Masis Hospice

Masis Hospice Masis Hospice

08/04/2025

🤲 Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ:

Բնակչության սոցիալապես անապահով կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին պալիատիվ բուժօգնության շրջանակներում դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ: Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով` շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:

🔹Պալիատիվ ծառայության հասանելիությունն ապահովելու նպատակով բժշկական օգնության այս տեսակով լիցենզավորվել է 36 բժշկական կազմակերպություն, որոնցից 15-ում (2024 թվականի տարեվերջի դրությամբ) Երևանում և հանրապետության տարբեր մարզերում պետական պատվերի շրջանակներում պալիատիվ բժշկական օգնություն ու սպասարկում է իրականացվում:

ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» 2022 թվականից գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան Պալիատիվ ծառայության կլինիկա: Ստացիոնար ծառայությանը զուգահեռ կենտրոնում մատուցվում է վճարովի ամբուլատոր պալիատիվ ծառայություն՝ ցավի կառավարումը և հոգեսոցիալական օգնությունը հասանելի դարձնելով հենց պացիենտի բնակության վայրում։ Ցավազրկման կարիք ունեցող պացիենտներին տնային այցի ընթացքում մասնագիտական խումբն ապահովում է համապատասխան դեղերով, իրականացնում պառկելախոցերի, վերքերի արտաքին մշակում և այլ միջոցառումներ։

ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում» 2021 թվականից գործում է մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ բժշկական օգնության բաժանմունքը: Կենտրոնում 2024 թվականից ներդրվել է մանկական պալիատիվ շարժական բուժօգնության ծրագիրը: Պետական պատվերի շրջանակներում փորձարարական ծրագրի շրջանակներում Երևանում և Հայաստանի Հանրապետության 4 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն և Կոտայք)` մայրաքաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում հաշվառված և բնակվող երեխաներին, ծրագրով սահմանված չափանիշների համաձայն, պալիատիվ բուժօգնություն է տրամադրվում նաև տնային պայմաններում:

Մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն գործում է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում:

15/10/2024

⚪Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ:

Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն:

🏥Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով` շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:

Առողջապահության նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ բժշկական օգնության ծառայության մատուցումը և իրականացվող բարեփոխումները միտված են նաև պալիատիվ բժշկության հետ կապված խնդիրների լուծմանը:

Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 36 բժշկական հաստատություն, որոնցից 15-ում պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):

✅ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում 2022 թվականից գործում է պալիատիվ ծառայության կլինիկա:

✅ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում 2021 թվականից գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:

✅Մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն գործում է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում:

Երկու տարին մեկ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը:

05/10/2024
08/07/2024

🇦🇲 ՀՀ Սահմանադրության հոդված 84
«Յուրաքանչյուր կարիքավոր և տարեց մարդ, օրենքին համապատասխան, ունի արժանապատիվ գոյության իրավունք»:
🇦🇲 Հոդված 3
«ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:»

#Հուլիսի5 #ՀՀՍահմանադրությանՕր

Մեր հիմնադիր Սպարտակ Գասպարյանի հարցազրույցը «Մասիս Հոսպիս» սպը գործունեության մասին
13/03/2022

Մեր հիմնադիր Սպարտակ Գասպարյանի հարցազրույցը «Մասիս Հոսպիս» սպը գործունեության մասին

31/08/2020

Masis Hospice Մասիս Հոսպիսը պալիատիվ խնամքի կարիք ունեցողներին տրամադրում է անվճար և վճարովի ամբուլատոր և շարժական (մոբիլ) խմբերով բուժօգնություն և սպասարկում։ Այն պալիատիվ խնամքի ծառայություններ կարող է միաժամանակ տրամադրել շուրջ 75 պացիենտի։
Սակայն առկա է տեսանելիության խնդիր՝ հանրության, մասնավորապես՝ տարածաշրջանի պացիենտների և բժիշկների շրջանում Կենտրոնի կողմից պալիատիվ խնամքի ծառայություններ տրամադրելու մասին ընդհանուր իրազեկվածությունն ապահովելու և ընդհանրապես, պալիատիվ բուժօգնություն մասին լուսաբանելու, պատկերացում կազմելու առումով։
Պետք է նշել, որ մասնագետները վերապատրաստվել և իրազեկ են ցավային համախտանիշի կառավարման, օփիոիդների դուրս գրման բժշկական և օրենսդրական կարգավորումներին։ Հայտնվում է, որ ըստ կարիքի՝ նշանակվում են համապատասխան չափի ու քանակի ուժեղ ցավազրկողներ։ Ավելին, կարող եք ծանոթանալ զանգահարելով՝ 091 406 399։

Հարգելի հետևորդներ,Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված կենտրոնի բացումը հետաձգվում է: Ներկա պահին կատարվում է միայն նախն...
05/05/2020

Հարգելի հետևորդներ,
Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված կենտրոնի բացումը հետաձգվում է: Ներկա պահին կատարվում է միայն նախնական գրանցում:

18/02/2020
Արարատ լեռան ներքո, Երևանի մերձակա Մասիս Քաղաքում շուտով բացվելու է խնամքի կարիք ունեցող անձանց համար յուրահատուկ կենտրո...
17/02/2020

Արարատ լեռան ներքո, Երևանի մերձակա Մասիս Քաղաքում շուտով բացվելու է խնամքի կարիք ունեցող անձանց համար յուրահատուկ կենտրոն: Այն գործում է նախկին օրթոպեդիկ հիվանդանոց ՓԲ ընկերության տարածքում: Կենտրոնը հոգատար խնամք և բժշկական ծառայություններ է առաջարկում բոլոր նրանց, ովքեր ունեն այդ ծառայությունների կարիքը:
Յուրաքանչյուր շաբաթ ստորև նշված նեղ մասնագետների կողմից տրամադրվում է խորհրդատվություն.
1. Նյարդաբան
2. Հոգեբույժ
3. Սրտաբան
4. Օրթոպեդ-վնասվածքաբան
Խնամքի կենտրոնում գործելու է վերականգնողական հետևյալ ծառայությունները՝
1.Կինեզոթերապիա
2.Ֆիզիոթերապիա
3.Մերսում
Կենտրոնի բուժական աշխատանքների կորդինատորն է հոգեբույժ Գերասիմ Վարդանյանը:
Եթե Ձեր հարազատը կարիք ունի խնամքի և բժշկական հսկողության, կարող եք դիմել մեզ:

🏥Հասցե: Ք.Մասիս/Գործարանային 2

Address

Հրանտ Վարդանյան 2
Masis
0802

Telephone

+37491348072

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Masis Hospice posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Masis Hospice:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram