Dr. Hrayr Qocharyan

Dr. Hrayr Qocharyan Բժիշկ-սրտաբան, էխոկարդիոգրաֆիստ՝ CARDIO CLINIC սրտաբանական կլինիկա ք. Սևանում

Որոնք են ՀՈԼՏԵՐ մոնիտորինգի ցուցումները? 📌Սրտի ռիթմի խանգարումներ կամ դրանց կասկած՝ սրտխփոցի, հևոցի, թուլության, սրտի կա...
04/12/2025

Որոնք են ՀՈԼՏԵՐ մոնիտորինգի ցուցումները?

📌Սրտի ռիթմի խանգարումներ կամ դրանց կասկած՝ սրտխփոցի, հևոցի, թուլության, սրտի կանգի կամ արագ աշխատանքի զգացողություն
📌Սրտի իշեմիկ հիվանդություն կամ դրա կասկած՝ հատկապես համր իշեմիաների, պրինցմետալի համախտանիշի հայտնաբերման նպատակով:Նախընտրելի է նաև ծանրաբեռնվածության տեստերի իրականացման անհնարինության դեպքում
📌 Ուշագնացություններ
📌Որոշ հիվանդությունների առկայության կամ կասկածի դեպքում, որոնց դեպքում կա սրտային հանկարծամահության ավելի բարձր ռիսկ՝ QT ինտերվալի երկարացում/կարճացում, Բրուգադա, հիպերտրոֆիկա կարդիոմիոպաթիա, դիլատացիան կարդիոմիոպաթիա կատեխոլամինային VT և այլն
📌Բուժման արդյունավետության գնահատում, ըստ որի դոզաների ճշգրտում կամ ուղղորդում վիրահատական միջամտությունների
📌Որոշ մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք պահանջում են առավել բարձր ուշադրություն և կենտրոնացում՝ օդաչուներ, վարորդներ և այլն

Կախված ցուցումից, կարող է իրականացվել նաև այլ իրավիճակներում՝ հետինֆարկտային, սրտային անբավարարության դեկոմպենսացիայից հետո, , արհեստական ռիթմավարների տեղադրում և այլն:

✅Խորհրդատվության և գրանցման համար զանգահարել 099-75-10-75

Շաքարային դիաբետ🍰 ունեցողների մոտ 80 %-ի մոտ կա նաև զարկերակային ԲԱՐՁՐ ճնշում ❗️📌Մեխանիզմը՝ շաքարային դիաբետի դեպքում ու...
02/12/2025

Շաքարային դիաբետ🍰 ունեցողների մոտ 80 %-ի մոտ կա նաև զարկերակային ԲԱՐՁՐ ճնշում ❗️

📌Մեխանիզմը՝ շաքարային դիաբետի դեպքում ունենք անոթների վնասում, միկրո և մակրոանգիոպաթիաներ, որոնք առաջացնում են այսպես կոչված էնդոթելիալ դիսֆունկցիա, որի պատճառով էլ ազոտի օքսիդի քանակի իջեցում + անոթները կորցնում են զգայունությունը որոշ անոթալայնիչների նկատմամբ, որոնք աշխատում են ՄԻԱՅՆ պահպանված և նորմալ գործող էնդոթելի պարագայում՝ օրինակ ացետիլխոլին, բրադիկինին:

✅❗️ԱՅՍՊԻՍՈՎ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ ԵՎ ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՃՆՇՈՒՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ անհրաժեշտ է առաջին հերթին լիարժեք կարգավորել գլյուկոզայի մակարդակը՝ կոմպենսացված դիաբետի HbA1c< 6.5 %, որից հետո ՆՈՐ ՄԻԱՅՆ բարձրացնել հակագերճնշումային դեղորայքի դոզաները:

💧Միաժամանակ, բարձր գլյուկոզայի մակարդակը ստեղծում է արյան մեջ բարձր օսմոլյարություն՝ գլյուկոզայի մոլեկուլները իրենց շուրջ հավաքում են ջրի մոլեկուլներ՝ արդյունքում ունենում ենք շրջանառող արյան ծավալի որոշակի մեծացում, որը բարձր զարկերակային ճշնման առաջացման մեխանիզմներից մեկն է:

✅Շաքարային դիաբետի դեպքում, եթե առկա է թիրախ օրգանների ախտահարում, խոլեստերինը պետք է պահվի < 4մմոլ/լ, իսկ ցածր խտության լիպոպրոտեիդները՝ < 1.4 մմոլ/լ:

✅Ցանկալի է խուսափել հիդրոքլորթիազիդ(փոխարինել ինդապամիդով), ֆուրոսեմիդ,(փոխարինել տորասեմիդով) ոչ սելեկտիվ բետա-պաշարիչներ կիրառելուց:
Եղեք առողջ!

28/11/2025

Առանձնացված սննդակարգի կարևորության մասին պրոֆ. Նեումիվակինի մեկնաբանությամբ:

27/11/2025

ԲԱՑ ՕՎԱԼ ԱՆՑՔ

24/11/2025

Մեր կենտրոնում իրականացվում է նաև ՀՈԴԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ

📌Ուսահոդերի
📌Արմնկային հոդերի
📌Ճաճանչ-դաստակային հոդերի
📌Կոնքազդրային հոդերի
📌Ծնկան հոդերի
📌Սրունք-թաթային հոդերի
(Մեկ սեգմենտը՝ 8000 դր)

Բուժման հետագա նշանակումները իրականցվում են ռևմատոլոգի կամ տրավմատոլոգի կողմից:

❗️Մասնագետի առաջիկա այցը կլինի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ!!!

