Dr. Sona Manukyan

Dr. Sona Manukyan Գինեկոլոգ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում:

01/08/2024
Իմ շատ սիրելի աշխատավայրը
09/07/2024

Իմ շատ սիրելի աշխատավայրը

02/03/2024

Սիրելի՛ կանայք և ապագա մայրիկներ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատունը ՄԱՐՏԻ 8-ից ԱՊՐԻԼԻ 7-ը սահմանում է 50% ԶԵՂՉ հետևյալ գործիքային հետազոտությունների համար․

🔵 ՖՈԼԻԿՈՒԼՈՄԵՏՐԻԱ
🔵 ԴՈՊԼԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
🔵 ՀՂԻՈՒԹՅԱՆ ՍԿՐԻՆԻՆԳՆԵՐ
🔵 ՓՈՔՐԻ ԿՈՆՔԻ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

❗️ Ինչպես նաև կատարվում են․

🔵 ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

❗️ Տեղերը սահմանափակ են
❗️ Անհրաժեշտ է հերթագրվել նախապես՝ 011 60 00 01 հեռախոսահամարով

Գովազդի թույլտվություն․ N ԲՄԳ-00027

30/10/2023
Սիրելի կանայք և աղջիկներ, ուզում եմ, որ մշտապես գիտակցեք, որ ԴՈՒՔ կյանք պարգևող էակներ եք և Ձեզնով է կյանքը շարունակվում...
08/03/2023

Սիրելի կանայք և աղջիկներ, ուզում եմ, որ մշտապես գիտակցեք, որ ԴՈՒՔ կյանք պարգևող էակներ եք և Ձեզնով է կյանքը շարունակվում։

Եղեք իրազեկված, առողջ , ներդաշնակ և պաշտպանեք Ձեր իրավունքները։

Սիրեք և գնահատեք Ձեզ և Ձեր մարմինը:

Շնորհավոր կանանց միջազգային օր🌸

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՆՋՈՒՄ Է ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ ✔️Անհրաժեշտ է փոխել սննդի ընդունման հաճախականությունը՝ փոքր ...
26/11/2022

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԱՆՋՈՒՄ Է ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ

✔️Անհրաժեշտ է փոխել սննդի ընդունման հաճախականությունը՝ փոքր չափաբաժիններով, օրը 4-5 անգամ
✔️Շատ կարևոր է մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը ( 2 լ օրական)
✔️ Ուտել չոր միրգը (հատկապես սև սալոր և ծիրան)
✔️ սննդակարգում ընդգրկել թարմ միրգ, բանջարեղեն կամ խաշած բանջարեղեն
✔️ Նվազեցնել գազեր առաջացնող սնունդը (լոբազգիներ)

✔️Առավոտյան, քաղցած ժամանակ խմել մեկ բաժակ սառը ջուր,
բազուկի հյութ, ուտել սև սալոր

✔️Օգտագործել կտավատի սերմերի թուրմ (1-2 թ գդալը լցնել մեկ բաժակ եռման ջրի մեջ, թողնել մի փոքր թրմվի և խմել սերմերի հետ)
✔️Առավոտյան ուտել վարսակի փաթիլներ` եռման ջրում թրջած, սև սալորի հետ,
✔️1 ճ գդալ հացահատիկի թեփը խառնել մածունի կամ Նարինեի հետ և օգտագործել օրը 3 անգամ՝ սոված ժամանակ:
❕Եթե այս ամենը չի օգնում անհրաժեշտ է դիմել մասնագետի և ստանալ բուժում:
Հոգ տարե՛ք ձեր մասին և եղե՛ք տեղեկացված:

ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՊՈԼԻԿԻՍՏՈԶԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ.  ԿԱՆԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ🔹 ՊԿՁՀ-ի ժամանակ ձվարաններում կարող ...
24/11/2022

ՁՎԱՐԱՆՆԵՐԻ ՊՈԼԻԿԻՍՏՈԶԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ. ԿԱՆԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ

