Սպիտակի Բժշկական Կենտրոն

Սպիտակի Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սպիտակի Բժշկական Կենտրոն, Medical and health, ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 1, Spitak.

29/04/2026

🎙️ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արմենպրեսի տաղավարում ներկայացնում է 2018-2026 թվականներին իրականացված կապիտալ շինարարության աշխատանքները:

Նոր կյանք՝ նոր հույս 🤍🏥Մեր բժշկական կենտրոնի մեծ ընտանիքում այսօր կրկնակի ուրախություն է․ մեր սիրելի բուժքույրը երկրորդ ...
28/04/2026

Նոր կյանք՝ նոր հույս 🤍

🏥Մեր բժշկական կենտրոնի մեծ ընտանիքում այսօր կրկնակի ուրախություն է․ մեր սիրելի բուժքույրը երկրորդ անգամ մայրացել է։
👶Փոքրիկը իր առաջին վայրկյաններից արդեն շրջապատված է սիրով, հոգատարությամբ և մասնագիտական ջերմությամբ։

💫Թող այս փոքրիկ հրաշքի կյանքը լինի առողջ, լուսավոր ու երջանիկ, իսկ մայրիկին մաղթում ենք ուժ, անհուն սեր և անսահման բերկրանք մայրության ճանապարհին

👩‍⚕️Մեր աշխատանքը միայն բուժելը չէ․ մենք նաև կյանքի ամենագեղեցիկ պահերի մասնակիցն ենք։. ՀՀ առողջապահության նախարարություն

23/04/2026

«Կլինես գիտակ ու բարեխիղճ բժիշկ, վստահաբար կունենաս բարձր աշխատավարձ, առողջության ապահովագրությունը տվել է մեզ այդ հնարավորությունը»- նշում է Սպիտակի բժշկական կենտրոնի ներզատաբանը` բերելով սեփական օրինակը։ Ասում է` միշտ է ունեցել շատ պացիենտներ, բայց միայն ապահովագրության համակարգի ներդրումից հետո ստանում է կրկնապատկված աշխատավարձ։❤️

💙 Հսկա Դավիթը լույս աշխարհ է եկել Սպիտակի բժշկական կենտրոնում👼Դավիթը ծնվել է 4,750 գրամ քաշով և 55 սմ հասակով: Նա ընտանի...
22/04/2026

💙 Հսկա Դավիթը լույս աշխարհ է եկել Սպիտակի բժշկական կենտրոնում

👼Դավիթը ծնվել է 4,750 գրամ քաշով և 55 սմ հասակով: Նա ընտանիքի 5-րդ երեխան է։

👨‍⚕️ Փոքրիկի ծնունդն ընդունել են մեր փորձառու մասնագետները.

👨‍⚕️Մանկաբարձ-գինեկոլոգ՝ Գենադի Բաբայան

👩‍⚕️Նեոնատոլոգ՝ Սվետլանա Պապիկյան

🙏Բժիշկների փոխանցմամբ՝ թե՛ մայրիկի, թե՛ բալիկի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

📌 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջ...
18/04/2026

📌 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին 100 օրվա արդյունքները։

18/04/2026

🏥 Նոր ձեռքբերում և նոր ծառայություն Սպիտակի բժշկական կենտրոնում

🌟Ի ուրախություն մեր բնակիչների՝ հայտնում ենք, որ Առողջապահության նախարարության կողմից մեր կենտրոնին են տրամադրվել ժամանակակից աուդիոմետրիա և տիմպանոմետրիա սարքավորումները։ 👂

👂Այս սարքավորումները թույլ կտան վաղ փուլում ախտորոշել լսողական խնդիրները և ժամանակին կազմակերպել անհրաժեշտ բուժումը։

💳 Հետազոտությունն անցնել կարող եք ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։ ՀՀ առողջապահության նախարարություն

📍Կարևոր քայլ՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման🎗️Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը ժամանակակից բժշկության կարևո...
18/04/2026

📍Կարևոր քայլ՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման

🎗️Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումը ժամանակակից բժշկության կարևորագույն խնդիրներից է, իսկ վաղ հայտնաբերումը՝ կյանքեր փրկելու գրավականը։ Այս համատեքստում Սպիտակի ԲԿ-ն հյուրընկալել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մասնագետներին, ովքեր վերապատրաստում անցկացրեցին մարզի ընտանեկան բժիշկների համար:

🇦🇲ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող այս ծրագրի շնորհիվ բժիշկները ծանոթացան սկրինինգի նորագույն մոտեցումներին: Սա թույլ կտա էլ ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ հետազոտությունները մարզի բնակչության շրջանում՝ հնարավորություն տալով հիվանդությունը հայտնաբերել դեռևս նախաքաղցկեղային փուլում:

✍️Հիշեցնում ենք, որ սկրինինգային հետազոտությունները պարզ են, անցավ և չափազանց կարևոր յուրաքանչյուր կնոջ համար: ՀՀ առողջապահության նախարարություն. ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

Address

ք․ Սպիտակ, Երևանյան խճուղի 1
Spitak
1801

Alerts

Be the first to know and let us send you an email when Սպիտակի Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Սպիտակի Բժշկական Կենտրոն:

Share