14/01/2025
📢 Գոյություն ունի արթրոզի 4 փուլ և, կախված փուլից, ախտանշանները տարբեր են լինում։
✳️ Առաջին փուլ. շատ դեպքերում ախտանշանները բացակայում են կամ մեղմ են: Առաջին փուլը բնութագրվում է ազդրի առաջային և կողային մակերևույթների ցավով, երկարատև կամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո աճուկում, երկարատև անշարժությունից հետո (առավոտյան) հոդում կոշտության զգացումով, շարժվելիս հոդի ճռճռոցով կամ սեղմumով:
✳️ Երկրորդ փուլ. Այս փուլում աճառի ոչնչացումն ավելի խորացած է։ Ամենից հաճախ այս փուլում մարդիկ դիմում են բժշկի։ Ախտանիշներից առանձնանում են՝ մշտական ցավ, որը չի անհետանում նույնիսկ հանգստի ժամանակ, հոդերի շարժունակության խանգարում, առաջադեմ կաղություն. մարդը բնազդաբար փորձում է նվազեցնել ախտահարված հոդի բեռը:
✳️ Երրորդ փուլ. եթե պահպանողական բուժումը հնարավոր է բացառել առաջին և երկրորդ փուլերում, ապա երրորդն արդեն պահանջում է վիրաբուժական բուժում։ Ախտանիշները՝ ուժեղ ցավ, որն ախտահարում է ամբողջ ազդրը և տարածվում մինչև ծunk, կաղություն, ցավոտ հոդի կողքից ոտքի երկարության նվազում, ազդրի մկանների ատրոֆիա։
✳️ Չորրորդ փուլ՝ այս փուլում մկանները խիստ ատրոֆիայի են ենթարկվում, հիվանդի մոտ մշտական ցավ է linում, շարժումների շրջանակը կտրուկ նվազում է, հիվանդի վերջույթի երկարությունը փոքրանում։
❗️Ձեր առողջությունը կարևոր է մեր համար
📞+374 77 303890 զանգահարեք հիմա և գրանցվեք անվճար խորհրդատվության