🔹 ՊԿՁՀ-ի ժամանակ ձվարաններում կարող են ձևավորվել հեղուկի բազմաթիվ մանր կուտակումներ (ֆոլիկուլներ) և չկարողնանան պարբերաբար (ամիսը մեկ) ազատել ձվաբջիջ: Հենց այդ պատճոռով էլ այս համախտանիշը կարող է նպաստել կնոջ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ զարգացմանը։

ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԻՏՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ՝

📍 դաշտանային ցիկլի խանգարում կամ բացակայություն
📍 ավելորդ քաշ
📍 մազակալում (հիմնականում՝ ծնոտի, որովայնի հատվածում, կրծքերի շուրջ)

Բուժումը

🔹 Եթե կինը պլանավորում է հղիություն և մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի հաջողվում, ապա որպես բուժման մեթոդ կարելի է փորձել ձվարանների ստիմուլյացիան, որի արդյունքում կինը կունենա ձվազատում։
Եթե ունեք նմանատիպ խնդիր, հետազոտվեք և մի՛ հետաձգեք բուժումը:

Խորհրդատվության և հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ ☎ 093 540-540 հեռախոսահամարով կամ գրել մեր 📩 էջին:
#ՍոնաՄանուկյան #Մանկաբարձ #գինեկոլոգ #Հղիություն

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ❓ - Հարգարժան բժիշկ, վերջերս ինձ շատ է անհանգստացնում ցիստիտը: Խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ են կանայք ...
21/11/2022

ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԸ

❓ - Հարգարժան բժիշկ, վերջերս ինձ շատ է անհանգստացնում ցիստիտը: Խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով
💬- Դրա պատճառները տարբեր են: Շատ համառոտ ներկայացնենք, թե ինչո՞ւ է այդպես:

Անատոմիական և ֆիզիոլոգիական պատճառներ

🔹Կարճ և լայն միզուղի՝ ընդամենը 3,5սմ
🔹 3 օրգանների՝ հեշտոցի, ուղիղ աղիքի, միզուղու մոտ լինելը
🔹 Միկրոֆլորայի փոխանակումը այս 3 հատվածների միջև. մենք ստերիլ չենք ⠀
🔹 Զարգացման անոմալիները և միզուղիների ստենոզը (նեղացում), երբ խախտվում է մեզի նորմալ հոսքը
🔹 Միզուղու՝ հեշտոցին մոտ լինելը

Գինեկոլոգիական և այլ պատճառներ

🔹 Հեշտոցի՝ միկրոֆլորայի խախտումով պայմանավորված հիվանդություններ, սեռավարակներ
🔹 Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
🔹 Հորմոնային փոփոխությունները հղիության ընթացքում, ծննդաբերությունից հետո և այլն⠀
🔹 Վատ հիգիենան, անհարմար ներքնազգեստ կրելը
🔹 Ավելորդ հիգիենան, չափից շատ հակասեպտիկներով մշակումը
🔹 Ընդհանուր և տեղային իմունիտետի վրա ազդող համակարգային հիվանդությունները, օրինակ՝ շաքարային դիաբետը և այլն

Ցիստիտի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ: Հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ով կնշանակի համապատասխան հետազոտություններ և բուժում:

Խորհրդատվության և հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ ☎ 093 540-540 հեռախոսահամարով կամ գրել մեր 📩 էջին:
#ՍոնաՄանուկյան #Մանկաբարձ #գինեկոլոգ #Հղիություն

🤰ԻՄ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ՝ ՀՂԻՆԵՐԻՆ🍏  Ճիշտ սնվեք Որքան էլ վստահ եք, որ ձեր սննդակարգը ճիշտ է, ցանկալի է ամեն դեպքում խորհրդակցեք ...
17/11/2022

🤰ԻՄ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ՝ ՀՂԻՆԵՐԻՆ

🍏 Ճիշտ սնվեք
Որքան էլ վստահ եք, որ ձեր սննդակարգը ճիշտ է, ցանկալի է ամեն դեպքում խորհրդակցեք ձեր մանկաբարձ-գինեկոլոգի հետ: Պարտադիր օգտակար մթերքներից են` միսը, ձուկը, կաթը, կաթնամթերքը, հացը, հացաբուլկեղենը, պանիրը, կաթնաշոռը, թթվասերը, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, քաղցրավենիքը (քիչ քանակությամբ): Մթերքը պետք է թարմ լինի: Խորհուրդ է տրվում ուտել քիչ չափերով, բայց հաճախ:

