Dr. Astine Sargsyan

Dr. Astine Sargsyan �Բարև Ձեզ...Ես քիթ-կոկորդ-ականջաբան Ասթինե Սարգսյանն ե?

ԱՈՒԴԻՈՄԵՏՐԻԱ 🦻👂  Աուդիոմետրիան լսողության սրության ախտորոշման մեթոդ է, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը և տ...
24/11/2025

ԱՈՒԴԻՈՄԵՏՐԻԱ 🦻👂
Աուդիոմետրիան լսողության սրության ախտորոշման մեթոդ է, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը և տեսակը որոշելու համար։
🤓Լսողության թեստի իրականացման ցուցումներն են՝
📌Միջին և ներքին ականջի հիվանդությունները
📌Լսողության իջեցումը
📌Ականջների և գլխի վնասվածքները
📌Ականջներում խշշոցի կամ աղմուկի զգացողությունը
📌Լսողական սարքի տրամադրումը և այլն
🦻 Նշեմ նաև, որ 65 տարեկանից բարձր անձանց անհրաժեշտության դեպքում տրվում է ԱՆՎՃԱՐ լսողական սարք ՝ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ տարածքային սոցապ բաժին տեղեկանք ներկայացնելու դեպքում։
Տեղեկանքը տրվում է ԼՕՌ բժշկի կողմից զննում և աուդիոմետրիկ հետազոտություն անցնելուց հետո։
❤️Ցանկացած գանգատի դեպքում դիմեք բժշկի
Սիրով Ձեր Քիթ-կոկորդ-ականջաբան ՝Ասթինե Սարգսյան 👩‍⚕️
#Առողջություն #Քիթկոկորդականջաբան #Լսողականսարք #Լսողությանթուլացում

Աշնան և ձմռան ամիսներին շատ հաճախ են հանդիպում սուր շնչառական վարակները 🤧   Վաղ նշաններն են՝ 1․Գլխացավը                 ...
31/10/2025

Աշնան և ձմռան ամիսներին շատ հաճախ են հանդիպում սուր շնչառական վարակները 🤧
Վաղ նշաններն են՝ 1․Գլխացավը
2․Կոկորդի քերոցի զգացումը
3․Քթահոսությունը
4․Արցունքահոսությունը
5․Թուլությունը
Ուշ նշաններն են ՝ 1․Ջերմությունը
2․Հազը
3․Քթի փակվածությունը
4․Հոդացավը
5․Կոկորդի սուր ցավը
👩‍⚕️Ի՞նչ անել և ինչպե՞ս բուժել սուր շնչառական հիվանդությունները

💊սահմանափակել շփումը այլ անձանց հետ։

💊 Օգտագործել շատ առատ հեղուկներ, օրական առնվազն 1.5-2 լիտր։

💊Սննդակարգից հնարավորինս հանել դրդող, գռգռող կոմպոնենտները։ Դրանք են կծու, թթու, աղի սնունդը, գազավորված և կոֆեին պարունակող ըմպելիքները, ոգելից խմիչքը, շոկոլադը, կակաոն, մեղրը, ընդեղենը։

💊Շատ զբոսնել մաքուր օդին

💊 Չզբաղվել ինքնաբուժությամբ` ինքնակամ և/ կամ այլ անձանց խորհրդով տնային պայնաններում չօգտագործել հակաբիոտիկներ, ապացուցողական հիմք չունեցող հակավիրուսային դեղորայքներ և այլն։

💊Եվ իհարկե հնարավորինս շուտ դիմել բժշկի

❤️Ցանկացած գանգատի դեպքում դիմեք բժշկի
Սիրով Ձեր Քիթ-կոկորդ-ականջաբան ՝Ասթինե Սարգսյան 👩‍⚕️
#Առողջություն #Քիթկոկորդականջաբան #Կոկորդումօտարմարմին

🗣Կոկորդում օտար մարմնի զգացողությունՀիմնական գանգատներն են՝ ✔️Կլման դժվարեցում կամ կուլ տալիս ցավի առկայություն✔️Կոկորդո...
15/09/2024

🗣Կոկորդում օտար մարմնի զգացողություն
Հիմնական գանգատներն են՝
✔️Կլման դժվարեցում կամ կուլ տալիս ցավի առկայություն
✔️Կոկորդում օտար մարմնի զգացողություն
✔️Կոկորդում ճնշման զգացողություն
✔️Պարանոցի և կրծքավանդակի շրջանում անհանգստության զգացում
✔️Անհանգիստ քուն
✔️Ախորժակի անկում
✔️Տագնապի զգացողություն
🤐Կոկորդի հատվածում անհարմարության զգացումը կարող է պայմանավորված լինել ԼՕՌ օրգանների ապտահարմամբ ՝
1․Ըմպանի և կոկորդի լորձաթաղանթի բորբոքում
2․Քրոնիկ տոնզիլիտ
3․Ըմպանի,կոկորդի օտար մարմին կամ նորագոյացություն

