կիրառվող ստանդարտների
6. Սարքավորումների և լաբորատոր գոտու մաքրության պահպանում
7. Գաղտնիության պահպանում, անկողմնակալ մոտեցում և որակի կառավարման համակարգի բարելավման գործընթացներին աջակցություն
8․ Պաշտոնից բխող այլ պարտականություններ

👉 Պահանջներ
▪️ Բարձրագույն կրթություն՝ մանրէաբանության ոլորտում
▪️ Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի
▪️ Պատասխանատվության բարձր զգացում
▪️ Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
▪️ Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

👉 Այլ մանրամասներ՝
▪️ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
▪️ Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Նոր Գյուղ - Երևան)
▪️ Ընկերության կողմից ապահովված ընդմիջում

🤝 Դիմել կարող եք հետևյալ հղմամբ՝ 🔗https://bit.ly/4rtSApu
📞 +374 60 46 00 76 | +374 96 35 00 01

🇦🇲🇪🇺 Հայկական գինու ճանապարհը դեպի  #Եվրոպա պահանջում է ոչ միայն վարպետությամբ ստեղծված խմիչք, այլև ԵՄ չափանիշներին համա...
10/02/2026

🇦🇲🇪🇺 Հայկական գինու ճանապարհը դեպի #Եվրոպա պահանջում է ոչ միայն վարպետությամբ ստեղծված խմիչք, այլև ԵՄ չափանիշներին համապատասխանություն և սերտիֆիկատ։

🍷 VI-1 սերտիֆիկատը դեպի #ԵՄ գինու արտահանման «կանաչ լույսն» է։ Այն հավաստում է արտադրանքի քիմիական բաղադրությունը և որակական համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին՝ ապահովելով անխափան մաքսային գործընթաց։

🔬 -ը կատարում է բոլոր անհրաժեշտ փորձարկումները և տրամադրում VI-1 սերտիֆիկատ՝ :

+374 60 46 00 76

Address

Nor Gyugh Village, 6th Street , 1 Building
Kotayk'
2223

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460460076

Alerts

Be the first to know and let us send you an email when FDA Laboratory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to FDA Laboratory:

Share

Category