Նոր Հաճնի Պոլիկլինիկա / Nor Hachn Polyclinic

Նոր Հաճնի Պոլիկլինիկա / Nor Hachn Polyclinic 22443779

📢 Հարգելի համաքաղաքացիներ,🐾 Վերջին շրջանում շան կծելու և մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքերը շատացել են։Ուստի անհ...
17/10/2025

📢 Հարգելի համաքաղաքացիներ,

🐾 Վերջին շրջանում շան կծելու և մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքերը շատացել են։
Ուստի անհրաժեշտ ենք համարում բնակչությանը հիշեցնել կատաղություն հիվանդության, նրա վարակման վտանգի և կանխարգելման քայլերի մասին։

⚠️ Կատաղությունից պաշտպանվելու հիմնական եղանակը կանխարգելումն է։

Եթե մարդուն կծել կամ ճանկռել է կենդանին (շուն, կատու, առնետ և այլն)՝
1️⃣ Անմիջապես լվացեք վնասվածքը օճառով, հոսող ջրի տակ առնվազն 15 րոպե։ 🧼🚿
2️⃣ Անպայման դիմեք բժշկի, որպեսզի սկսվի հակակատաղության պատվաստման կուրսը։ 💉
👉 Պատվաստումը պետք է սկսվի հնարավորինս շուտ։

👧🧒 Հսկեք երեխաների շփումը կենդանիների հետ։
🚫 Զգուշացեք անծանոթ կենդանիներից, չփորձեք բռնել կամ ձեռքով կերակրել նրանց։

❤️ Եկեք միասին հոգ տանենք մեր և մեր երեխաների առողջության մասին։

ԿԱՐԵՎՈՐ 📍📍📍Հարգելի քաղաքացիներ.🚑🩺Շտապ Օգնության որակը և հասանելիությունը բարելավելու, ինչպես նաև շտապ արձագանքման արդյու...
13/10/2025

ԿԱՐԵՎՈՐ 📍📍📍
Հարգելի քաղաքացիներ.
🚑🩺Շտապ Օգնության որակը և հասանելիությունը բարելավելու, ինչպես նաև շտապ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2025թ. հոկտեմբերի 15-ից շտապ բժշկական օգնության բոլոր կանչերը ընդունվում են բացառապես՝ հավաքելով 1️⃣0️⃣3️⃣:
📌Խնդրում ենք բոլոր շտապ դեպքերի ժամանակ անմիջապես զանգահարել 1️⃣0️⃣3️⃣ որպեսզի օգնությունը կազմակերպվի արագ և համակարգված ձևով, որը համակարգվելու է Կոտայքի մարզային շտապ բժշկական օգնության կայանի կողմից:

‼️Հարգելի այցելուներ,Տեղեկացնում ենք, որ Նոր Հաճնի պոլիկլինիլայի թիմին է միացել գրագետ և փորձառու բժիշկ ուրոլոգ ✅ԳԱՐԻկ Ա...
05/09/2025

‼️Հարգելի այցելուներ,

Տեղեկացնում ենք, որ Նոր Հաճնի պոլիկլինիլայի թիմին է միացել գրագետ և փորձառու բժիշկ ուրոլոգ

✅ԳԱՐԻկ ԱԼԻԿԻ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ

ℹ️Ուրոլոգին պետք է դիմել հետևյալ ախտանիշների դեպքում.

➡️միզարձակության խանգարումներ' դժվարամիզություն, հաճախամիզություն, մեզի շթի թուլություն, ընդհատումներով միզարձակություն, անմիզապահություն

➡️գոտկային շրջանում սուր, բութ և ճառագայթող բնույթի ցավեր

➡️ցավ և մրմռոցի զգացողություն միզարձակության ժամանակ

➡️միզուկից թարախային, արյունային կամ այլ բնույթի արտադրություն

➡️Սեռական ֆունկցիայի խանգարում

➡️Արական անպտղություն

➡️Մեզի գույնի, հոտի փոփոխություն, արյան առկայություն

➡️արտաքին սեռական օրգանների փոփոխություններ, նորագոյացություններ, փոշտի չափերի մեծացում, ցավ շեքի շրջանում

➡️դողով և սարսուռով ուղեկցվող մարմնի ջերմության բարձրացում

➡️միզասեռական համակարգի օրգանների բորբոքային և այլ բնույթի պաթոլոգիաներ:

⏱Խորհրդատվությունները կատարվելու են յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 9:00-11:00

📱Հերթագրվելու համար կարող եք զանգահարել 0224 4 30 03 հեռախոսահամարին:

Այսօր իր ծննդյան տարեդրարձն է նշում աշխարհի ամենաբարի, ամենագեղեցիկ ու ամենախելացի ղեկավարներից մեկը՝ Նոր Հաճընի պոլիկլի...
01/09/2025

Այսօր իր ծննդյան տարեդրարձն է նշում աշխարհի ամենաբարի, ամենագեղեցիկ ու ամենախելացի ղեկավարներից մեկը՝ Նոր Հաճընի պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Արզումանյանը...
Սիրելի տիկին Արզումանայն մեր գեղեցիկ կոլեկտիվի անունից շնորհավորում ենք Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում ենք, որ Ձեր կյանքի յուրաքանչյուր օր լցված լինի սիրով, ջերմությամբ և ուրախ պահերով: Թող աշխատանքային դժվարությունները երբեք չխանգարեն Ձեր լավատեսությանը, իսկ հաջողությունները միշտ ուղեկցեն Ձեզ: Թող Ձեր ղեկավարությամբ մեր կոլեկտիվը շարունակաբար զարգանա և նոր բարձունքներ նվաճի: Մենք ուրախ ենք Ձեր կողքին լինելու համար...

