Սիսիանի բժշկական կենտրոն

Սիսիանի բժշկական կենտրոն Այս էջը հանդիսանում է Սիսիան ԲԿ-ի պաշտոնական էջը

Սիրելի՛ բնակիչներ,Սիսիանի բժշկական կենտրոնում 16.02-ից գործելու է ժամանակակից հերթագրման համակարգ, որը հնարավորություն է...
13/02/2026

Սիրելի՛ բնակիչներ,
Սիսիանի բժշկական կենտրոնում 16.02-ից գործելու է ժամանակակից հերթագրման համակարգ, որը հնարավորություն է տալիս ամրագրել բժշկի այցելությունը ինչպես տեղում, այնպես էլ օնլայն՝ վեբ հարթակով գրանցման կամ բջջային հավելվածի միջոցով։

📲 Ինչպե՞ս հերթագրվել օնլայն

✔ Վեբ հարթակով օնլայն գրանցում https://ontime.itr.am/am/client
կամ
Քայլ 1․ Ներբեռնեք հավելվածը
✔ Մուտք գործեք և ներբեռնեք հավելվածը
Սկանավորեք բուժկենտրոնում տեղադրված QR կոդը
Google Play (Android) https://play.google.com/store/apps/details?id=com.ontimequeue
App Store / IOS https://apps.apple.com/bf/app/nazar/id6479869608
Քայլ 2․ Ընտրեք ծառայությունը կամ բժշկին
✔ Ընտրեք անհրաժեշտ մասնագետին
✔ Դիտեք ազատ ժամերը
Քայլ 3․ Ամրագրեք Ձեզ հարմար օրը և ժամը
✔ Հաստատեք հերթագրումը
✔ Ստացեք ամրագրման ծանուցում

🏥 Հերթագրում տեղում
Բուժկենտրոն այցելելիս կարող եք օգտվել նաև էլեկտրոնային հերթագրման տերմինալից՝ արագ և պարզ քայլերով։

🎯 Նոր համակարգի առավելությունները՝
• Ժամանակի խնայողություն
• Հերթերի կրճատում
• Ծառայությունների թափանցիկ կազմակերպում
• Հարմար և վերահսկելի գործընթաց
Սիսիանի ԲԿ-ն շարունակում է բարելավել ծառայությունների որակը՝ ապահովելով ավելի հարմար և ժամանակակից բուժսպասարկում մեր համայնքի համար։

📍 Սիսիանի բժշկական կենտրոն
Ձեր առողջությունը՝ մեր առաջնահերթությունն է։

ՄԵՐ ԹԻՄԻՆ Է ՄԻԱՑԵԼ...   🎉Ուրախ ենք տեղեկացնել, որ Սիսիանի ԲԿ-ի թիմին է միացել ընտանեկան բժիշկ Ժենյա Միսակի Գաբրիելյանը։Կ...
12/02/2026

ՄԵՐ ԹԻՄԻՆ Է ՄԻԱՑԵԼ...

🎉Ուրախ ենք տեղեկացնել, որ Սիսիանի ԲԿ-ի թիմին է միացել ընտանեկան բժիշկ Ժենյա
Միսակի Գաբրիելյանը։
Կրթություն
📒2016-2022 թթ. ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետ:
📒 2022-2024թթ․ Ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոն։
Աշխատանքային գործունեություն
● 2022-ից աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրերի բաժնում,որպես համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համակարգող օպերատոր։

🏥Մեր գործընկերոջը մաղթում ենք արդյունավետ աշխատանքային գործունեություն։
#սիսիանիբժշկականկենտրոն

📣📣📣📣📣📣📣Սիրելի՛  սիսիանցիներ,Տեղեկացնում ենք, փետրվարի 16-ից 27-ը ժամը 11։00֊ից  Սիսիանի ԲԿ֊ում  անվճար խորհրդատվություն ...
09/02/2026

📣📣📣📣📣📣📣
Սիրելի՛ սիսիանցիներ,
Տեղեկացնում ենք, փետրվարի 16-ից 27-ը ժամը 11։00֊ից Սիսիանի ԲԿ֊ում անվճար խորհրդատվություն կիրականացնի սիրտ-անոթային վիրաբույժ,անոթաբան Արբակ Վալերիի Ղազարյանը։

Արբակ Վալերիի Ղազարյանը ծնվել է Սիսիան քաղաքում։2004թ ավարտել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը։
2016թ ավարտել է Մոսկվայի հետդիպլոմային ուսուցման բժշկական ակադեմիայի օրդինատուրան Սիրտանոթային վիրաբուժություն մասնագիտությամբ։
Աշխատել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալում,Մոսկվայի Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցում։
Բժշկին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ գանգատները.
✅ Ցավ լայնացած երակների ուղղությամբ
✅ Կարմրություն վարիկոզ փոփոխված երակների երկայնությամբ
✅ Տեղային ջերմաստիճանի բարձրացում (այրոցի զգացում)
✅ Վերջույթի այտուց վարիկոզ փոփոխված երակների ուղղությամբ:
✅ Քայլքի ժամանակ առաջացող ցավեր,մկանային կարկամություն,վերջույթի թուլություն,գույնի փոփոխություն,սառնության զգացողություն:
Բժիշկն իրականացնում է.
☑️ Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն
☑️Վարիկոզ երակների լազերային կոագուլյացիա
☑️ Սկլերոթերապիա
☑️Բաց ֆլեբէկտոմիա
☑️ Ստորին վերջույթների զարկերակների վերականգնողական վիրահատություններ։
Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել բժշկին հետևյալ հեռախոսահամարով՝ Whatsapp +37493 44 88 56:

🕊️🕊️🕊️
03/02/2026

🕊️🕊️🕊️

🕊ԱՎԵՏԻՍ🕊
———————————————
2026 թվականի հունվար ամսին Սիսիանի բժշկական կենտրոնում ծնվել է 19 երեխա՝ 10 տղա, 9 աղջիկ։

👶Փոքրիկներին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն։

Սիսիանի բժշկական կենտրոն🫶

Խոր վշտով տեղեկացանք Սիսիանի բժշկական կենտրոնի բժշկուհի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Սեդա Իվանյանի մահվան մասին։ Նրա մասնագիտակա...
31/01/2026

Խոր վշտով տեղեկացանք Սիսիանի բժշկական կենտրոնի բժշկուհի՝ մանկաբարձ-գինեկոլոգ Սեդա Իվանյանի մահվան մասին։ Նրա մասնագիտական նվիրվածությունը, մարդասիրությունն ու բարեխղճությունը մեծ հետք են թողել թե՛ գործընկերների, թե՛ բազմաթիվ հիվանդների կյանքում։ Կիսում ենք ընտանիքի, հարազատների և գործընկերների անդառնալի ցավը և հայտնում մեր խորին ցավակցությունը։

Հայոց բանակը մեր պետականության հուսալի հենասյունն է, ազգային անվտանգության երաշխավորը և խաղաղության պահպանման կարևորագու...
28/01/2026

Հայոց բանակը մեր պետականության հուսալի հենասյունն է, ազգային անվտանգության երաշխավորը և խաղաղության պահպանման կարևորագույն ուժը։
Փա՛ռք հայոց բանակին,
Փա՛ռք հայրենիքի պաշտպաններին։

📢📢📢Սիրելի սիսիանցիներ,ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Սիսիանի բժշկական կենտրոնում աշխատանքի է անցել սրտաբան Հայկ Խաչատր...
15/01/2026

📢📢📢Սիրելի սիսիանցիներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Սիսիանի բժշկական կենտրոնում աշխատանքի է անցել սրտաբան Հայկ Խաչատրյանը։

Կենսագրություն
✅Ծնվել է 1992թ. ՀՀ Արմավիր մարզի Ալաշկերտ գյուղում։

✅1999-2009թթ. սովորել է Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում։

✅2009-2014թթ. սովորել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի բակալավրիատում։

✅2014-2016թթ. սովորել է Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի մագիստրատուրայում։

✅2016-2018թթ. ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։

✅2018-2019թթ. սովորել է Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ինտերնատուրայում։

✅2020-2023թթ. սովորել է Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի օրդինատուրայում։

✅2023-2024թթ. Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնում անցել է լրացուցիչ մասնագիտական վերապատրաստում «էխոկարդիոգրաֆիա» մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն
✅2018-2019թթ. աշխատել է Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որպես բժիշկ-ինտերն։

✅2022-2023թթ. աշխատել է «Էրեբունի» ԲԿ ՇԲՕ ծառայությունում, որպես շտապ բուժօգնության բժիշկ։

❗️❗️❗️❗️❗️Սիրելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահական ապահովագրության համակարգին միանալու համար անհրաժեշտ է գ...
13/01/2026

❗️❗️❗️❗️❗️
Սիրելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահական ապահովագրության համակարգին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել ARMED էլեկտրոնային համակարգում։ Այդ գործընթացը հեշտ և մատչելի է, և Դուք կարող եք այն իրականացնել ինքնուրույն՝ օգտվելով ստորև ներկայացված տեսանյութից։
Տեսանյութում քայլ առ քայլ ցուցադրվում է՝
ինչպես մուտք գործել ARMED համակարգ,
ինչպես կատարել անձնական գրանցում,
ինչպես ստուգել և հաստատել Ձեր տվյալները՝ առողջապահական ապահովագրության համակարգին միանալու համար։
ARMED համակարգում գրանցվելով՝ Դուք հնարավորություն եք ստանում օգտվել առողջապահական ապահովագրության շրջանակում տրամադրվող բժշկական ծառայություններից։
Եթե գրանցման ընթացքում առաջանան հարցեր կամ դժվարություններ, կարող եք դիմել Սիսիանի բժշկական կենտրոն՝ համապատասխան աջակցություն ստանալու համար։
Հորդորում ենք հետևել տեսանյութին և ժամանակին կատարել Ձեր գրանցումը։
Հարգանքով՝
Սիսիանի բժշկական կենտրոն
#հհառողապահությաննախարարություն
#սիսիանիբժշկականկենտրոն #համընդհանուրապահովագրություն

https://m.youtube.com/watch?v=INN7f-59-tg&fbclid=IwVERDUAPSw2BleHRuA2FlbQIxMABzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEekx5Ny2UOQmFqizvvi9JuOV9ANTMK-8YvAd26Z3DtmZfsrwTMLksGBspzdRM_aem_Yr5lxS06aSMvYBgGqpwFVg

Արմեդ հավելվածում գրանցվելու ուղեցույց

Address

Улица Чаренца, дом 14/Չարենցի փողոց , բն 14
Sisian
3502

Alerts

Be the first to know and let us send you an email when Սիսիանի բժշկական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Սիսիանի բժշկական կենտրոն:

Share

Category