😞Կոկորդում օտար մարմնի զգացողություն դիտվում է նաև ՝
1․Նյարդաբանական խնդիրների դեպքում (Նևրոզ, սթրես, գերհոգնածություն )
2.Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում
3․Ողնաշարի խնդիրների դեպքում
4․Մարսողական համակարգի խնդիրների դեպքում
🤓Ախտորոշում
🔹Հիվանդի գանգատներ, անամնեզի ուսումնասիրում
🔹Վիդեոֆիբրոլարինգոսկոպիա

❤️ Ցանկացած գանգատի դեպքում դիմել ԼՕՌ բժշկի
Սիրով Ձեր Քիթ-կոկորդ-ականջաբան ՝Ասթինե Սարգսյան 👩‍⚕️
#Առողջություն #Քիթկոկորդականջաբան #Կոկորդումօտարմարմին

Շարունակում ենք ֆիզարձակուրդում կրթվելը 😊🧑‍⚕️
15/09/2024

Շարունակում ենք ֆիզարձակուրդում կրթվելը 😊🧑‍⚕️

Ֆիզարձակուրդում գտնվելը չի խանգարում կրթվելուն 😊 Եվս մեկ հետաքրքիր դասընթացի ավարտ 🧑‍⚕️❤️
19/06/2024

Ֆիզարձակուրդում գտնվելը չի խանգարում կրթվելուն 😊 Եվս մեկ հետաքրքիր դասընթացի ավարտ 🧑‍⚕️❤️

Բերանից տհաճ հոտը շատ հաճախ է անհանգստացնում և մեծահասակներին, և երեխաներին։  Հալիտոզի առաջացման պատճառներից են ՝ 🩸Տոնզի...
05/04/2024

Բերանից տհաճ հոտը շատ հաճախ է անհանգստացնում և մեծահասակներին, և երեխաներին։
Հալիտոզի առաջացման պատճառներից են ՝
🩸Տոնզիլիտը
🩸Նշիկների կազեոզ խցանները
🩸Քթի խոռոչների հիվանդությունները
🩸Քթի խոռոչում օտար մարմնի առկայությունը
Եթե պատճառը ԼՕՌ օրգանների հիվանդությունները չեն, ապա պետք է դիմել նաև՝
📍Ատամնաբույժի (Ատամների և լնդերի հետ կապված խնդիրներ)
📍Ներզատաբանի (Նյութափոխանակության խանգարումներ)
📍Գաստրոէնտերոլոգի (Ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ)
📍Նյարդաբանի (Համի և հոտառության խանգարումներ)
📍Հոգեբանի (Երբեմն տհաճ հոտը իրականում չկա, բայց հիվանդը զգում է այն)։
🙂 Մի քանի խորհուրդ բերանի խոռոչի հիգիենայի համար՝
🤓 Օգտագործեք առանց շաքար մաստակ, որը ուժեղացնում է թքարտադրությունը
🤓 Շատ ջուր խմեք
🤓 Նվազեցրեք ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը
🤓Ապահովվեք ատամների և բերանի խոռոչի հիգիենան
🤓Կատարեք լեզվի հետին հատվածի մաքրում (Խոզանակի հատուկ հատվածով)
❤️ Ցանկացած գանգատի դեպքում դիմել ԼՕՌ բժշկի
Սիրով Ձեր Քիթ-կոկորդ-ականջաբան ՝Ասթինե Սարգսյան 👩‍⚕️
#Առողջություն #Քիթկոկորդականջաբան #Բերանիտհաճհոտ #Հալիտոզ

ՊԵՐՖՈՐԱՑԻԱ 🦻    Ականջի թմբկաթաղանթի վնասվածքը մի վիճակ է, երբ խախտվում է թմբկաթաղանթի ամբողջականությունը և դրա վրա առաջա...
01/04/2024

ՊԵՐՖՈՐԱՑԻԱ 🦻
Ականջի թմբկաթաղանթի վնասվածքը մի վիճակ է, երբ խախտվում է թմբկաթաղանթի ամբողջականությունը և դրա վրա առաջանում է անցք (պերֆորացիա)։
Ականջի թմբկաթաղանթի վնասվածքի պատճառներն են ՝
🩸Մեխանիկական վնասվածքները ( Առավել հաճախ արտաքին լսողական անցուղու անզգույշ մաքրելու, բամբակյա փայտիկով կամ այլ սուր առարկաներով ականջը քերելու փորձի պատճառով,)
🩸ճնշման կտրուկ աճը (ջրի մեջ սուզվելիս, ականջին հարված ստանալիս )
🩸Միջին ականջի խրոնիկական բորբոքային պրոցեսները

📣Գանգատները
📍Սուր ցավ ականջում
📍Միջին ականջի բորբոքային պրոցեսների դեպքում արտադրություն ականջից
📍Աղմուկ ականջում,որը կարող է ունենալ երկարատև ընթացք
📍Լսողության իջեցում ,որը կվերականգնվի միայն թմբկաթաղանթի ամբողջականության վերականգնումից հետո։
📍 Երբեմն արյունային արտադրություն ականջից

❤️ Ցանկացած գանգատի դեպքում դիմել ԼՕՌ բժշկի
Սիրով Ձեր Քիթ-կոկորդ-ականջաբան ՝Ասթինե Սարգսյան 👩‍⚕️
#Առողջություն #Քիթկոկորդականջաբան #Ականջիվնասվածք #Լսողությանիջեցում #Թմբկաթաղանթիվնասում

Աղմուկ ականջներում (ՏԻՆԻՏՈՒՍ) 👂📣   Ականջներում աղմուկը կամ տինիտուսը համեմատաբար տարածված երևույթ է և հաճախ ունի ժամանակ...
27/06/2023

Աղմուկ ականջներում (ՏԻՆԻՏՈՒՍ) 👂📣

Ականջներում աղմուկը կամ տինիտուսը համեմատաբար տարածված երևույթ է և հաճախ ունի ժամանակավոր բնույթ: Սակայն երբեմն ակաջներում աղմուկը կարող է կայունանալ և դառնալ մշտական՝ խանգարելով ձեր լսողությանը և ուշադրությունը կենտրոնացնելուն, հատկապես բացարձակ լռության պայմաններում:

🤓Ի՞նչ է տինիտուսը
Տինիտուսի դեպքում մարդիկ լսում են ձայներ, որոնք իրականում նրանց շրջակայքում բացակայում են:
🔔Ձայները նկարագրվում են որպես «զնգոց ականջներում», «չխկոց», «կտտոց», «սուլոց» կամ «ֆշշոց», «խշշոց» և այլ ձայնային զգացողություններ:
Աղմուկը կարող է լինել թույլ կամ ուժեղ և կարող է հայտնվել ինչպես մեկ, այնպես էլ երկու ականջներում: Երբեմն աղմուկը կարող է դրսևորվել ոչ թե որպես ձայն, այլ գլխի ներսում անորոշ զգացողություն:
Տարբերում են տինիտուսի երկու հիմնական տարբերակներ՝
• սուբյեկտիվ, որը լսում եք միայն դուք (սա ամենահաճախ հանդիպող տեսակն է)
• օբյեկտիվ, որը կարող է լսել նաև ձեր բժիշկը, օրինակ՝ ականջների արյունատար անոթների, ոսկրերի կամ մկանների խնդիրների դեպքում:
‼️Տինիտուսի ավելի հաճախ հանդիպող պատճառներից են՝
• լսողության կորուստ
• ականջի ծծմբախցան
• ուժեղ աղմուկների ազդեցություն
• ականջի վարակներ
• ներքին ականջի մկանային սպազմ
• ծնոտ-քունքային հոդի ախտահարումներ
• ուռուցքներ, օրինակ՝ ակուստիկ նևրինոմա
• գլխի կամ պարանոցի վնասվածքներ
• Մենյերի հիվանդություն
• եվստախյան փողի գործունեության խանգարումներ
• հազվադեպ՝ արյունատար անոթների հիվանդություններ (աթերոսկլերոզ, բարձր արյան ճնշում)
• որոշ դեղերի ազդեցություն (հակաբիոտիկներ, քաղցկեղի դեղեր, միզամուղներ, խինինի պատրաստուկներ, որոշ հակադեպրեսանտներ և Ասպիրին):
Սթրեսը, անհանգստությունը և տագնապը, կոֆեինը և որոշ դեղեր կարող են տինիտուսով մարդկանց մոտ ուժեղացնել այս գանգատը։
Ցանկացած գանգատի դեպքում դիմեք բժկի 🙂
Սիրով Ձեր Քիթ-կոկորդ-ականջաբան ՝Ասթինե Սարգսյան 👩‍⚕️
#Առողջություն #Քիթկոկորդականջաբան #Աղմուկականջներում #Լսողությանիջեցում

Այսօր նշվում է ՝Բուժաշխատողների օրը 👩‍⚕️🧑‍⚕️👨‍⚕️ Շնորհավորում եմ բոլոր-բոլոր բուժաշխատողներին անկախ մասնագիտությունից ^_...
21/06/2023

Այսօր նշվում է ՝Բուժաշխատողների օրը 👩‍⚕️🧑‍⚕️👨‍⚕️
Շնորհավորում եմ բոլոր-բոլոր բուժաշխատողներին անկախ մասնագիտությունից ^_^ Հպարտ եմ, որ այս ոլորտի մի մասն եմ կազմում

👂👅🦻👃
03/06/2023

👂👅🦻👃

Address

Meghri
3401

Opening Hours

Monday 09:30 - 16:30
Tuesday 09:30 - 16:30
Wednesday 09:30 - 16:30
Thursday 09:30 - 16:30
Friday 09:30 - 16:30

Telephone

+37499296949

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Astine Sargsyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Astine Sargsyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category