✅Նախօրոք հերթագրման համար զանգահարել 099-75-10-75 հեռախոսահամարին:
Հասցեն՝ ք. Սևան, Նաիրյան 166/64

18/11/2025

Խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղորայքները նշանակվում են ՄՇՏԱԿԱՆ ռեժիմով❗️
Ոչ թե 3 ամսով, ոչ թե 6 ամսով ու ոչ էլ մի տարով⏳

Բժիշկներ կան, ասում են ՑՄԱՀ😄...Իմ կարծիքով սխալ արտահայտություն է, քանի որ էդ պահին բուժառուն ավտոմատ պատկերացնում է սեփական գերեզմանաքարը՝ վրան գրված «Ապրեց 10 տարի երկար՝ դեղերը չընդհատելու շնորհիվ»😃

Նույն տրամաբանության մեջ կարելի էր հիվանդին ասել «Ընդունիր դեղորայքը մինչև ազատես մոլորակը սեփական ներկայությունից»

Ես սենց կասեմ, որ վերջնական ու լավ հիշվի՝

«Եթե որոշում է կայացվել, որ դուք պետք է ընդունեք խոլեստերինի իջեցման դեղորայք, եթե գտնվում եք բարձր ռիսկային խմբերում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի կրած ինֆարկտ, դրված ստենտ, զարկերակային որոշ այլ հիվանդություններ, շաքարային դիաբետ թիրախ օրգանների ախտահարմամբ, երիկամների խրոնիկ հիվանդություն, գլխուղեղի տարած ինսուլտ և այլն...

ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԽՈԼԵՍՏԵՐԻՆԻ ԻՋԵՑՄԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԸ ՄՇՏԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ, էդ թվում մահանալուց հետո՝ ԴՐԱԽՏՈՒՄ😄 Ընդ որում դրախտում էլ 6 ամիսը մեկ անալիզները կհանձնեք ու Viber-իս կուղարկեք դոզաների հնարավոր ճշգրտման նպատակով😎

Դժոխքում խոլեստերինի իջեցման դեղորայքի դոզան բարձրացվում է և միաժամանակ նշանակվում են ցավազրկողներ` վերջին ուղեցույցների համապատասխան`
դիկլոֆենակ 150 մգ ՝ օրական 1 անգամ

Լավ տրամադրություն և լավ օր ՁԵԶ:

Send a message to learn more

18/11/2025
14/11/2025

Սրտամկանի ինֆարկտի 🫀❗️ և սուր սրտային պատահարների ռիսկը զգալի մեծացնող ռիսկի գործոններից են՝

🚬 **Ծխելը**
🍷 **Ալկոհոլի չարաշահումը**
⚡️ **Չհսկվող զարկերակային բարձր ճնշումը**
🍬 **Չհսկվող շաքարային դիաբետը**
⚖️ **Ճարպակալումը**
🪑 **Սակավաշարժ ապրելակերպը**
😣 **Խրոնիկ սթրեսային վիճակները**
🩸 **Արյան մեջ խոլեստերինային պրոֆիլի շեղումները** (բարձր խոլեստերին, LDL, տրիգլիցերիդներ և ցածր HDL)

---

**Վերը նշված գործոնները գրեթե 95 % -ով կառավարելի են և կախված են ՁԵԶԱՆԻՑ 💪։**

Նվազեցնելով/բացառելով այս ռիսկի գործոնները կարելի է զգալիորեն կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների ՎԱՂԱԺԱՄ առաջացումը 🛡️🫀։

Եղեք առողջ

11/11/2025

Ձախ փորոքի գագաթի հետինֆարկտային անևրիզմա

Սիրով տեղեկացնում եմ, որ մեր կենտրոնը համալրվել է 2025թ. արտադրության նորագույն ուլտրաձայնային հետազոտման սարքով❗️՝ MIND...
10/11/2025

Սիրով տեղեկացնում եմ, որ մեր կենտրոնը համալրվել է 2025թ. արտադրության նորագույն ուլտրաձայնային հետազոտման սարքով❗️՝ MINDRAY CONSONA N 8, որը հագեցած է ժամանակակից բոլոր ծրագրային հնարավորություններով, այդ թվում SPECKLE TRACKING հնարավորությամբ 💥

🫀 Սրտային տարբեր հիվանդությունների  դեպքում առաջանում են նաև գլխուղեղային խնդիրներ  ՝ որպես հետևանք: 🧠 🧠📌Օրինակ զարկերակ...
10/11/2025

🫀 Սրտային տարբեր հիվանդությունների դեպքում առաջանում են նաև գլխուղեղային խնդիրներ ՝ որպես հետևանք: 🧠 🧠

📌Օրինակ զարկերակային բարձր ճնշումը ռիսկի գործոն է գլխուղեղի ինսուլտների առաջացման համար, զարկերակային ճնշման իջեցումները՝ իշեմիկ ինսուլտի առաջացման համար, երկարաժամկետ զարկերակային հիպերտենզիան առաջացնում է հիպերտոնիկ էնցեֆալոպաթիա, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄ, նախասրտերի շողացման ժամանակ նախասրտերում առաջացող թրոմբերը կարող են պոկվել և առաջացնել ուղեղային զարկերակների խցանում՝ ինսուլտի առաջացմամբ, սրտային ծանր անբավարարության ժամանակ տուժում են տարբեր օրգանների՝ այդ թվում գլխուղեղի արյունամատակարարումը և այլն...

✅Սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակին ախտորոշումը և բուժումը թույլ կտա ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ վերը նշված ծանր գլխուղեղային բարդությունների առաջացումը՝ հաճախ ուղեկցվող հաշմանդամության առաջացմամբ:

Եղեք առողջ:

Address

Севан, Наирян 166
Sevan
1501

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37499751075

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hrayr Qocharyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Hrayr Qocharyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram