Dr. Elya A. Muradyan

  • Home
  • Dr. Elya A. Muradyan

Dr. Elya A. Muradyan • Օտոռինոլարինգոլոգ │ քիթ-կոկորդ-ականջաբան │ ֆոնիատր

11/06/2025
1. Առաջին ու ամենակարեւոր կետը ձայնային ռեժիմն է,փորձեք ձայնը հանգստացնել,խոսելիս էլ խոսել առօրյա ձայնով,ոչ թե շշուկով  ...
22/04/2025

1. Առաջին ու ամենակարեւոր կետը ձայնային ռեժիմն է,փորձեք ձայնը հանգստացնել,խոսելիս էլ խոսել առօրյա ձայնով,ոչ թե շշուկով 2.Օգտագործեք բավականաչափ հեղուկներ, դա կարող է լինել ջուր, գազը հանած հանքային ջուր, ոչ թունդ գոլ թեյ 3. Կոկորդի յուղային սփրեյ (օրինակ Օլեֆառ դուո😉), բերանում հալվող հակաբորբոքային հաբեր
4.Մաքսիմալ ալարկոտ տնային ռեժիմ
5.Ֆոնիատրի կոնսուլտացիա


Գոյություն ունի նաեւ շտապ օգնություն ՝ երբ դեղորայքը կամ դեղորայքային խառնուրդը լցնում են հենց ձայնալարերի վրա, բայց դա կատարում է բժիշկը եւ էֆֆեկտը տեսնում ենք միանգամից

Եղեք առողջ♥️
Ձեր ֆոնիատր🌸
#ֆոնիատր #фониатр

Ապրիլի 16ը ձայնի միջազգային օրն է🎤Ձայնը միայն հաղորդակցման միջոց չէ, այն կարող է հուզել,մոտիվացնել,սփոփել,վախեցնել, հիաց...
16/04/2025

Ապրիլի 16ը ձայնի միջազգային օրն է🎤Ձայնը միայն հաղորդակցման միջոց չէ, այն կարող է հուզել,մոտիվացնել,սփոփել,վախեցնել, հիացնել,համախմբել,լացացնել,ուրախացնել,զայրացնել…Եկեք հոգ տանենք ու խնամքով օգտագործենք այս եզակի գործիքը♥️♥️Ապրիլի 12ին կայացավ ձայնի միջազգային օրվան նվիրված միջոցառում ու այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բոլորին ովքեր ոգեշնչեցին,առաջ մղեցին,հավատացին,համախմբեցին ու համախմբեցին,շնորհակալ եմ բոլորից ու շնորհավոր ձայնի միջազգային օր։ Ի գործ մեր հայրենիքի, հայրենիքը սկսվում է մեզանից եւ մեր ընտանիքներից🤍🤍🤍

https://www.facebook.com/share/19FBQ6hRoc/?mibextid=wwXIfr
07/04/2025

https://www.facebook.com/share/19FBQ6hRoc/?mibextid=wwXIfr

Ապրիլի 16-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ձայնի միջազգային օր: Ձայնը բոլորի կյանքում ամենակարևոր և  անբաժան մասն է: Բոլորն էլ կփաստեն, որ առանց ձայնի կյանքը...

Մեր պատմության թանգարանն է,Անահիտի արձանը,որ շատ քիչ ժամանակով եկել էր,որ իրեն տեսնենք😏Բոլորս շատ ուզում ենք գոնե մեկ ան...
28/03/2025

Մեր պատմության թանգարանն է,Անահիտի արձանը,որ շատ քիչ ժամանակով եկել էր,որ իրեն տեսնենք😏Բոլորս շատ ուզում ենք գոնե մեկ անգամ լինել Լուվրում, բայց մեր երբեք չենք եղել։Էնքան բան չգիտենք մենք մեր մասին,գոնե մեկ անգամ գնացեք ձեր երեխաների հետ,գիդի ծառայությունից օգտվեք ու լսեք մեր պատմությունից մեզ մնացած զարմանահրաշ հատվածները։ Իսկ Մհերը առանձին թեմա է,գիդի հետ առանձին քննարկման էր մտնում, զոռով եմ դուրս բերել, ստիպում էր ամեն անկյուն ու առարկա նկարել ու պայմանավորվեցինք նորից վերադառնալ ամրապնդելու համար😀
Մենք ենք մեր պատմության փոխանցողը🤍
❤️

Էնքան ուրիշ էր էս ճամփորդությունը,էնքան բան ինքս ինձ վերլուծեցի,ոնց որ իրոք մի մոգական բան կար օդում կախված🤍 Կյանքը շատ ...
16/01/2025

Էնքան ուրիշ էր էս ճամփորդությունը,էնքան բան ինքս ինձ վերլուծեցի,ոնց որ իրոք մի մոգական բան կար օդում կախված🤍
Կյանքը շատ կարճ է ինչ-որ մեկից կախվելու համար, ես հասկացել եմ, որ եթե ուզում ես մնալ,պետք է մնաս,որովհետեւ քո սիրտն է էդպես ասում,որ հենց էստեղա քո տեղը,այլ ոչ թե, որ խնդրել են կամ էդպես ասել։
Я хочу быть выбором,а не вариантом по умолчанию(ռուսերեն ավելի սիրուն է էս արտահայտությունը🙃)

It’s my birthday🥳  Իրականում սիրուն խոսքեր գրելու մեջ շնորհաշատ չեմ( իմը մաթեմատիկան է😅) դրա համար ուղղակի կասեմ սովորեք...
06/09/2024

It’s my birthday🥳 Իրականում սիրուն խոսքեր գրելու մեջ շնորհաշատ չեմ( իմը մաթեմատիկան է😅) դրա համար ուղղակի կասեմ սովորեք ճախրել,շատ սիրել ու չչարանալ♥️փոքրիկ Էլչկան կհպարտանար ինձանով,շնորհակալ եմ էն ամենի համար ինչ ունեմ🫰

Շատ կարևոր ինֆո բժիշկ Անուշիկ Միրզոյանի կողմից
25/08/2023

Շատ կարևոր ինֆո բժիշկ Անուշիկ Միրզոյանի կողմից

Քանի որ Արցախում առկա է միայն տեղական արտադրության կտավատի չռաֆինացված ձեթ և որպես հիմնական բուսայուղ դա է օգտագործվում, ստորև մի քանի կարևոր խորհուրդ սննդաբան Անուշիկ Միրզոյանի կողմից, թե ինչպես և ինչ պայմաններում այն օգտագործել, որպեսզի լինի անվտանգ💙🤍

⛔ կտավատի ձեթը ԵՆԹԱԿԱ ՉԷ տաքացման/ եռացման, հետևաբար դրանով տապակել, շոգեխաշել կամ ջեռոցում եփել ՉԻ թույլատրվում🙅‍♀️

✅ այն կարող եք ավելացնել ԱՐԴԵՆ ԵՓՎԱԾ ուտելիքին, օրինակ, ցանկացած մթերք եփեք ջրում, որից հետո նոր ավելացրեք վրան կտավատի ձեթը💁‍♀️

🌫 օդի հետ շփման արդյունքում ձեթը փոփոխում է իր կազմությունը, հետևաբար հարմար կլինի այն լցնել փոքր շշերի մեջ (500մլ) և ինչքան հնարավոր է ամուր փակել կափարիչը🧏‍♀️

❗օգտագործելիս կտավատի ձեթը լցրեք մուգ գույնի պլաստմասե շշի մեջ և յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո սեղմեք շշի պատերին և նոր փակեք կափարիչը, որպեսզի հնարավորինս օդը դուրս մղեք շշից (այդպես ավելի երկար կպահպանվի)

🕐 պահպանման ժամկետը, եթե արդեն շիշը բացել եք և օգտագործում եք՝ 1ամիս է, փակ վիճակում կարող է պահպանվել մինչև 6 ամիս⌛

⚠️ ձեթը փչանում է արևի տակ դնելուց և բարձր ջերմաստիճանից, այդ պատճառով պահել այն մինչև 22 աստիճան ջերմաստիճանում (սակայն ոչ ցածր 5 աստիճանից) և մութ տեղում (օրինակ սառնարանի դռան վրա)🌡

🔍 երբեմն տարայի հատակին կարող եք նկատել նստվածք, դրանից պետք չէ վախենալ, դա նորմալ է, սակայն՝

🔴 եթե զգում եք, որ ձեթի հոտը փոխվել է՝ կծված հոտ է, դա կարող եք օգտագործել որպես ցուցիչ, որ այն այլևս ենթակա չէ օգտագործման։

Ում հետ խոսում եմ հիվանդ են...😒Այս տարի գրիպը այցի եկավ շատ անսպասելի: Այս շրջանում ակտիվ է գրիպի A տեսակի H1N1 շտամը, ո...
16/01/2023

Ում հետ խոսում եմ հիվանդ են...😒

Այս տարի գրիպը այցի եկավ շատ անսպասելի: Այս շրջանում ակտիվ է գրիպի A տեսակի H1N1 շտամը, որը հայտնի է խոզի գրիպ անվամբ,բայց այնուամենայնիվ որոշ կետերով տարբերվում է 2009-2010թթ.-ի վիրուսից:

Եկեք փորձենք տարբերակել այլ վիրուսային ինֆեկցիաներից՝

1. Սուր սկիզբ բարձր ջերմությամբ (39 - 40*C),որը դժվարությամբ է կարգավորվում ջերմիջեցնողներով,
կարող է ջերմությունը կարգավորվել,մի քանի օր հետո նորից բարձրանալ

2.Ինտոքսիկացիայի նշաններ (հատկապես երեխաների մոտ)՝քնկոտություն, մկանացավեր, ախորժակի կորուստ, թուլություն, երբեմն կարող է լինել սրտխառնոց, փսխում, փորլուծություն

3.Գլխացավ, ցավ աչքերում

4.Սկզբում կատառալ երևույթները վառ չեն արտահայտվում՝ կոկորդի ցավ, քթահոսություն, դժվարաշնչություն ի հայտ են գալիս մեկ-երկու օր հետո,որոնց կարող է միանալ նաև ձայնի խռպոտություն մինչև կորուստ, ականջացավ, հազ:

❗️Անհրաժեշտ է վաղ դիմել բժշկի, որպեսզի
1. Նախ որոշվի հակավիրուսային թերապիայի հարցը
2. Խուսափելու համար բարդություններից՝ թոքաբորբ, մենինգիտ(մենինգոէնցեֆալիտ), միոկարդիտ( սրտամկանի ախտահարում):

Որպես գրիպի պրոֆիլակտիկա խորհուրդ է տրվում պատվաստվել:
Պատվաստվելը երբեք ուշ չէ, քանի որ ադեկվատ իմունիտետ զարգանում է արդեն 3 շաբաթ հետո: Վակցինան պաշտպանում է գրիպի մի քանի շտամերից, այդ թվում նաև H1N1-ից:

P.S. Ու հարևանի հարսի կամ դեղատան աշխատողի ասածով դեղատներից մի վերցրեք հակաբիոտիկներ, վիրուսային վարակի դեպքում անիմաստ է:

Հուսով եմ օգտակար էր♥️
Եղեք առողջ🫶

Սիրեք ինքներդ Ձեզ ու մի համեմատվեք ուրիշների հետ: Համեմատվեք միայն ձեզ հետ, դարձեք ձեր լավագույն տարբերակը:Սիրեք իրար,ան...
26/12/2022

Սիրեք ինքներդ Ձեզ ու մի համեմատվեք ուրիշների հետ: Համեմատվեք միայն ձեզ հետ, դարձեք ձեր լավագույն տարբերակը:
Սիրեք իրար,անմնացորդ,անդավաճան սիրեք,կարծես էլ ուրիշ հնարավորություն չի լինելու:

09/12/2022

Եկեք միասին սովորենք տանը կատարել քթի լվացում👃🏻
Մեզ անհրաժեշտ է.
1.Կաթիլային ներարկման խողովակ
2.Ներարկիչ 20մլ և ավել
3.Ֆիզ. լուծույթ(NaCl 0,9%)
Կսպասեմ քթի լվացման ձեր տարբերակներին
Եղեք առողջ
#քիթկոկորդականջաբան #ֆոնիատր

20/07/2022

Մուտացիայի ընթացքում երգելու հակացուցումներն են՝
🩸Մուտացիայի ծանր,բուռն ընթացքը
🩸Մուտացիան որևէ խրոնիկ հիվանդության ֆոնին
🩸արտահայտված անկառավարելի դետոնացիա
🩸երգելու ընթացքում ձայնի արագ առաջացող հոգնածություն
🩸Երգելիս տեղային ախտանշանների առաջացում(քերոց, հազ, ցավ...)
🩸փողային գործիքների հետ համադրում(պետք է ընտրել մեկը)

Մնացած բոլոր դեպքերում կարելի է երգել խիստ հետևելով ձայնի հիգիենայի կանոններին՝

🎤վոկալի վրա պետք է ծախսել շաբաթական 45-90ր
🎤վոկալի դասը պետք է բաշխել այնպես,որ նախավարժանքը տևի 15ր, 10-15ր հանգիստ, իսկ ընդհանուր դասը՝ 15-20ր
🎤եթե աշակերտը հոգնում է, պետք է դադարեցնել դասը
🎤Դասի ընթացքում չպետք է երգել ամենաբարձր և ամենացածր տոները,դիապազոնի ընդլայնումը բացառվում է
🎤Նոր վոկալային նյութ մուտացիայի ընթացքում պետք չէ դիտարկել

Մի վնասեք Ձեզ,եղեք առողջ

#ֆոնիատր #ֆոնիատրիա #վոկալ #Երևան

Address


Telephone

+37477346712

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Elya A. Muradyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Elya A. Muradyan:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share