19/03/2024
💪🏻Հայաստանի կինեզիոլոգների և արհեստավարժ մերսողների ասոցացիայի (ՀԿԱՄԱ) կողմից կազմակերպած «Դեմքի և մարմնի սկուլպտուրային մերսում» միջազգային դասընթացը մի նոր փորձառություն էր ինձ համար, որի ընթացքում սկսեցի տիրապետել սկուլպտուրային մերսման տեխնիկային և հնարքներին, արժանացա Անտոնիո Չերոնեի ակադեմիայի (Իտալիա) միջազգային հավաստագրի և, իհարկե, շփվեցի ոլորտի հրաշալի մասնագետների հետ: 😊
🤓Մեծ պատիվ էր ուսանել Անտոնիո Չերոնեի մոտ, ով համաշխարհային հռչակ վայելող մերսող մասնագետ է, մերսման առաջադեմ տեխնիկայի հեղինակ, սպա կենտրոնների սեփականատեր և մերսման դասընթացավար աշխարհի տարբեր կետերում:
#սկուլպտուրայինլիֆտինգ #մերսմանտեխնիկա #հկամա