Նոր Կյանքի Առողջության Կենտրոն

Նոր Կյանքի Առողջության Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Նոր Կյանքի Առողջության Կենտրոն, Medical Center, ՀՀ Արարատի մարզ գյուղ Նոր Կյանք, Բարեկամության 23, Nor Kyank.

02/10/2024

Անվճար հետազոտություններ
Սիրելի համագյուղացիներ, երկուշաբթի օրը, 07/10/2024թ․ ժամը 11։00-ից մեզ մոտ եմ հրավիրել շարշական լաբորատորիա, որը մեր մնակչության համար, անվճար, կկատարի որոշ հետազոտություններ, այդ թվում լիարդի անալիզներ։
Խնդրում եմ լինեք ակտիվ, հայտնեք ձեր ծանոթներին ու բարեկամներին, որ հետո չգան մեզանից նեղանան։ Մենք ի վիճակի չենք ամբողջ գյուղին հատ հատ հայտնելու։
Կա լիարդի վարակիչ հիվանդություն, որը կոչվում է , սա շատ վտանգավոր հիվանդություն է, սակայն վաղ հայտնաբերումով կարելի է լիակատր կանխել զարգացումը։
Լիարդի ցիռոզի վաղ հայտնաբերումը նույնպես կկանխի վտանգը։
Խորհին հարգանքով՝ տնօրեն Ա․ Ալեքսանյան

25/11/2022

ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ. «Ոմանք կարծում են, որ չենք կարող համեմատել այն սերը, որը մայրն ունի իր երեխայի հանդեպ, այն սիրո հետ, որը հայրը կարող է զգալ իր երեխայի հանդեպ»: Նրանք ասում են, որ կնոջ կյանքը փոխվում է, նրա մարմինը փոխվում է, և նա զոհաբերում է նույնիսկ իր ունեցած ամենափոքր սննդանյութը՝ երեխային առաջարկելու համար:
Այն, ինչ նրանք չեն հասկանում, այն է, որ մոր և հոր սիրո տեսակը կարող է տարբեր լինել, բայց ստորադաս չի լինում:
Այդ մարդիկ չեն հասկանում, որ տղամարդու մարմինն էլ է փոխակերպվում, և նրա միտքն այլևս նույնը չի լինի։
Նրանք չեն հասկանում, որ մինչ մայրը 24/7 նվիրված է երեխային խնամելու և նրան գոյատևելուն օգնելու համար, հայրն իր հերթին հոգով և մարմնով նվիրվում է՝ օգնելու նրանց երկուսին, որպեսզի այդ պայքարում նրանք ինչ-որ բանի պակաս չունենան:
Մայրը սկսում է իր պայքարը՝ լինել աշխարհի լավագույն մայրիկը:
Հայրը սկսում է իր ճակատամարտը՝ հոգ տանել նրանց մասին, և փնտրում է ավելի լավ աշխատանք՝ իր երեխայի համար ավելի լավ ապագա կառուցելուն:
Որովհետև ծնող լինելը նույն նպատակն է հետապնդում. մայրը հավերժ հոգ է տանում իր երեխաների մասին, իսկ հայրը հավերժ հոգում է իր ընտանիքի մասին: Որոշ մարդիկ չեն հասկանում, որ ծնողության մեջ մրցակցություն չկա: Կա միայն սեր և թիմային աշխատանք»:
________________________________________
✔️ Միացիր Անձի Ինքնակատարելագործում էջին😉✔️

19/01/2020

Սրտի աշխատանքի սխեման: Սրտի արատի ամենա հաճախ հանդիպող ձևը երբ տվյալ փականները վատ են փակվում և տեղի է ունենում արյան հետհոսք: Հետհոսքի պարագայում լսվում է բնորոշ աղմուկ, որով բժիշկը ախտորոշում է՝ սրտի արատ: Խորհուրդ չեմ տա ինքնուրույն ախտորոշման փորձ անել, դա կարող է անել միայն փորձառու բժիշկը:

01/01/2020

‼️ Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Հ.Հ.Գ. պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ՝ https://hetq.am/hy/article/111582

Address

ՀՀ Արարատի մարզ գյուղ Նոր Կյանք, Բարեկամության 23
Nor Kyank
0614

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+374 94 60 77 89

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Նոր Կյանքի Առողջության Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Նոր Կյանքի Առողջության Կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category