Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Կապանի մասնաճյուղ

  • Home
  • Armenia
  • Syunik'
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Կապանի մասնաճյուղ

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Կապանի մասնաճյուղ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Կապանի մասնաճյուղ, Ք․ Կապան, Կ․ Դեմիրճյան հրապարակ 2/2/1 տարածք, Syunik'.

09/12/2025

Բարձրակարգ հոգեբանական, հոգեբուժական, թմրաբանական և նյարդաբանական օգնություն:
Կենտրոնն ունի ամենամեծ գիտական պոտենցիալը հոգեկան առողջության ոլորտում:

08/12/2025
03/12/2025

📣 ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Ուզում եք դառնալ հաջողակ հոգեբան-խորհրդատու, թարմացնել հոգեբանական խորհրդատվության հմտությունները ✨, ծանոթանալով նոր ինտեգրատիվ մոտեցման տեխնիկաներին, կամ սկսել անհատական հոգեբանական պրակտիկան համալսարանը ավարտելուց հետո — Լավ լուր 🎉

«Հոգեբանական խորհրդատվության հիմունքները և ինտեգրատիվ մոտեցումը տարբեր հոգեբանական խնդիրների դեպքում» տեսագործնական դասընթացը կմեկնարկի
📅 Դեկտեմբեր 8-ին

Մասնակցելով՝ դուք վստահորեն կկարողանաք վարել հոգեբանական խորհրդատվություն, որը հիմնված կլինի էթիկական հիմնական նորմերի պահպանման վրա, չվնասելու և մաքսիմալ արդյունքի հասնելու սկզբունքի վրա՝ լավագույն հոգեբանական տեխնիկաների կիրառումով։ Կկարողանաք թերապևտիկ հարաբերություններ հաստատել այցելուի հետ, հավաքել անամնեզ, ձևակերպել հայցը և ապահովվել հանդիպումների շարունակականությունը և արդյունավետությունը 📈։

💡 Ինչ է Ձեզ սպասվում դասընթացի ընթացքում

🔹 Մաս 1 — 8 հանդիպում, 16 ժամ
📅 Դեկտեմբերի 8 — Հոգեբանական խորհրդատվության փիլիսոփայությունը, հիմնական սկզբունքները 📘
📅 Դեկտեմբերի 10, 11 — Այցելուի հետ աշխատանքի առանձնահատկությունները խորհրդատվության առաջին փուլում՝ հոգեթերապևտիկ հարաբերությունների ձևավորում 🤝
📅 Դեկտեմբերի 15, 17 — Անամնեզի հավաքագրման, խմբի ուսումնասիրության առանձնահատկությունները 📝
📅 Դեկտեմբերի 19 — Հայցի ձևակերպման նրբությունները 🖋️
📅 Դեկտեմբերի 20, 22 — Հոգեբանական աշխատանքի գործնական հմտություններ 🛠️

🔹 Մաս 2 — 8 հանդիպում, 16 ժամ
📅 Հունվարի 7, 9 — Ինտեգրատիվ մոտեցում տագնապային խանգարումների դեպքում
📅 Հունվարի 10, 12 — Ինտեգրատիվ մոտեցում դեպրեսիվ խանգարումների դեպքում
📅 Հունվարի 14, 16 — Ինտեգրատիվ մոտեցում օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների և ֆոբիաների դեպքում
📅 Հունվարի 19, 21 — Ինտեգրատիվ մոտեցումը սուր սթրեսի, հետտրավմատիկ խնդիրների և կորստի դեպքում

👩‍🏫 Դասընթացավարներ
Լիլիթ Բաղդասարյան -Մաս 1 և Մաս 2 👩‍🎓
Արմեն Սողոյան - Մաս 2 👨‍🎓

💵 Վճարումներ և զեղչեր
🔸 Ամբողջ դասընթաց՝ 140,000 դրամ 💰
🔸 Յուրաքանչյուր մաս՝ 80,000 դրամ 💳

🎓 Զեղչեր
Բակալավր — 70% զեղչ 🎓
Մագիստրատուրա — 50% զեղչ 🎓
Նվեր քարտով վճարում — 20% զեղչ 🎁
Գործում է կուտակային համակարգ 2-35%🎁

📝 Մասնակիցներին տրվում է հավաստագիր 📜

📞 Գրանցում
Զանգ՝ 099-544-477 ☎️
Կամ անցեք հղումով՝ forms.gle/3AREoofa44FDrJi68 🌐

16/11/2025

Գիտե՞ք, որ ձեր մաշկային խնդիրները կարող են լինել ներքին հոգեկան վիճակի արտացոլանքը։ Սթրեսը, անհանգստությունը, չլուծված հուզական խնդիրները՝ բոլորն էլ կարող են դրսևորվել ձեր մաշկի վրա։
🎯 ԱՅՍՕՐ ԿԽՈՍԵՆՔ․
✨ Հոգեկան եւ մաշկային խնդիրների փոխկապվածության մասին
✨ Ինչպե՞ս են սթրեսն ու հույզերն ազդում մեր մաշկի վրա
✨ Ինչպե՞ս բուժել մաշկը՝ բուժելով հոգին
👨‍⚕️ Հատուկ հյուր՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
▪️ Մաշկաբան
▪️ ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն
▪️ ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդատու
▪️ ԵՊԲՀ-ի դասախոս
▪️ Ավելի քան 20 տարվա փորձ մաշկաբանության ոլորտում
🎙️ ՎԱՐՈՂ՝ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆ
▪️ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար
▪️ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ
▪️ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտական սեկցիաների քարտուղար
▪️ԵՊԲՀ-ի դասախոս
▪️ Բժշկական գիտությունների թեկնածու
💬 Երկու առաջատար մասնագետներ՝ մեկ հարթակում։ Երկու տարբեր մոտեցումներ՝ մեկ ամբողջական պատասխան։
📍 Նոյեմբերի 17-ին, 17:30 - ԲԱՑ ՄԻ՛ ԹՈՂԵՔ
🔴 Facebook Live

10/10/2025

🌍✨ Հոկտեմբերի 10 – Հոգեկան առողջության համաշխարհային օր ✨🌍

Այս օրը հիշեցում է, որ հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը։
Այն մեր ներքին հավասարակշռության, կյանքի որակի և հարաբերությունների հիմքն է։ 🕊️

💚 Հոգ տանեք ձեր հոգեկան առողջության մասին․
• լսեք ձեր զգացմունքները,
• խոսեք ու կիսվեք,
• դիմեք մասնագետի՝ երբ զգում եք, որ դա անհրաժեշտ է։

Մեր կենտրոնում մենք հավատում ենք, որ հոգեկան առողջության մասին խոսելն ուժ է, ոչ թե թուլություն։
Եկեք միասին ձևավորենք մի միջավայր, որտեղ հոգեկան առողջությունը գնահատվում է և պահպանվում ամեն օր։

#ՀոգեկանԱռողջություն #ԿյանքԱռանցԽոչընդոտների

Ուրախ ենք հայտնել, որ մեր մասնագիտական թիմը կրկին վերսկսում է իր աշխատանքը նոր ուժով և նվիրումով։
22/09/2025

Ուրախ ենք հայտնել, որ մեր մասնագիտական թիմը կրկին վերսկսում է իր աշխատանքը նոր ուժով և նվիրումով։

18/09/2025

Կրթության հոգեբանների կամավոր ատեստավորման նախապատրաստման առցանց դասընթաց

Ռեքավերի Քոլեջը ս.թ. հոկտեմբերի 4-ից սկսում է Կրթության հոգեբանների կամավոր ատեստավորման նախապատրաստման առցանց դասընթաց:
Դասընթացը կվարեն հանարապետության առաջատար մասնագետները, որոնցից երեքին ներկայացնում ենք այս հրապարակումով:
Կլինի 12 հանդիպում՝ երեքական ժամով (ընդհանուր 36 ժամ, շաբաթական՝ երկու հանդիպում):
Արժեքը՝ սիմվոլիկ:
Առավել մանրամասն՝ հաջորդիվ:

09/09/2025

Այսօր մեր կենտրոնը նշում է իր 11-ամյակը։ Մենք հպարտ ենք, որ արդեն մեկ տասնամյակ և ավել միասին քայլում ենք հոգեկան առողջության պահպանման ու զարգացման ճանապարհով։ Շնորհակալ ենք մեր թիմի յուրաքանչյուր անդամին, այցելուներին և գործընկերներին վստահության ու համագործակցության համար։ 💙

Բարձրակարգ հոգեբանական, հոգեբուժական, թմրաբանական և նյարդաբանական օգնություն:
Կենտրոնն ունի ամենամեծ գիտական պոտենցիալը հոգեկան առողջության ոլորտում:

06/09/2025
Շնորհավոր տիկին Գայանե Հովհաննիսյան ջան ։Ձեր մեծ նվիրումի շնորհիվ շատերը Կապանում հնարավորություն են ստացել հոգեբանական ...
25/08/2025

Շնորհավոր տիկին Գայանե Հովհաննիսյան ջան ։
Ձեր մեծ նվիրումի շնորհիվ շատերը Կապանում հնարավորություն են ստացել հոգեբանական աջակցության։ Ձեր մարդասիրական գործը մեծ օրինակ է և արժեքավոր ներդրում հասարակության բարեկեցության համար։
Թող Ձեր յուրաքանչյուր քայլ բարի պտուղներ բերի և ուրախությամբ լցնի Ձեր կյանքը։

Ուրախ տարեդարձ պարոն Սողոյան 🎉🍾
12/08/2025

Ուրախ տարեդարձ պարոն Սողոյան 🎉🍾

Արմեն Սողոյանի ծննդյան օրն է այսօր!

Արմեն Սողոյանը բժշկական գիտությունների թեկնածու է, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» և դրա մասնաճյուղերի հիմնադիր ու ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտական սեկցիաների ղեկավար․․․ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, և տարեց տարի այն միայն ընդլայնվում է, քանի որ Արմենի կյանքի յուրաքանչյուր տարին, օրը և ժամը նա նվիրում է հոգեկան առողջության, հասարակության և անհատների հոգեվիճակի բարելավման գործին։

Բոլոր դժվարին իրավիճակներում՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ միջազգային մակարդակում, Արմեն Սողոյանը իր ղեկավարած կազմակերպությունների միջոցով միշտ պատրաստ է ցուցաբերել անհետաձգելի և բարձր պրոֆեսիոնալ օգնություն։ Շատ են նաև նրա նախաձեռնած ծրագրերը խաղաղ ժամանակներում, որոնք ուղղված են հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանը, անձնային աճին և հոգեկան բարեկեցությանը։

Մեր սիրելի ղեկավար, սրտանց շնորհավորում ենք Ձեզ։ Մաղթում ենք, որ լինեք միշտ առողջ, հաջողակ և գոհ Ձեր գործունեության բոլոր արդյունքներից, երջանիկ ընտանիքի ձեռքբերումներով, և հայացքը, ինչպես այսօր, միշտ ուղղված լինի դեպի լուսավոր նպատակների իրականացում։ Ի կատար։

Address

Ք․ Կապան, Կ․ Դեմիրճյան հրապարակ 2/2/1 տարածք
Syunik'

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37477221072

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Կապանի մասնաճյուղ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share