Noki Pharm LTD

Noki Pharm LTD First Armenian Pharmaceutical Company

Պատերազմի առաջին իսկ օրերից NOKI դեղագործական ընկերությունն օգնել է և շարունակում է օգնել զինվորներին ախտահանիչներով և դ...
06/11/2020

Պատերազմի առաջին իսկ օրերից NOKI դեղագործական ընկերությունն օգնել է և շարունակում է օգնել զինվորներին ախտահանիչներով և դեղորայքով։

Այս օրերին բոլորն են դժվարության առաջ կանգնել, և այդ օգնությունը շարունակելու համար անհրաժեշտ է նաև ձեր ներդրումը։

✅Գնիր 5 NOKI ախտահանիչ
✅Նկարիր կտրոնը, ուղարկիր NOKI FB էջին կամ +(374)77 01 52 54 հեռախոսահամարով WhatsApp-ին
✅Մենք մեր կողմից կուղարկենք ևս 1-ը Արցախ😊

NOKI ախտահանիչները առկա են 📍ԱԿԳ և 📍36°6 դեղատներում, ինչպես նաև կարող եք պատվիրել ուղղակիորեն NOKI-ից` 077-01-52-54 հեռախոսահամարով 🏥

 #գործկա    #աշխատանքԹափուր աշխատատեղ ՆՕԿԻ ՍՊԸ-ումԸնկերությանը անհրաժեշտ է դեղագետ- քիմիկ, քիմիկ-լաբորանտ UV և HPLC սարք...
19/08/2020

#գործկա #աշխատանք

Թափուր աշխատատեղ ՆՕԿԻ ՍՊԸ-ում

Ընկերությանը անհրաժեշտ է դեղագետ- քիմիկ, քիմիկ-լաբորանտ UV և HPLC սարքերի հետ աշխատելու իմացությամբ

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 095 327 465 հեռախոսահամարով,
Ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ pharm.noki@mail.ru info@nokipharm.com էլ. Հասցեին, նամակի թեմայի դաշտում նշելով ՝ դեղագետ-քիմիկ /քիմիկ-լաբորանտ:

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները✅ Հաճախ լվա ձեռքերդ կամ ախտահանիր սպիրտային հիմքով լուծույթով✅ Կրիր դիմակ հանրային ...
04/06/2020

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները

✅ Հաճախ լվա ձեռքերդ կամ ախտահանիր սպիրտային հիմքով լուծույթով
✅ Կրիր դիմակ հանրային բաց և փակ տարածքներում
✅ Պահպանիր սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետր

👩‍⚕️🔎Սնկերը տարածված են ողջ աշխարհում, բոլոր մայրցամաքներում: Դրանք փոխանցվում են մարդուց` մարդուն, կենդանուց` կենդանուն...
04/06/2020

👩‍⚕️🔎Սնկերը տարածված են ողջ աշխարհում, բոլոր մայրցամաքներում: Դրանք փոխանցվում են մարդուց` մարդուն, կենդանուց` կենդանուն, կարող են օրգանիզմ ընկնել արտաքին միջավայրից: Հայտնի են 1,5 մլն սնկի տեսակ ու 69 000 տարատեսակ: Դրանցից մարդու համար ախտածին են 500-ը:
✅Սնկային հիվանդության տարածմանը նպաստում են ջերմությունը, խոնավությունը, օդափոխության պակասը, լվացող միջոցներն ու օճառը, որը հեռացնում է մաշկի լիպիդային շերտը` մանրէների, սնկերի բնական հակոտնյաների հետ միասին ու վարակի համար նպաստավոր պայմաններ ստեղծում:
✅ Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է: Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա: Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը:
✅Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է: Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում, մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված: Հիվանդանում են բոլորը, ռիսկի խմբում են առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները: Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն: Նման կանխարգելիչ բուժումը կկանխի հետագա կրկնավարակից:

❓🔎Իսկ դուք գիտեք, որ վիտամին C-ն հայտնաբերվել է 1912 թվականին, անջատվել՝ 1928 թվականին, և 1933 թվականին եղել է առաջին վի...
03/06/2020

