18/07/2023
Մասնագետի խորհուրդ. Խորհուրդներ սրտանոթային խնդիրներ ունեցողներին հանգիստը կազմակերպելիս
Տապը դա փորձություն է սրտի և անոթների համար։ Առատ քրտնարտադրության պատճառով օրգանիզմը կարող է ջրազրկվել, որը բերում է արյան խտացման և թրոմբագոյացման ռիսկի ավելացման, զարկերակային ճնշման տատանումների։
Սիրտ-անոթային հիվանդները ամռան շոգին պետք է խուսափեն․
♦ Արևի տակ մնալուց, հատկապես ժամը 12-17-ի սահմաններում
♦ Ակտիվ ծովային հանգստից և արևայրուք ընդունելուց
♦ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
♦ Սպիրտային և էներգետիկ խմիչքներ օգտագործելուց
♦Երկարատև օդային թռիչքներից, իսկ նման դեպքերում նախապես հագնել կոմպրեսիոն գուլպաներ։ Ավտոմոբիլային ճանապարհորդությունների ժամանակ յուրաքանչյուր երկու ժամը մեկ դադար առնել, դուրս գալ մեքենայից և քայլել 5-10 րոպե
♦ Խուսափել 20 աստիճանից բարձր ջերմաստիճանով ծովի ջուրը մտնելուց
♦ Օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանից ավել կտրուկ տատանումներից
Առողջ եղեք 🥰