⚖ Հետևեք քաշին

Հղիության ընթացքում քաշի ավելացումը չպետք է գերազանցի 10-12 կգ-ը։ Բացառեք յուղոտ և ճարպոտ սնունդը՝ փոխարինելով դրանք մրգերով և բանջարեղեններով

🚶‍♀ Եղեք ֆիզիկապես ակտիվ

Շատերին թվում է՝ հղի լինելը ենթադրում է նստակյաց կյանքով ապրել, սակայն իրականում ճիշտ հակառակն է․ հղի կանայք պետք է ֆիզիկական ակտիվություն պահպանեն ողջ ընթացքում՝ իհարկե խորհրդակցելով բժշկի հետ

🧘‍♀ Ապահովեք հանգիստը

Անկախ զբաղվածությունից՝ պետք է հանգստին ևս ժամանակ հատկացնեք: Զբոսնեք մաքուր օդում, այցելեք մշակութային վայրեր և պահպանեք բարձր տրամադրությունը
Աշխատեք շրջապատել ձեզ դրական մարդկանցով, լսեք լավ երաժշտություն, նայեք լավ ու բարի ֆիլմեր, մուլտֆիլմեր, մի նյարդայնացեք, հավատացեք, փոքրիկն ամեն ինչ զգում է: Մի՛ ամաչեք ցույց տալ իրական էմոցիաներ:

Հպարտացեք ձեր գեղեցկությամբ, ձեր կարգավիճակով ու միշտ ժպտացեք, վայելեք ձեր հղիությունը:

Խնդիրներ ունենալու դեպքում անպայման դիմեք մասնագետի:

Հիշեք՝ ցանկացած դժվարություն հաղթահարելի է:

Խորհրդատվության և հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ ☎ 093 540-540 հեռախոսահամարով կամ գրել մեր 📩 էջին:
#ՍոնաՄանուկյան #Մանկաբարձ #գինեկոլոգ #Հղիություն

ՀԱՐՑ ԲԺՇԿԻՆ❓ -Արդյո՞ք ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում վտանգավոր է:💬 - Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը...
10/11/2022

ՀԱՐՑ ԲԺՇԿԻՆ

❓ -Արդյո՞ք ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում վտանգավոր է:

💬 - Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական ազդեցություն ունի հղի կնոջ օրգանիզմի վրա: Սակայն կարեւոր է, որպեսզի ֆիզիկական վարժությունները լինեն շաբաթական 2-3 անգամ եւ կայուն, քանի որ ոչ կայուն ակտիվությունը օրգանիզմն ընկալում է որպես սթրես, ինչը հղիության ժամանակ վտանգավոր է:

🧘‍♀ Վարժությունների տեւողությունը չպետք է գերազանցի 40-50 րոպեն: Նախքան պարապմունքները, ցանկալի է յոգուրտ, միրգ ուտել կամ կեֆիր խմել:
Մասնագետները կարծում են, որ հղի կանանց համար կատարյալ է զբոսանքը, լողը եւ աէրոբիկան:

⚠ Պետք է բացառել վարժությունները, որոնք կապված են վազքի, թռիչքների եւ կտրուկ շարժումների հետ:

⚠ Հղիության երրորդ եռամսյակում անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաեւ բացառել դրանք քրոնիկ եւ սուր հիվանդությունների ժամանակ:

Հղիության ընթացքում ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը նպաստում է ՝
✔ մեջքի մկանների ամրապնդմանը
✔ ողնաշարի եւ կոնքազդրային հոդերի շարժունակության մեծացմանը
✔ քաշի կտրուկ ավելացման ռիսկի նվազեցմանը եւ այլն:

💙 Սիրելի հղիներ, եղեք տեղեկացված և հետևեք ձեր առողջությանը:

Խորհրդատվության և հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ ☎ 093 540-540 հեռախոսահամարով կամ գրել մեր 📩 էջին:
#ՍոնաՄանուկյան #Մանկաբարձ #գինեկոլոգ #Հղիություն

⁉ Դաշտանը սովորականից ավելի առա՞տ է⁉ Ունե՞ք երկարատև, անկանոն արյունահոսություններ⁉  Ունե՞ք ցավեր որովայնի շրջանում⚠Հնար...
08/11/2022

⁉ Դաշտանը սովորականից ավելի առա՞տ է
⁉ Ունե՞ք երկարատև, անկանոն արյունահոսություններ
⁉ Ունե՞ք ցավեր որովայնի շրջանում

⚠Հնարավոր է՝ ունեք էնդոմետրիումի պոլիպ:

ℹ ԷՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՊՈԼԻՊԸ բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի խոռոչում՝ հիմնականում կնոջ ռեպրոդուկտիվ տարիքում եւ մենոպաուզայի (դաշտանադադարի) ժամանակ:
Հազվադեպ դեպքերում կարող է հանդիպել նաեւ սեռական հասունացման շրջանում:

ՊՈԼԻՊԻ առաջացման պատճառները տարբեր են եւ ոչ լրիվ բացահայտված: Դրանք կարող են առաջանալ հորմոնալ խանգարումների՝ հիպերէստրոգենիայի եւ հիպոպրոգեստերոնեմիայի, որոշ էնդոկրին հիվանդությունների պարագայում:

Այցելեք գինեկոլոգի եւ անցեք համապատասխան հետազոտություն, եթե ունեք հետեւյալ նախանշանները՝
📍 անկանոն արյունահոսություններ (դաշտանների մեջեւ ընկած ժամանակահատվածում, դաշտանադադարից կամ սեռական հարաբերությունից հետո)
📍 արտասովոր արյունահոսություններ (սովորականից ավելի առատ)
📍 որովայնի հատվածում ճնշման, ծանրության եւ ցավի զգացողություն
📍 միզարձակման դժվարություններ
📍 սպիտակ գույնի արտազատություն։

Սիրելի կանայք, հետևեք ձեզ, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի հանդեպ, իսկ խնդիրների դեպքում անպայման ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը: Միասին դուք կհաղթահարեք ցանկացած դժվարություն:

Խորհրդատվության և հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ ☎ 093 540-540 հեռախոսահամարով կամ գրել մեր 📩 էջին:
#ՍոնաՄանուկյան #Մանկաբարձ #գինեկոլոգ #Հղիություն

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԿՆՈՋ ՕՐԳԱՆԻԶՄՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ: 🤰 Հղիության առաջին ամիսներին, երբ օրգանիզմը դեռ հ...
04/11/2022

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԿՆՈՋ ՕՐԳԱՆԻԶՄՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԿՐԿՆԱԿԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ:

🤰 Հղիության առաջին ամիսներին, երբ օրգանիզմը դեռ հարմարվում է նոր վիճակին, կարող են նկատվել՝
😞 հոգնածություն
🫥 թուլություն
🤮 սրտխառնոց
☹️ տրամադրության կտրուկ անկում
😢 թախիծ

🔹 Հղիության զարգացմանը զուգահեռ՝ պայմանավորված արգանդի մեծացմամբ եւ հորմոնների ազդեցությամբ, կարող է առաջանալ նաեւ հաճախամիզություն, փորկապություն, սրտխփոց, ոտքերի մկանների ցավ եւ այլն:

🔹 Ծննդաբերությանը նախորդող ժամականահատվածում կարող է նկատվել այտուցվածություն, հաճախաշնչություն, ցավեր ողնաշարի եւ աճուկային հատվածում, տրամադրության հաճախակի փոփոխություն:

🔹 Ծննդաբերությունից հետո վերը նշված փոփոխություններն ու երեւույթները հետզհետե վերանում են։

Սիրելի հղիներ, ուշադիր եղեք ձեր հանդեպ և անպայման եղեք մասնագետի հսկողության ներքո:

Խորհրդատվության և հերթագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ ☎ 093 540-540 հեռախոսահամարով կամ գրել մեր 📩 էջին:
#ՍոնաՄանուկյան #Մանկաբարձ #գինեկոլոգ #Հղիություն

Address

Gyurjyan Street , 10 Building
Nor Nork'
0056

Telephone

+37493540540

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sona Manukyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category