❓🔎Իսկ դուք գիտեք, որ վիտամին C-ն հայտնաբերվել է 1912 թվականին, անջատվել՝ 1928 թվականին, և 1933 թվականին եղել է առաջին վիտամինը, որը կարողացել են սինթեզել մարդու օրգանիզմից դուրս :
Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամբ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում: Ասկորբինաթթվի հայտնաբերման համար Նոբելյան մրցանակներ են շնորհվել Ալբերտ Ցզենտ- Գյորգիին ու Վալտեր Նորման Հավորֆին 1937 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության, ինչպես նաև քիմիայի բնագավառներում, համապատասխանաբար:
Աղբյուրներ են՝ բրուսելյան կաղամբը, բրոկոլին, ցիտրուսային մրգերը, կիվին, հում կարմիր պղպեղը, ելակը: Մթերքների ջերմաստիճանային մշակումն ու երկար ժամանակ պահպանումը բերում է վիտամինի օքսիդացման:👩‍⚕️👩‍⚕️

 #գործկա    #աշխատանքԹափուր աշխատատեղ ՆՕԿԻ ՍՊԸ-ումՊահանջվում են ՝1. Մանրէաբան, աշխատանքային փորձը ցանկալի է2. Դեղագետ-քի...
01/06/2020

#գործկա #աշխատանք

Թափուր աշխատատեղ ՆՕԿԻ ՍՊԸ-ում

Պահանջվում են ՝

1. Մանրէաբան, աշխատանքային փորձը ցանկալի է

2. Դեղագետ-քիմիկ

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 095 327 465 հեռախոսահամարով, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները՝ pharm.noki@mail.ru info@nokipharm.com էլ. Հասցեին, նամակի թեմայի դաշտում նշելով ՝ Մանրէաբան / դեղագետ-քիմիկ

04/05/2020

Ինչպե՞ս ճիշտ ախտահանել ձեռքերը և ինչպե՞ս ընտրել հակամբակտերիալ գել💦։
Արտակարգ դրությունն ավարտվում է, սակայն դրսում հիմա առավել վտանգավոր է քան երբևէ։
Հակաբակտերիալ հեղուկները սնկի պես աճում են և թեև ընտրությունը մեծ է, սակայն արդյունավետ են արդյոք և ինչպես ճիշտ կողմնորոշվել։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել։
● Մանրէազերծիչը պետք է ունենա 70-80% բժշկական սպիրտային հիմք։
Ինչպես հայտնի է, մինչև 69.9% սպիրտային հիմք ունեցող լուծույթներն արդյունավետ չեն բակտերիաների և վիրուսների մեծ մասի չեզոքացման գործում, այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել, որ գելն ունենա 70-80% բժշկական սպիրտային հիմք:
● 96% սպիրտը չի ոչնչացնում մանրեների մեծ մասը։
Ուշադրություն ՝ զերծ մնացեք նաև 96% սպիրտ օգտագործելուց, քանի որ, ըստ հետազոտությունների, այն երբեմն չի ոչնչացնում վիրուսը և հաճախ ունի ավելի թույլ ազդեցություն, քան 70% սպիրտային հիմք ունեցող հեղուկը:
● Հակաբակտերիալ գելերը հաճախ չորացնում են ձեռքերն, կամ կպչում են մատերին։
Բաղադրության սխալ հարաբերակցության, կամ վատ հումքի պատճառով գելը կարող է տհաճություն պատճառել օգտագորշելիս։
● Ուշադրություն դարձրեք գելի մաքրությանը։
Որքան պարզ է նյութը, այնքան որակապես ավելի րարձր է։
Այսպիսով,
❖ Հայ-ամերիկա-գերմանական ՆՕԿԻ Ֆարմ ընկերության բժշկական ախտահանիչը պատրաստված է բելգիական յուրահատուկ բանաձևով, որի շնորհիվ, ունենալով նույնիսկ 70% սպիրտային հիմք, խնայում է մաշկը և փափուկ է պահում ձեռքերը:
❖ ՆՕԿԻ կոսմետիկ հակաբակտերիալ գելը շատ արագ տարածվում և չի կպչում մատերին, նախատեսված է նաև զգայուն մաշկ ունցող մարդկանց համար։
❖ ՆՕԿԻ կոսմետիկ հակաբակտերիալ գելը պատրաստված է միջազգային ստանդարտներին համապատասխան։
❖ Այս առավելությունների հետ մեկտեղ ՆՕԿԻ հակաբակտերիալ գելը մատչելի է, հասանելի է բոլորին։
➡ Հարցրեք Վագա Ֆարմ ցանցում և մոտակա դեղատներում (դեղատների ցանկն օրեցօր թարմացվում է):
➡Գործում է առաքման ծառայություն, իսկ 10 հատ և ավել պատվիրելու դեպքում առաքումը անվճար է:
➡ Մեծածախ առևտրի համար զանգահարեք 374 77 01 52 54 հեռախոսահամարով:

Ինչպես օգտագործել տան պայմաններում կարված կտորե պաշտպանիչ դիմակը
14/04/2020

Ինչպես օգտագործել տան պայմաններում կարված կտորե պաշտպանիչ դիմակը

«Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց ընտանիքի անդամների հա...
09/04/2020

«Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց ընտանիքի անդամների համար:

Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընանիքին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1...
08/04/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր:

Օրը նշելը նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ:

2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը:

Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ: 🇦🇲Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ։ 💚
28/01/2020

Շնորհավո´ր տոնդ, Հայոց Ազգային Բանակ: 🇦🇲
Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ։ 💚

Address

Artashat Highway 24
Nor Kharberd
0703

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37498327465

Alerts

Be the first to know and let us send you an email when Noki Pharm LTD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Noki Pharm LTD:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Noki Pharm LTD

Դեղամիջոցների արտադրության բնագավառում Հայ-Ամերիկա-Գերմանական համագործակցությունը սկսվել է 1992 թ հիմնադրելով առաջին համատեղ դեղագործական կազմակերպությունը՝ ՍՊԸ «ՆՕԿԻ» : Հիմնադիրներն են ՝ հայկական կողմից՝ «ABC – Ֆարմ» ՍՊԸ, գերմանական կողմից՝ «Kronen Apoteke» և «Pharma Equipment Company»: 2005 թ ավարտվեց նոր ժամանակակից արտադրամասի կառուցման աշխատանքները, որտեղ Հայ-Գերմանական կազմակերպության , «ՆՕԿԻ» –ի կողմից հիմք է դրվում դեղամիջոցների և կենսակտիվ հավելումների արտադրություն: Մեր արտադրության մեջ ամբողջ հումքը տրամադրում է գերմանական կողմը, որը թույլ է տալիս թողարկել եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրանք, իսկ «Pharma Equipment Company»-ի կողմից տրամդրած սարքավորումները, լաբորատոր սարքերը համապատաղխանում են GMP-ի պահանջներին: Մեր կողմից թողարկվող պրեպարատները ենթարկվում են լաբորատոր ստուգման և սերտիֆիկացման: «ՆՕԿԻ» ՍՊԸ -ի որակի կառավարման համակարգը գործում է պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխան: Այն կատարվում է արտադրության բոլոր բաժիններում՝ ապահովելու պահանջված պատշաճ որակ՝ ՝ «ՆՕԿԻ» ՍՊԸ -ի կողմից արտադրված և թողարկված դեղորայքի համար: Արտադրանքի որակի ապահովումն ընկերությունն սկսում է հենց հումքի գնման գործընթացից: Դեղերի պատշաճ արտադրական գործընթացի իրականացման համար անձնակազմի բոլոր անդամները հավուր պատշաճի կատարում են իրենց պարտականությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում արտադրական փուլերում գործածվող սարքերի և սարքավորումների մաքրման աշխատանքներին, դրանց վալիդացիաների ճշգրտությանը: «ՆՕԿԻ» ՍՊԸ զբաղվում է արտաքին կիրառման լուծույթների, նրբաքսուքների, դեղապատիճների, դեղահատերի և գրանուլների արտադրմամբ: «ՆՕԿԻ» ՍՊԸ -ի նպատակը բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելն է: Մենք մշտական կապի մեջ ենք մեր հաճախորդների հետ: Մեր կողմից ներկայացված հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն մշտական հասանելի է: Հարցերի դեպքում կարող եք անմիջապես կապվել մեզ հետ : Էլ. հասցե Pharm.noki@mail.ru, Kronenap@t-online.de Արարատի մարզ Նոր-Խարբերդ Արտաշատի խճուղի 24 Հեռ.՝(+37498) 327465 Սիրով՝ «ՆՕԿԻ» ՍՊԸ