Ձեզ ենք շնորհակալ բարի ու ջերմ խոսքերի համար
15/07/2025

Ձեզ ենք շնորհակալ բարի ու ջերմ խոսքերի համար

https://www.facebook.com/share/18wv9d6Wkp/
11/07/2025

https://www.facebook.com/share/18wv9d6Wkp/

☺️Ուրախ ենք Ձեզ ներկայացնել Executive MBA - Բիզնես վարչարարության մագիստրոսական ծրագրի 2024/2025 ուս․տարվա շրջանավարտներից Մարինե Արզումանյանին։☺️
📢Եթե ցանկանում ես մասնակիցը լինել Բիզնես վարչարարության մագիստրոսական ծրագրի 2025-2026 ուս. տարվա 9-րդ սերնդին, ապա շտապիր գրանցվել, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։
👇Մանրամասները ստորև՝
https://ysmu.am/nor.../biznes-varchararutyun-orakavormamb-3/

Նոր Հաճընի պոլիկլինիկայի  շտապ օգնության բուժքույրի ազատ հաստիքը լրացնելու համար պահանջվում է համապատասխան մասնագիտական ...
10/07/2025

Նոր Հաճընի պոլիկլինիկայի շտապ օգնության բուժքույրի ազատ հաստիքը լրացնելու համար պահանջվում է համապատասխան մասնագիտական կրթությամբ հավաստագրված, ժպտերես, հիվանդների հանդեպ հոգատար վերաբերմունքով և պատասխանատվության մեծ զգացումով օժտված անձին: Մեր մեծ թիմին միանալ ցանկացողները դիմել պոլիկլինիկա՝ տնօրենությանը:

📣 Բաց դռների օր Նոր Հաճընի պոլիկլինիկայումՀարգելի քաղաքացիներ՝Տեղեկացնում ենք, որ 25.06.2025թ.-01.07.2025թ ժամը 09:00-15...
24/06/2025

📣 Բաց դռների օր Նոր Հաճընի պոլիկլինիկայում
Հարգելի քաղաքացիներ՝
Տեղեկացնում ենք, որ 25.06.2025թ.-01.07.2025թ ժամը 09:00-15:00 Նոր Հաճընի պոլիկլինիկայում կանցկացվի անվճար խորհրդատվություն , ԱՄՆ-ից ժամանած օրթոպեդ-վիրաբույժ՝ Ջեֆֆրի Արամ Բոգոսիանի կողմից:
Գրանցվելու համար զանգահարել 0224 4 30 03 կամ դիմել ընտանեկան բժշկին:
Հղումը մեկնաբանություններում.

Բուժաշխատող լինելը դա ոչ միայն մասնագիտական կարողություն է, այլ  ապրելակերպ, առօրյա։ Սեփական բնականոն կյանքի մեջ մի կյան...
21/06/2025

Բուժաշխատող լինելը դա ոչ միայն մասնագիտական կարողություն է, այլ ապրելակերպ, առօրյա։ Սեփական բնականոն կյանքի մեջ մի կյանք, որը գուցե առավել կարևոր է։ Պարտավորություն, նվիրվածություն, հոգատարություն, սեր։ Ձեր առաքելությունը հավերժ է, նվիրվածությունը՝ անչափելի, հոգատարությունը՝ անսպառ… Անընդհատ մարտահրավերների մեջ ապրող այս մասնագիտությունը անվախ է և դժվարություններից չվարանող։
Սիրելի բուժաշխատողներ ցանկանում եմ, որ միշտ լինեք ինքնաբավ, առողջ և գնահատված …❤️

Նոր Հաճընի պոլիկլինիկայի տնօրեն` Մարինե Արզումանյան

Շնորհակալություն Ձեզ տիկին Գոհար  մեզ գնահատելու համար և շնորհակալություն առողջապահության նախարարությանը բուժառուի երախտ...
20/06/2025

Շնորհակալություն Ձեզ տիկին Գոհար մեզ գնահատելու համար և շնորհակալություն առողջապահության նախարարությանը բուժառուի երախտիքի և պարտավորեցնող խոսքերը մեզ տրամադրելու համար

Շնորհակալ ենք ջերմ և պարտավորեցնող խոսքերի համար
19/06/2025

Շնորհակալ ենք ջերմ և պարտավորեցնող խոսքերի համար

Address

Տոռոզյան 4
Nor Hachyn

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37422443779

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոր Հաճնի Պոլիկլինիկա / Nor Hachn Polyclinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram